ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովը որոշում է`
1. Սահմանել, որ ֆիզիկական անձինք (ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները) իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից արտահանել կանխիկ մինչև 500 ԱՄՆ-ի դոլար (կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կուրսով 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք այլ կանխիկ օտարերկրյա արժույթ (այդ թվում 1993 թվականի նմուշի Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի բանկային տոմսերի):
Այն գումարները, որոնք գերազանցում են 500 ԱՄՆ-ի դոլարին (կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կուրսով 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք այլ օտարերկրյա արժույթին) ֆիզիկական անձինք (ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները) կարող են Հայաստանի Հանրապետությունից արտահանել միայն օտարերկրյա արժույթի տնօրինման օրինականությունը հաստատող համապատասխան փաստաթղթերի (օտարերկրյա արժույթը լիազորված բանկերից կամ փոխանակման կետերից ձեռք բերելու մասին տեղեկանք-անդորրագրի, Հայաստանի Հանրապետության արժութային միջոցների ներմուծման մասին համապատասխան մաքսային մարմնի հայտարարագրի) առկայության դեպքում:
2. Այն օտարերկրյա արժույթը, որը գերազանցում է սահմանված նորման և ֆիզիկական անձանց (ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների) կողմից արտահանվում է Հայաստանի Հանրապետությունից առանց համապատասխան փաստաթղթերի` վերցվում է ի պահ մաքսային մարմինների կողմից համապատասխան ստացականի հիման վրա և մուտքագրվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ հաշվում:
Ի պահ ընդունված օտարերկրյա արժույթը ենթակա է վերադարձման` Հայաստանի Հանրապետության տարածք ֆիզիկական անձանց մուտք գործելուց հետո առաջին իսկ պահանջի դեպքում:
3. Ֆիզիկական անձանց (ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների) կողմից Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա արժույթի ներմուծումը չի սահմանափակվում:
4. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ:
ա) հնգօրյա ժամկետում.
- մշակել, հաստատել և ներդնել ֆիզիկական անձանց (ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների) կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային կետերում լրացվող արժութային արժեքների և Հայաստանի Հանրապետության արժույթի առկայության հայտարարագրերի միասնական ձևեր.
- մշակել և հաստատել օտարերկրյա արժույթը լիազորված բանկերից կամ փոխանակման կետերից ձեռք բերելու մասին տեղեկանք-անդորրագրի ձևեր.
բ) յուրաքանչյուր ամսվա 5-ին և 20-ին Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովին ներկայացնել հաշվետվություն ՀՀ մաքսային կետերում օտարերկրյա արժույթի մուտքերի և ելքերի մասին, ինչպես նաև օտարերկրյա արժույթի փոխանակման կետերում դրանց առք ու վաճառքի ծավալների մասին:
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ և ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ |
Տ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|