Գլխավոր տեղեկություն
Номер
N 322
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.12.1997-по сей день)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
05.12.1997
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
05.12.1997
Дата вступления в силу
05.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 1997 թվականի N 322

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն օրենքի 56-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին անցում կատարելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ սկսած 1998 թվականի հունվարի 1-ից բանկերը հաշվապահական հաշվառումը վարում են միջազգային ստանդարտներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման վարման հիմնական սկզբունքների մասին» կարգը` ներկայացնելով այն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատմանը:

3. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումները` ներկայացնելով այն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը:

4. Դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների մասին» կարգը մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը հաստատելու առաջարկով:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնել կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ժամկետները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
_________ Բ. Ասատրյան
5 դեկտեմբերի 1997 թ.
N 322
Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
________ Ա. Դարբինյան
16 դեկտեմբերի 1997 թ.
N 516


ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների տարրերի գնահատումը և ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը իրականացնում են հետևյալ սկզբունքների ու հիմունքների համաձայն:

1. Հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման համար կիրառվող սկզբունքներ են`

1.1. Անընդհատության սկզբունքը, ֆինանսական հաշվետվությունները պատրաստվում են այն ենթադրությամբ, որ բանկը գործում է և շարունակելու է իր գործունեությունը տեսանելի ապագայում և միտում կամ անհրաժեշտություն չունի լուծարվելու կամ էականորեն կրճատելու իր գործունեությունը:

1.2. Անփոփոխության սկզբունք. հաշվապահական հաշվառման քաղաքականությունը մի հաշվետու ժամանակաշրջանից մյուսը չպետք է փոփոխվի, բացառությամբ այն դեպքերի, երբ էական փոփոխություններ են տեղի ունենում բանկի գործառնությունների բնույթում, կամ հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխության միջոցով տրվում է առավել էական տեղեկատվություն, կամ տեղի են ունեցել փոփոխություններ հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության մեջ:

1.3. Հաշվեգրման սկզբունք. տնտեսական գործունեության արդյունքները (ակտիվները, պարտավորությունները, կապիտալը, եկամուտները և ծախսերը) հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունեցել անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների վճարման կամ ստացման ժամկետներից:

1.4. Կարևորության (նշանակալիության) սկզբունք. տեղեկատվությունը համարվում է կարևոր, եթե այն ներգործում է օգտագործողների տնտեսական որոշումների վրա, օգնելով վերջիններիս գնահատել անցած, ներկա և ապագա դեպքերը, հաստատել կամ ուղղել իրենց նախկին գնահատականները:

1.5. Էականության սկզբունք. տեղեկատվությունը համարվում է էական, եթե նրա չբացահայտումն ազդում է օգտագործողների կայացրած տնտեսական որոշումների վրա:

1.6. Ամբողջական ներկայացման սկզբունք. ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական` էականության և արժեքի սահմաններում:

1.7. Ձևի նկատմամբ բովանդակության գերակայության սկզբունք. տնտեսական գործունեության արդյունքները հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեջ պետք է հաշվառվեն և ներկայացվեն ելնելով իրենց տնտեսավարման բովանդակությունից և տնտեսական պայմաններից, և ոչ թե իրենց իրավական ձևից:

1.8. Չեզոքության սկզբունք. ֆինանսական հաշվետվությունները չպետք է ուղղված լինեն օգտագործողների որևէ խմբի շահերի բավարարմանը` դրանց այլ խմբերի նկատմամբ:

1.9. Համադրելիության սկզբունք. բանկի տարբեր ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև տվյալ բանկի և այլ բանկերի ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն համադրելի:

1.10. Միասնականության սկզբունք. հաշվապահական հաշվառման բնույթով և գործառույթներով նման հաշիվները ֆինանսական հաշվետվությունների մեջ պետք է միավորվեն, եթե նրանց առանձին ներկայացումն էական տեղեկատվություն չի պարունակում:

1.11. Հաշվետվության (զգուշության) սկզբունք. բավարար չափի զգուշության պահպանումն է, այնպես, որ ակտիվները կամ եկամուտները գերագնահատված չլինեն, իսկ պարտավորություններն և կորուստները (ծախսերը)` թերագնահատված, միևնույն ժամանակ թույլ չտալով թաքցված պահուստների ստեղծում:

1.12. Հաշվանցման սկզբունք. ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հոդվածների միջև հաշվանցում չի թույլատրվում, բացի այն դեպքերից, երբ այդպիսի հաշվանցումը նախատեսված է հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությամբ:

1.13. Սահմանազատման սկզբունք. բանկի ակտիվներն ու պարտավորությունները առանձնացված են այդ բանկի սեփականատերերի և այլ կազմակերպությունների ակտիվներից ու պարտավորություններից:

2. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի գնահատման համար կիրառվող հիմունքներն են`

2.1. Սկզբնական արժեք. Ակտիվները գրանցվում են դրանց ձեռք բերման ժամանակ վճարված դրամական միջոցների գումարի չափով կամ դրանց ձեռքբերման պահին կողմերի համաձայնությամբ գնահատված արժեքով: Պարտավորությունները գրանցվում են դրանց դիմաց ստացված ակտիվների գումարի չափով, կամ, որոշ դեպքերում` ընթացիկ գործունեության արդյունքում առաջացած պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գումարի չափով:

2.2. Ընթացիկ (վերականգնման) արժեք. Ակտիվները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որը կվճարվեր, եթե ներկա պահին միևնույն կամ համանման այլ ակտիվ ձեռք բերվեր: Պարտավորությունները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որն անհրաժեշտ կլիներ ներկա պահին առաջացող միևնույն պարտավորությունները մարելու համար:

2.3. Իրացման (մարման) արժեք. ակտիվները գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որը կարող էր ներկա պահին ստացվել, եթե ակտիվներն իրացվեն: Պարտավորությունները գրանցվում են իրենց մարման արժեքով, այսինքն ընթացիկ գործունեության ժամանակ պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գումարի չափով:

2.4. Գնահատման հիմունքների կիրառման եղանակները սահմանվում են հաշվապահական հաշվառման ստանդարտներով: Եթե ստանդարտներով սահմանված չէ տվյալ ակտիվի կամ պարտավորության գնահատման եղանակը, ապա գնահատումը կատարվում է սկզբնական արժեքով:

3. Մինչև հաշվապահական հաշվառման ստանդարտների ընդունումը` ներքոթվարկված ակտիվների և պարտավորությունների գնահատումը կատարվում է հետևյալ ձևով`

3.1. Արտարժույթը և արտարժույթով արտահայտված ակտիվների և պարտավորությունների հաշվառման և վերագնահատման նպատակով կարող են օգտագործվել ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը, ՀՀ կենտրոնական բանկ վիճակագրական նպատակով ներկայացվող հաշվետվություններում առք ու վաճառքի փոխարժեքների միջնակետը կամ իրենց կողմից կատարված առք ու վաճառքի գործառնությունների հիման վրա ձևավորված փոխարժեքը: Ընդ որում, ընտրված մեթոդի մասին հայտարարվում է ֆինանսական տարվա սկզբին, և այն տարվա ընթացքում ենթակա չի փոփոխման:

3.2. Ժամկետային ֆինանսական ներդրումները հաշվառվում են.

