Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 70
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.05.1999-11.01.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿԲՏ 1999/2
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
12.05.1999
Վավերացման ամսաթից
12.05.1999
Дата вступления в силу
12.05.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 12 մայիսի 1999 թվականի

թիվ 70

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 5-ի թիվ 143 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում (նոր խմբագրությամբ) (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

 1.1. կանոնակարգի 11.2 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «11.2. Ֆիզիկական անձինք իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից արտահանել արտարժույթով արտահայտված արժեթղթեր և մինչև 10.000 ԱՄՆ-ի դոլար կամ դրան համարժեք այլ կանխիկ արտարժույթ` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների ու մետաղադրամների տեսքով»:

 1.2. կանոնակարգի 11.3 կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «11.3. 11.2 կետում նախատեսված գումարը գերազանցելու դեպքում արտահանումն իրականացվում է բանկային փոխանցումների միջոցով»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: