Գլխավոր տեղեկություն
Номер
N 70-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2003-25.10.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.07.01/17(135) Հոդ.271
Принят
Լոռու մարզպետ
Дата принятия
20.05.2003
Подписан
Լոռու մարզպետ
Дата подписания
20.05.2003
Дата вступления в силу
11.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.10.2004

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 50503195

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

 

20 մայիսի 2003 թ.
ք. Երևան

N 70-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 186-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-443-Ն օրենքի դրույթները և ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով`

ՀՀ Լոռու մարզպետի 2002 թ. նոյեմբերի 4-ի «ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 186-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի`

ա) 6-րդ կետի «18» թիվը փոխարինել «24» թվով.

բ) 12-րդ կետի «ժէ» ենթակետից հանել «պաշտոնապես» բառը.

գ) 20-րդ կետի «պաշտոնական հրապարակումից հետո` եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հրապարակումից անմիջապես հետո» բառերով.

2) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 6-րդ կետի «18» թիվը փոխարինել «24» թվով:

 

ՀՀ Լոռու մարզպետ`

Հ. Քոչինյան