ա) վերավաճառքի համար նախատեսվածները` սկզբնական արժեքով

բ) երկարաժամկետ ներդրումները` անվանական արժեքով, առանձին հաշվով ցույց տրվող զեղչատոկոսի կամ հավելավճարի գումարը: Զեղչատոկոսի կամ հավելավճարի գումարը արժեթղթերի շրջանառության ժամկետի ընթացքում հավասարաչափ հաշվեգրվում է բանկի ֆինանսական արդյունքներին:

Բանկի ներդրումները այլ կազմակերպությունների բաժնետոմսերում, գնանշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընտրված բորսայում, հաշվետվությունները կազմելիս արտացոլվում են շուկայական (գնանշված) գներով, եթե վերջինս պակաս է հաշվեկշռային արժեքից: Այլ ներդրումները բաժնետոմսերում հաշվառվում են սկզբնական (ձեռքբերման) արժեքով:

3.3. Հիմնական միջոցները հաշվառվում են սկզբնական (ձեռքբերման) կամ ընթացիկ (վերականգնման) արժեքով: Հիմնական միջոցները վերագնահատելիս, համամասնորեն վերագնահատվում է նաև հիմնական միջոցների կուտակված մաշվածքը:

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
_________ Բ. Ասատրյան
5 դեկտեմբերի 1997 թ.
N 322
Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
________ Ա. Դարբինյան
16 դեկտեմբերի 1997 թ.
N 516

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Հաշվային պլանի կազմման սկզբունքները

Հաշվային պլանի կոդավորումը կատարված է հետևյալ կերպ. կարգերը բաժանված են երկնիշ բաժինների, բաժինները` եռանիշ ենթաբաժինների, ենթաբաժինները` քառանիշ հաշիվների: Կարգ-1000-2000` ակտիվներ, 3000-4000` պարտավորություններ, 5000` կապիտալ և պահուստներ, 6000` եկամուտներ, 7000` ծախսեր, 8000` արտահաշվեկշռային հաշիվներ, 9000` ծանուցում:

Հաշվառման գործընթացի կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ բացի համադրական (սինթետիկ) հաշիվների մակարդակով պարունակված տեղեկատվությունից, հաշվառումը հաշվետվական նպատակով պետք է ապահովի տեղեկատվության ստացումն ըստ ժամկետայնության (պայմանագրային և մինչև մարումը մնացած օրերի թվով), ըստ տնտեսության ճյուղերի ու ըստ արտարժույթի տեսակի (փոխարկելի և ոչ փոխարկելի) և այլն:

Հաշվառումը ծանուցման կարգում կազմակերպելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ծանուցման հաշիվների ներկայացված կառուցվածքը նախատեսված է պարտադիր հաշվառման ենթակա հոդվածների գումարային արտացոլման համար: Բացի այդ հաշիվներից, բանկը, սեփական հայեցողությամբ, կարող է վարել նաև այլ ծանուցման հաշիվներ (օրինակ` հատուկ հաշվառման բլանկների և այլ փաստաթղթերի հաշվառման համար):

Բանկերը, հաշվառման սկզբունքները չխախտելով և ելնելով գործարքի բնույթից, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ` կարող են ինքնուրույն բացել և վարել նոր հաշիվներ:

Հաշվային պլանի 18-րդ բաժինը («Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր») կիրառության մեջ կդրվի միջազգային հաշվապահական «Ներդրումների հաշվառումը» չափանիշ 25-ում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:

 

ԿԱՐԳ 1000-2000 ԱԿՏԻՎՆԵՐ

 

Հաշիվները ներկայացվում են արժույթների անվանական արժեքով: Արտարժույթով ներկայացված բոլոր հաշիվներում արտացոլված գումարների անվանական մնացորդը պետք է վերածվի դրամի` փոխարժեքի յուրաքանչյուր փոփոխության դեպքում: Արժույթի յուրաքանչյուր տեսակի համար բացվում են առանձին լրացուցիչ մատյաններ` վերլուծական (անալիտիկ) հաշվառումը վարելու նպատակով:

 

10 Դրամական ակտիվներ

101 Կանխիկ դրամական միջոցներ

1011 Կանխիկ դրամական միջոցներ դրամարկղում

Այս հաշվում հաշվառվում են ազգային թղթադրամներ, մետաղադրամներ և արտարժույթ, որոնք պահվում են բանկում և մասնաճյուղերում:

1012 Կանխիկ դրամական միջոցներ ճանապարհին

Այս հաշվում հաշվառվում են ճանապարհին գտնվող ազգային թղթադրամներ, մետաղադրամներ և արտարժույթ:

1013 Կանխիկ դրամական միջոցներ գործառնական գրասենյակներում

Այս հաշվում հաշվառվում են բանկի գործառնական գրասենյակներում գտնվող ազգային թղթադրամները, մետաղադրամները և արտարժույթը:

1014 Կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր

Այս հաշվում հաշվառվում են այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են չեկերը և այլ վճարային փաստաթղթերը:

1015 Կանխիկ դրամական միջոցներ բանկոմատներում

Այս հաշվում հաշվառվում են բանկոմատներում գտնվող կանխիկ դրամական միջոցները:

102 Մնացորդներ ՀՀ կենտրոնական բանկում

1021 Թղթակցային հաշիվներ ՀՀ կենտրոնական բանկում

Այս հաշվում հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկում ազգային արժույթով և արտարժույթով թղթակցային հաշիվների մնացորդները, որոնք օգտագործվում են անկանխիկ հաշվարկների և պարտադիր պահուստավորման համար:

1022 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ավանդներ

1023 Կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվ ՀՀ ԿԲ-ում

Այս հաշիվն օգտագործվում է նոր ստեղծվող բանկերի համար կանոնադրական հիմնադրամի ձևավորման նպատակով` մինչև ՀՀ ԿԲ կողմից սահմանված կարգով դրանց լիցենզավորումը: Օգտագործվում է նաև բաց բաժնետիրական ընկերությունների կողմից բաժնետոմսերի թողարկման ժամանակ` մինչև թողարկման արդյունքների սահմանված կարգով գրանցումը: Նոր ստեղծվող բանկերին լիցենզիա տրամադրելուց, իսկ բաց բաժնետիրական ընկերությունների թողարկումները գրանցելուց հետո այս հաշիվները փակվում են, իսկ նրանցում հաշվառված միջոցները` փոխանցվում բանկերի թղթակցային հաշիվներին:

103 Թղթակցային հաշիվներ

Այս հաշիվները ներկայացնում են թղթակցային հաշիվների մնացորդները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում` ազգային արժույթով և արտարժույթով

1031 Թղթակցային հաշիվներ ռեզիդենտ բանկերում

1032 Թղթակցային հաշիվներ ոչ ռեզիդենտ բանկերում

1033 Կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվ այլ բանկերում

Այս հաշիվն օգտագործվում է բաց բաժնետիրական ընկերությունների կողմից բաժնետոմսերի թողարկման ժամանակ` մինչև թողարկման արդյունքների սահմանված կարգով գրանցումը: Բաց բաժնետիրական ընկերությունների թողարկումները գրանցելուց հետո հաշիվները փակվում են, իսկ նրանցում հաշվառված միջոցները` փոխանցվում բանկերի թղթակցային հաշիվներին:

 

11 ՈՍԿԻ

 

Հաշիվների այս խումբը ներկայացնում է ոսկու ստանդարտացված և ոչ ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաև ոսկով ներդրված ավանդները: Ոսկին պետք է ձևակերպվի իր անվանական արժեքով` վերափոխված ունցիայի: Ոսկու անվանական մնացորդը պետք է վերածվի դրամի` արժեքի յուրաքանչյուր փոփոխության դեպքում:

111 Ոսկի

1111 Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ

1112 Ոսկու ոչ ստանդարտացված ձուլակտորներ

112 Ոսկով ներդրված ավանդներ

1121 Ոսկով ավանդներ ռեզիդենտ բանկերում

1122 Ոսկով ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում

12 Արժեթղթեր վերավաճառքի համար

121 Արժեթղթեր վերավաճառքի համար

Այս խմբի արժեթղթերը պահվում են վերավաճառքի նպատակով, կարող են լինել տոկոսով կամ առանց տոկոսի, գրանցվում են ձեռքբերման սկզբնական արժեքով, իսկ շուկայական արժեքի փոփոխության դեպքում գնահատվում իրական շուկայական արժեքով: Հավելավճարները և զեղչատոկոսները, որպես անվանական արժեքի և ձեռքբերման գնի տարբերություն, չեն գրանցվում և դուրս գրվում (ամորտիզացվում), քանի որ այս կարգի արժեթղթերը չեն պահվում մինչև մարման ժամկետը:

1211 Պետական գանձապետական պարտատոմսեր

Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ կառավարության կողմից թողարկված արժեթղթերում, որոնք ապահովում են տոկոսային եկամուտ:

1212 Գանձապետական մուրհակներ

Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ կառավարության կողմից զեղչատոկոսով թողարկված գանձապետական մուրհակներում, որոնք տոկոսային եկամուտ չեն ապահովում:

1213 Այլ պետական արժեթղթեր

Այս հաշիվը ներկայացնում է վերավաճառքի համար նախատեսված պետական այլ արժեթղթերը (օրինակ` սեփականաշնորհման հավաստագրեր (սերտիֆիկատներ):

1214 Ոչ պետական տոկոսային արժեթղթեր

Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ոչ պետական կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում, որոնք հիմնականում ապահովում են տոկոսային եկամուտ:

1215 Ոչ պետական առանց տոկոսի արժեթղթեր

Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ ոչ պետական կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում և բաժնետոմսերում, որոնք սովորաբար տոկոսային եկամուտ չեն ապահովում

1216 Զեղչված մուրհակներ

Այս հաշվում հաշվառվում են մուրհակներ, որոնք գնվել են զեղչատոկոսով, այսինքն` անվանական արժեքից ցածր գնով: Զեղչատոկոսն իրենից ներկայացնում է տոկոսային եկամուտ մուրհակի չլրացած ժամկետի համար: Մուրհակի պարտատերը անվանական արժեքն ստանում է մարման ժամկետի լրանալու օրը: Զեղչատոկոսի գումարը չի գրանցվում և դուրս գրվում (ամորտիզացվում), որովհետև բանկը մտադիր չէ պահել արժեթուղթը մինչև մարման ժամկետը:

1217 Վերավաճառքի արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշիվ

Այս հաշվում ներկայացվում են վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի ձեռքբերման գնի ճշգրտումները` կապված նրանց իրական շուկայական արժեքի փոփոխության հետ: Այս հաշիվը թղթակցում է եկամուտների և ծախսերի մասի «Վերավաճառքի արժեթղթերի գնահատումից չիրացված շահույթ/վնաս» հաշվի հետ: Վերավաճառքի արժեթղթերի գնահատումից առաջացած չիրացված շահույթը (վնասը գրանցվում է որպես ընթացիկ տարվա շահույթ) վնաս:

122 Արժեթղթեր հետգնման պայմանագրով (ռեպո)

Այս հաշվում հաշվառվող հաշիվները ներկայացնում են արժեթղթերի կարճաժամկետ գնում կանխիկ գումարով` հետգնման պայմանագրով, այն պայմանով, ըստ որի վաճառողը հետ կգնի այդ կամ նմանատիպ արժեթուղթ` հաստատուն գնով ավելի ուշ ամսաթվով: Այս գործառնությունը կոչվում է նաև հակադարձ ռեպո: Այս գործարքը ավելի շուտ ապահովված վարկային գործառնություն է, քան արժեթղթերի առք ու վաճառք, քանի որ սկզբնական գործարքում սեփականատիրոջ օգուտն ու ռիսկը ընդմիշտ չի փոխանցվում վաճառողից գնորդին:

1221 Գործառնություններ ռեզիդենտների հետ արժեթղթերով հետգնման պայմանագրով:

1222 Գործառնություններ ոչ ռեզիդենտների հետ արժեթղթերով հետգնման պայմանագրով:

13 Պահանջներ այլ բանկերի նկատմամբ

131 Պահանջներ այլ բանկերի նկատմամբ

1311 Ավանդներ ռեզիդենտ բանկերում

1312 Ռեզիդենտ բանկերին տրված վարկեր

1313 Ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտներ

1314 Ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում

1315 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկեր

1316 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտներ

14 Հաճախորդներին տրված վարկեր

Հաշիվների այս խումբը ներկայացնում է բանկերի հաճախորդների տարբեր խմբերին տրված և տոկոսային եկամուտ ապահովող վարկերը:

141 Ռեզիդենտներին տրված վարկեր

1411 Վարկեր ֆիզիկական անձ ռեզիդենտներին

1412 Վարկեր ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին

1413 Վարկեր ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական ձեռնարկություններին

1414 Վարկեր ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներին

1415 Վարկեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ կազմակերպություններին

142 Ռեզիդենտներին տրված վարկային քարտեր

1421 Ռեզիդենտներին տրված վարկային քարտեր

Այս հաշվում հաշվառվում են գումարներ` կուտակված բնակչությանը տրամադրված վարկային քարտերի օգտագործված գումարի չափով:

143 Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր

1431 Վարկեր ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին

1432 Վարկեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտներին

1433 Վարկեր իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ սուբյեկտներին

1434 Վարկեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ կազմակերպություններին

144 Ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտեր

1441 Ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտեր

145 Օվերդրաֆտ ռեզիդենտներին

Հաշիվների այս խումբը ներկայացնում է օվերդրաֆտներ` տրված տարբեր հաճախորդների:

1451 Օվերդրաֆտ ֆիզիկական անձ ռեզիդենտներին

1452 Օվերդրաֆտ ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին

1453 Օվերդրաֆտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական ձեռնարկություններին

1454 Օվերդրաֆտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներին

1455 Օվերդրաֆտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ կազմակերպություններին

146 Օվերդրաֆտ ոչ ռեզիդենտներին

1461 Օվերդրաֆտ ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին

1462 Օվերդրաֆտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտներին

1463 Օվերդրաֆտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ սուբյեկտներին

1464 Օվերդրաֆտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ կազմակերպություններին

147 Վարկերի հնարավոր կորուստների պահուստաֆոնդ

1471 Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդ

Այս հաշվում հաշվառվում են անհուսալի վարկերի համար նախատեսված պահուստները, որոնք ստեղծվում և օգտագործվում են համաձայն գործող կարգի: Այս հաշիվն ունի կրեդիտային մնացորդ և ցույց է տրվում բացասական նշանով:

15 Հաշվարկված (ստացվելիք) տոկոսներ

Այս խմբի հաշիվներում հաշվառվում են տարբեր եկամտաբեր ակտիվների հետ կապված կուտակված ստացվելիք տոկոսները: Ստացվելիք տոկոսները հաշվետվության օրվա դրությամբ դեռևս չիրացված եկամուտներն են: Կուտակված տոկոսները գրանցվում են` դեբետագրելով այս խմբի համապատասխան հաշիվները և կրեդիտագրելով 6000 կարգի հաշիվների տոկոսային եկամտի նույնանուն հաշիվները: Եթե կուտակված տոկոսները սահմանված կարգի համաձայն ճանաչվում են անհուսալի, ապա 6000 կարգի հաշիվների տոկոսային եկամտի համապատասխան հաշիվները դեբետագրվում են, իսկ հաշիվների այս խմբի նույնանուն հաշիվները կրեդիտագրվում են:

151 Դրամական ակտիվներից և ոսկով ներդրված ավանդներից ստացվելիք տոկոսներ

1511 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ավանդներից

1512 Ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվներից

1513 Ոչ ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվներից

1514 Ռեզիդենտ բանկերում ոսկով ներդրված ավանդներից

1515 Ոչ ռեզիդենտ բանկերում ոսկով ներդրված ավանդներից

152 Վարկերից և վարկային քարտերից ստացվելիք տոկոսներ

1521 Ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից

1522 Ոչ ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից

1523 Ռեզիդենտ բանկերին տրված վարկերից

1524 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկերից

1525 Ֆիզիկական անձ ռեզիդենտներին տրված վարկերից

1526 Ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին տրված վարկերից

1527 Ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին տրված վարկերից

1528 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական ձեռնարկություններին տրված վարկերից

1529 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտներին տրված վարկերից

1530 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներին տրված վարկերից

1531 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ սուբյեկտներին տրված վարկերից

1532 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ կազմակերպություններին տրված վարկերից

1533 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ կազմակերպություններին տրված վարկերից

1534 Բանկի հետ կապված անձանց տրված վարկերից

1535 Բանկի աշխատակիցներին տրված վարկերից

1536 Ռեզիդենտներին տրված վարկային քարտերից

1537 Ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտերից

154 Օվերդրաֆտից ստացվելիք տոկոսներ

1541 Ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից

1542 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից

1543 Ֆիզիկական անձ ռեզիդենտներին տրված օվերդրաֆտից

1544 Ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին տրված օվերդրաֆտից

1545 Ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին տրված օվերդրաֆտից

1546 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական ձեռնարկություններին տրված օվերդրաֆտից

1547 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտներին տրված օվերդրաֆտից

1548 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներին տրված օվերդրաֆտից

1549 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներին տրված օվերդրաֆտից

1550 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ կազմակերպություններին տրված օվերդրաֆտից

1551 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ կազմակերպություններին տրված օվերդրաֆտից

156 Կատարված ներդրումներից ստացվելիք տոկոսներ

1561 Պետական արժեթղթերում կատարված ներդրումներից

1562 Ոչ պետական արժեթղթերում կատարված ներդրումներից

1563 Հետգնման պայմանագրով (ռեպո) գործառնություններից

157 Տոկոսներ և ստացվելիք այլ եկամուտներ

1571 Ֆակտորինգային գործունեությունից

1572 Գործառնական լիզինգից

Այս հաշիվը թղթակցում է «Գործառնական լիզինգից ստացված եկամուտ» հաշվի հետ:

1573 Ստորադաս փոխատվություններից

1574 Վերավաճառքի և վաճառքի համար նախատեսված բաժնետոմսերից շահաբաժիններ

Այս հաշիվը թղթակցում է «Ներդրումներից ստացված շահաբաժիններ» հաշվի հետ:

1575 Ֆինանսական այլ գործառնություններից

Այս հաշիվը թղթակցում է «Այլ տոկոսային եկամուտ» հաշվի հետ:

16 Տարբեր ստացվելիք գումարներ

Հաշիվների այս խումբը ներկայացնում է բանկի այն պահանջները, որոնք հաշվետվության օրվա դրությամբ դեռևս իրացված չեն:

161 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև

1611 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև

Այս հաշվում հաշվառվում են այն գումարները, որոնք առաջանում են բանկի և մասնաճյուղերի միջև փոխադարձ հաշվարկների արդյունքում: Հաշվետվությունը ներկայացնելու կամ հրապարակելու ժամանակ այս հաշիվը ենթակա է զրոյացման:

161 Բանկային երաշխիքների և ակրեդիտիվների գծով ստացվելիք գումարներ

1621 Բանկային երաշխիքներով կատարված վճարումներ ռեզիդենտներին

Այս հաշվում հաշվառվում են բանկի պահանջները` կատարված երաշխիքային պարտավորությունների գծով:

1622 Բանկային երաշխիքներով կատարված վճարումներ ոչ ռեզիդենտներին

1623 Ակրեդիտիվներով կատարված վճարումներ ռեզիդենտներին

Այս հաշվում հաշվառվում են բանկի նկատմամբ այլ բանկերի պարտավորությունները` երրորդ անձի պահանջով թողարկված ակրեդիտիվների գծով, որոշակի սահմանված գումարով, համաձայն ակրեդիտիվի մեջ նշված ժամկետների և պայմանների:

1624 Ակրեդիտիվներով կատարված վճարումներ ոչ ռեզիդենտներին

Այս հաշվում հաշվառվում են բանկի նկատմամբ այլ բանկերի պարտավորությունները` երրորդ անձի պահանջով թողարկված ակրեդիտիվների գծով, որոշակի սահմանված գումարով, համաձայն ակրեդիտիվի մեջ նշված ժամկետների և պայմանների:

163 Հավատարմագրային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ

Հաշիվների այս խումբը արտացոլում է բանկի պահանջները մատուցված հավատարմագրային կամ լիազորագրային կառավարման ծառայությունների դիմաց:

1631 Ստացվելիք գումարներ ռեզիդենտներից հավատարմագրային կամ լիազորագրային կառավարման գործառնություններից

1632 Ստացվելիք գումարներ ոչ ռեզիդենտներից հավատարմագրային կամ լիազորագրային կառավարման գործառնություններից

164 Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ

Այս հաշիվներում հաշվառվում են բանկին վաճառված և պահանջի իրավունքը հիմնավորող համապատասխան փաստաթղթերից ստացվելիք գումարները:

1641 Ստացվելիք գումարներ ռեզիդենտներից ֆակտորինգային գործառնություններից

1642 Ստացվելիք գումարներ ոչ ռեզիդենտներից ֆակտորինգային գործառնություններից

165 Ֆինանսական լիզինգի գծով ստացվելիք գումարներ

Այս հաշիվներում հաշվառվում են բանկի պահանջները վարձակալի նկատմամբ ֆինանսական լիզինգի գծով:

Այս հաշիվները դեբետագրվում են ներդրման համախառն գումարով, որը որոշվում է որպես լիզինգային վճարումների նվազագույն գումար` առանց պարտադիր վճարումների (հարկեր և այլն): Համախառն ներդրման և լիզինգով հանձնված ակտիվի արժեքի տարբերությունը պետք է կրեդիտագրվի «Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ ֆինանսական լիզինգի գծով» հաշվին:

1651 Ռեզիդենտներին տրամադրված ֆինանսական լիզինգից ստացվելիք գումարներ

1652 Ոչ ռեզիդենտներին տրամադրված ֆինանսական լիզինգից ստացվելիք գումարներ

166 Հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ստացվելիք գումարներ

1661 Ռեզիդենտ հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ստացվելիք գումարներ

1662 Ոչ ռեզիդենտ հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ստացվելիք գումարներ

17 Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ

171 Հաշվարկներ բանկի հետ կապված անձանց և աշխատակիցների հետ

1711 Բանկի աշխատակիցներին տրված առհաշիվ վճարումներ

Այս հաշվում հաշվառվում են առհաշիվ վճարումներ` ուղղված բանկի աշխատողներին տարբեր նպատակներով, ինչպիսիք են` առհաշիվ վճարումներ գործուղման հետ կապված ծախսերի համար, կանխավ տրված աշխատավարձ և այլն:

1712 Բանկի աշխատակիցներին տրված վարկեր

1713 Բանկի հետ կապված անձանց տրված վարկեր

Այս հաշվում հաշվառվում են բանկի հետ կապված անձանց տրված վարկերը (սահմանումը տրված է «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում):

172 Արտաքին առհաշիվ տրված գումարներ

Այս հաշվում հաշվառվում են մատակարարներին ապրանքների և / կամ ծառայությունների համար տրված կանխավճարները: Ապրանքների ստացման կամ ծառայությունների մատուցման դեպքում կանխավճարներն այս հաշվից փոխանցվում են համապատասխան ակտիվի կամ ծախսերի հաշվին:

1721 Կանխավճարներ ռեզիդենտ մատակարարներին

1722 Կանխավճարներ ոչ ռեզիդենտ մատակարարներին

173 Հաշվարկներ գանձապետարանի հետ

1731 Կանխավճարներ պետական գանձապետարանին

Այս հաշվում հաշվառվում են կանխավճարներ` տրված պետական գանձապետարանին հաշվարկված հարկերի գծով պարտավորությունների համար: Պարտավորության ժամկետը լրանալուն պես կանխավճարները դուրս են գրվում այս հաշվից` թղթակցելով պարտավորությունների համապատասխան հաշվի հետ: Յուրաքանչյուր հարկատեսակի գծով բացվում է առանձին ենթահաշիվ` վերլուծական հաշվառումը վարելու համար:

1732 Կանխավճարներ տեղական գանձապետարանին

174 Ծախսերի կանխավճար

Հաշիվների այս խմբում ներառվում են այն գումարները, որոնք վճարվում են գալիք ժամանակաշրջանում սպառվող ապրանքների կամ կատարվող ծառայությունների համար: Այս կանխավճարային հոդվածների կամ ծառայությունների սպառումից անմիջապես հետո, գումարները փոխանցվում են 7000 կարգի` ծախսերի համապատասխան հաշիվներին:

1741 Տնտեսական գույք

1742 Ծախսերի կանխավճար

18 Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր

181 Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր

Այս խումբը ներկայացնում է ներդրումներ` վաճառքի համար նախատեսված պարտատոմսերում կամ բաժնետոմսերում: Սրանք այնպիսի արժեթղթեր են, որոնք չեն գնվել կամ պահվել հատկապես մոտակա ժամանակաշրջանում վաճառելու համար և / կամ մինչև մարման ժամկետը պահվելու համար: Այս արժեթղթերը կարող են լինել տոկոսով կամ առանց տոկոսի, ունեն մարման հաստատուն ժամկետ (սովորաբար մինչև մեկ տարի), գրանցվում են ձեռքբերման սկզբնական արժեքով, իսկ շուկայական արժեքի փոփոխության դեպքում` գնահատվում իրական շուկայական արժեքով: Շուկայական արժեքի փոփոխությունները հաշվետու մի օրից մյուսը գրանցվում են հաշվեկշռի կապիտալի բաժնում` որպես այդ արժեթղթերի գնահատումից կուտակված շահույթի կամ վնասի զուտ գումար: Եթե վաճառքի համար նախատեսված արժեթղթերը փոխանցվում են վերավաճառքի արժեթղթերի կարգը, ապա այդ օրվա դրությամբ կուտակված չիրացված շահույթը կամ վնասը անմիջապես գրանցվում է որպես եկամուտ (վնաս): Եթե վաճառքի համար նախատեսված արժեթուղթը փոխանցվում է երկարաժամկետ ներդրումների կարգ, ապա չիրացված շահույթը կամ վնասը անմիջապես գրանցվում է հաշվեկշռի կապիտալի բաժնի առանձին ենթաբաժնում և դուրս է գրվում (ամորտիզացվում է) մինչև մարումը մնացած ժամանակաշրջանում` որպես եկամտի ճշգրտում, այնպես, ինչպես դա կարվեր ցանկացած հավելավճարի կամ զեղչատոկոսի համար: Հավելավճարները և զեղչատոկոսները, որպես անվանական արժեքի և ձեռքբերման գնի տարբերություն, չեն գրանցվում և / կամ դուրս գրվում (ամորտիզացվում), որովհետև այս կարգի արժեթղթերը չեն պահվում մինչև մարման ժամկետը:

1811 Ներդրումներ պետական գանձապետական պարտատոմսերում

Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ՀՀ կառավարության կողմից թողարկված արժեթղթերում, որոնք ապահովում են տոկոսային եկամուտ:

1812 Ներդրումներ գանձապետական մուրհակներում

Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ՀՀ կառավարության կողմից զեղչատոկոսով թողարկված գանձապետական մուրհակներում, որոնք տոկոսային եկամուտ չեն ապահովում:

1813 Ներդրումներ պետական այլ արժեթղթերում

1814 Ներդրումներ ոչ պետական տոկոսային արժեթղթերում

Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ոչ պետական կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում, որոնք ապահովում են տոկոսային եկամուտ:

1815 Ներդրումներ ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում

Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ոչ պետական կազմակերպությունների կողմից թողարկված բաժնետոմսերում կամ պարտատոմսերում, որոնք տոկոսային եկամուտ չեն ապահովում:

1816 Ներդրումներ զեղչված մուրհակներում

1817 Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշիվ

Այս հաշվում հաշվառվում են վաճառքի համար նախատեսված արժեթղթերի ձեռքբերման գնի ճշգրտումները` կապված նրանց իրական շուկայական գնի փոփոխության հետ:

Այս հաշիվը թղթակցում է կապիտալի բաժնի «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի գնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս» հաշվի հետ` մինչև արժեթղթերի իրացումը:

19 Երկարաժամկետ ներդրումներ

Այս խումբը ներառում է երկարաժամկետ ներդրումների համար նախատեսված պարտատոմսեր և բաժնետոմսեր, որոնք գնվում են մինչև մարման ժամկետը պահելու համար: Եթե բանկը այս կարգի արժեթղթերը վերադասակարգում է վերավաճառքի կամ վաճառքի համար նախատեսված արժեթղթերի կարգ, ապա գրանցումը կատարվում է դրանց տվյալ օրվա շուկայական գնի համաձայն: Այն դեպքում, երբ արժեթղթերը վերադասակարգվում են վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի, ապա գնահատման ժամանակ առաջացած շահույթը կամ վնասը` հաշվարկված որպես իրական շուկայական արժեքի և մինչև մարման ժամկետը պահված արժեթղթերի գնի միջև եղած տարբերություն, գրանցվում է եկամուտների հաշվետվության մեջ որպես չիրացված շահույթ կամ վնաս: Եթե վերադասակարգվում է վաճառքի համար նախատեսված արժեթղթի, ապա գնահատման արդյունքը գրանցվում է հաշվեկշռի կապիտալի բաժնի «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի գնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս» հաշվում: Ներդրումների համար նախատեսված պարտատոմսերը սովորաբար չեն վերագնահատվում, բացառությամբ այն դեպքի, երբ դրանց շուկայական արժեքի մեջ գների երկարաժամկետ իջեցում է տեղի ունենում, որն անհավանական է դարձնում ամբողջ արժեքի վերականգնումը: Այս դեպքում մինչև մարման ժամկետը պահված ներդրման արժեքը իջեցվում և հավասարեցվում է վերականգնման հավանական գումարին:

191 Ներդրումներ դուստր ձեռնարկություններում

Հաշիվների այս խումբը ներկայացնում է պարտատոմսերում կամ բաժնետոմսերում ներդրումներ` փոխկապակցված բանկերում կամ այլ ֆինանսական կազմակերպություններում: Պարտատոմսերում ներդրումը հաշվառվում է անվանական արժեքով, բացառությամբ այն դեպքի, երբ դրա շուկայական արժեքի մեջ գների երկարաժամկետ իջեցում է տեղի ունենում, որն անհավանական է դարձնում ամբողջ արժեքի վերականգնումը: Այդ դեպքում պարտատոմսի գինը իջեցվում և հավասարեցվում է վերականգնման հավանական գումարին: Կապիտալում ներդրումները հաշվառվում են համաչափ տեղաբաշխման մեթոդով: Այս մեթոդը նախատեսում է բանկի մասնակցության չափով դուստր ձեռնարկությունների շահույթները և/կամ վնասները գրանցել բանկի ներդրման համապատասխան հաշվին` թղթակցելով եկամուտների հաշվետվության «Դուստր ձեռնարկություններում ներդրումներից զուտ շահույթ (վնաս)»հաշվին: Այդ ներդրումներից շահաբաժինների ստացման ժամանակ ներդրումների համապատասխան հաշիվը պակասեցվում է ստացված շահաբաժինների գումարի չափով:

1911 Ներդրումներ դուստր բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում

1912 Ներդրումներ ոչ ֆինանսական կազմակերպություններում

192 Երկարաժամկետ ներդրումներ պետական արժեթղթերում

Այս արժեթղթերն ունեն մարման հաստատուն ժամկետ (սովորաբար մինչև մեկ տարի) և կարող են լինել տոկոսով կամ առանց տոկոսի, գրանցվում են անվանական արժեքով, ձեռք բերվում զեղչատոկոսով կամ հավելավճարով: Զեղչատոկոսն արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի ցածր) ձեռքբերման գնի միջև եղած տարբերությունն է, իսկ հավելավճարը` արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի բարձր) ձեռքբերման գնի միջև եղած տարբերությունը: Զեղչատոկոսները կամ հավելավճարները դուրս են գրվում (ամորտիզացվում են) ներդրումների տևողության ժամանակ ստացված տոկոսային եկամուտների հաշվին` համամասնային հիմունքով:

1921 Ներդրումներ պետական գանձապետական պարտատոմսերում

Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ կառավարության կողմից թողարկված պարտատոմսերում, որոնք նախատեսված են ներդրումների նպատակով և կարող են ապահովել տոկոսային եկամուտ:

1922 Պետական գանձապետական պարտատոմսերում կատարված ներդրումների զեղչատոկոս

1923 Պետական գանձապետական պարտատոմսերում կատարված ներդրումների հավելավճար

1924 Ներդրումներ գանձապետական մուրհակներում

Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ կառավարության կողմից զեղչատոկոսով թողարկված գանձապետական մուրհակներում, որոնք նախատեսված են ներդրումների համար և չեն ապահովում տոկոսային եկամուտ:

1925 Գանձապետական մուրհակներում կատարված ներդրումների զեղչատոկոս

1926 Գանձապետական մուրհակներում կատարված ներդրումների հավելավճար

1927 Ներդրումներ պետական այլ արժեթղթերում

1933 Երկարաժամկետ ներդրումներ ոչ պետական արժեթղթերում

Այս արժեթղթերն ունեն մարման հաստատուն ժամկետ (սովորաբար մինչև մեկ տարի) և կարող են լինել տոկոսով կամ առանց տոկոսի, գրանցվում են անվանական արժեքով, ձեռք են բերվում զեղչատոկոսով կամ հավելավճարով: Զեղչատոկոսն արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի ցածր) ձեռքբերման գնի, իսկ հավելավճարը` արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի բարձր) ձեռքբերման գնի տարբերությունն է: Զեղչատոկոսները կամ հավելավճարները դուրս են գրվում (ամորտիզացվում են) ներդրումների տևողության ժամանակ ստացված տոկոսային եկամուտների հաշվին` համամասնային հիմունքով:

1931 Ներդրումներ ոչ պետական տոկոսային արժեթղթերում

Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ ոչ պետական ձեռնարկությունների կողմից թողարկված պարտատոմսերում, որոնք նախատեսված են ներդրումների նպատակով և կարող են ապահովել տոկոսային եկամուտ:

1932 Ոչ պետական տոկոսային արժեթղթերում կատարված ներդրումների զեղչատոկոս

1933 Ոչ պետական տոկոսային արժեթղթերում կատարված ներդրումների հավելավճար

1934 Ներդրումներ ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում

Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ոչ պետական ձեռնարկությունների կողմից թողարկված պարտատոմսերում կամ բաժնետոմսերում` ներդրումների նպատակով: Պարտատոմսերը սովորաբար լինում են առանց տոկոսի:

1935 Ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում կատարված ներդրումների զեղչատոկոս

1936 Ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում կատարված ներդրումների հավելավճար

194 Ներդրումների համար նախատեսված այլ արժեթղթեր

1941 Ներդրումներ զեղչված մուրհակներում

Այս հաշվում հաշվառվում են մուրհակներ, որոնք գնվել են զեղչատոկոսով: Զեղչատոկոսն իրենից ներկայացնում է տոկոսային եկամուտ մուրհակի չլրացած ժամկետի համար: Մուրհակի պարտատերը ստանում է անվանական արժեքը մարման ժամկետի լրանալու օրը: Զեղչատոկոսի գումարը դուրս է գրվում (կուտակվում է) տոկոսային եկամտի հաշվին մուրհակի տևողության ընթացքում` համամասնային հիմունքով:

1942 Մուրհակների զեղչատոկոս

Այս հաշիվը ներկայացնում է մուրհակների զեղչատոկոսներ, որոնք հաշվարկվում են որպես արժեթղթերի անվանական արժեքի և նրա (ավելի ցածր) ձեռքբերման գնի միջև եղած տարբերություն: Զեղչատոկոսն իրենից ներկայացնում է տոկոսային եկամուտ` մուրհակի չլրացած ժամկետի համար: Զեղչատոկոսի գումարը դուրս է գրվում (կուտակվում է) տոկոսային եկամտի հաշվին մուրհակի տևողության ընթացքում` համամասնային հիմունքով:

195 Ներդրումներ հետգնման պայմանագրերում

Այս հաշիվը ներկայացնում է արժեթղթերի երկարաժամկետ ներդրում` հետգնման պայմանով: Այս գործառնությունը կոչվում է նաև հակադարձ հետգնման պայմանագիր (ռեպո): Այս գործարքների էությունն ավելի շուտ ապահովված վարկային գործառնություն է, քան առք ու վաճառք, քանի որ սկզբնական գործարքում սեփականատիրոջ օգուտն ու ռիսկը ընդմիշտ չեն փոխանցվում վաճառողից գնորդին:

1951 Ներդրումներ հետգնման պայմանագրերում

196 Ստորադաս փոխառություններ

1961 Ստորադաս փոխառություններ

Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ ոչ պետական ձեռնարկությունների կողմից թողարկված պարտատոմսերում, որոնք դասակարգվում են որպես ստորադաս փոխառություններ և նախատեսված են ներդրումների նպատակով: Ստորադաս փոխառություններն ունեն վերականգնման իրավունք, որը պարտապանի լուծարման դեպքում հաջորդում է մյուս կրեդիտորներին: Այս ներդրումներն ապահովում են տոկոսային եկամուտ, ունեն մարման հաստատուն ժամկետ և գրանցվում են ձեռքբերման գնով: Ներդրման տևողության ընթացքում ցանկացած զեղչատոկոս կամ հավելավճար դուրս է գրվում (ամորտիզացվում է) տոկոսային եկամտի հաշվին` օգտագործելով տոկոսային մեթոդը: Համամասնության մեթոդը կարող է կիրառվել այն դեպքում, երբ այդ մեթոդի գործածումից արդյունքն էականորեն չի տարբերվում տոկոսային մեթոդից:

20 Հիմնական միջոցներ

201 Հիմնական միջոցներ

Հաշիվների այս խումբը ներառում է հող, շենքեր, կահույք և գրասենյակային սարքավորումներ, համակարգիչներ և հաղորդակցման սարքավորումներ, մեքենաներ, անավարտ շինարարություններ, ինչպես նաև այլ երկարաժամկետ ակտիվներ, որոնք օգտագործվում են բանկի գործունեության ընթացքում: Այս ակտիվները պարբերաբար դուրս են գրվում (ամորտիզացվում են) իրենց օգտագործման տևողության համաձայն, բացառությամբ հողի և անավարտ շինարարության, որոնք ենթակա չեն դուրսգրման (ամորտիզացման): Բանկը պարբերաբար կարող է վերագնահատել իր գույքը համաձայն օրենսդրության: Վերագնահատման արդյունքն արտացոլվում է բանկի հաշվեկշռի կապիտալի բաժնում, որպես կապիտալի պահուստներ, և դրանց բաշխումը չի թույլատրվում մինչև գույքի իրացնելը:

2011 Հող

Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ հողում, սովորաբար շինարարական նպատակներով, բացառությամբ անշարժ գույքի, որը ձեռք է բերվում գրավի տնօրինման հետևանքով: Հողը ներկայացվում է ձեռքբերման արժեքով, որը ներառում է գնման գինը` ներառյալ բոլոր անհրաժեշտ ծախսերը` հողը մտադրված նպատակներով օգտագործման պիտանի դարձնելու համար: Ծախսերի կազմի մեջ մտնում են նաև կոյուղու համակարգի տեղադրման, ճանապարհների կառուցման, հարթեցման և վերականգնման հետ կապված ու նմանատիպ այլ ծախսերը: Հողի արժեքը դուրս չի գրվում (ամորտիզացվում), որովհետև այս տեսակի ակտիվի ծառայության ժամկետը անսահմանափակ է:

2012 Շենքեր

Այս հաշվում հաշվառվում են բանկի շենքերում (տարածքում) կատարված ընդհանուր ներդրումը: Շենքերը ներկայացվում են ձեռքբերման գնով, որը ներառում է շենքի, տարածքի պատրաստման ծախսերը, ինչպիսիք են հիմք փորելը, փոխադրման և տեղադրման ծախսերը, ճարտարապետների և ուսումնասիրողների վարձավճարը, շինարարական ծախսերը և բոլոր այն անհրաժեշտ ծախսերը, որոնք կատարվում են տվյալ ակտիվն օգտագործման պիտանի դարձնելու համար: Ակտիվը բարելավելու համար կատարված այն ծախսերը, որոնք հաջորդում են նրա սկզբնական ձեռքբերման գնին և բարձրացնում ակտիվի արդյունավետությունը կամ ավելացնում դրա օգտագործման տևողությունը, պետք է ավելացվեն ակտիվի հաշվեկշռային արժեքին:

2013 Համակարգիչներ և հաղորդակցման միջոցներ

Այս հաշվում հաշվառում են բանկի գործունեության համար օգտագործվող համակարգիչների և հաղորդակցման սարքավորումների համար կատարված ներդրումներ: Այս ներդրումները ներկայացվում են ձեռքբերման արժեքով, որը ներառում է չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տեղափոխման ծախսերը և այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք կատարվում են այդ ակտիվներն օգտագործման պիտանի դարձնելու համար:

2014 Փոխադրամիջոցներ

Այս հաշվում հաշվառվում են բանկի գործունեության համար օգտագործվող փոխադրամիջոցների համար կատարված ներդրումներ: Այս ներդրումները ներկայացվում են ձեռքբերման արժեքով, որը ներառում է չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տեղափոխման և այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք կատարվում են այդ ակտիվներն օգտագործման համար պիտանի դարձնելու համար:

2015 Այլ հիմնական միջոցներ

Այս հաշվում հաշվառվում են բանկի գործունեության համար օգտագործվող այլ հիմնական միջոցների համար կատարված ներդրումներ: Այս ներդրումները ներկայացվում են ձեռքբերման արժեքով, որը ներառում է է չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տեղափոխման և այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք կատարվում են այդ ակտիվներն օգտագործման համար պիտանի դարձնելու համար:

2016 Ֆինանսական լիզինգով ստացված հիմնական միջոցներ

Այս հաշվում հաշվառվում են այն ակտիվները, որոնք պահվում են համաձայն ֆինանսական լիզինգի պայմանների: Յուրաքանչյուր ակտիվ գնահատվում է լիզինգի համաձայն նախատեսված վճարումների ամենացածր ներկա արժեքով կամ ակտիվի իրական գնով: Ակտիվի արժեքը դուրս է գրվում (ամորտիզացվում է) պարբերաբար ձևով ակտիվի օգտակար տևողության ընթացքում կամ լիզինգի տևողության ընթացքում` գումարած վերականգնման ժամանակաշրջանը, կախված նրանից, թե որ ժամանակաշրջանն է ավելի կարճ, և արդյոք բանկը հնարավորություն կունենա ձեռք բերել տվյալ ակտիվը լիզինգի ժամկետը լրանալուց հետո: Երբ լիզինգի ժամկետը ավարտվում է, ակտիվի սեփականատիրական իրավունքը փոխանցվում է վարձակալող բանկին կամ վերադարձվում վարձատուին, և այդ հաշիվը կրեդիտագրվում է:

2017 Անավարտ շինարարություն

Այս հաշիվը ներկայացնում է հիմնական միջոցների կառուցման համար կատարվող ներդրումներ, որոնք դեռևս ավարտված չեն և ենթակա չեն օգտագործման համար: Անավարտ շինարարությունը ներառում է այնպիսի ծախսեր, որոնք կարող են վերագրվել շինարարական այնպիսի ոլորտների, ինչպիսիք են նախագծափորձարարական, պայմանագրային և շինարարության ընթացքում կապիտալիզացված տոկոսային ծախսերը: Այս հաշիվը կրեդիտագրվում է շինարարության ավարտից և ակտիվը շահագործման հանձնելուց հետո: Դրանից հետո ավարտված շինարարական ծախսերը դառնում են դուրսգրման (ամորտիզացման) ենթակա ակտիվներ` օգտակար գործունեության ընթացքում:

203 Կուտակված ամորտիզացիա

Հաշիվների այս խումբը բաղկացած է կրեդիտային մնացորդով հաշիվներից, որոնք ներկայացնում են դուրսգրման (ամորտիզացիայի) ընդհանուր գումարները, արդեն կուտակված համապատասխան հիմնական միջոցների համար: Դուրսգրումը (ամորտիզացիան) գրանցվում է պարբերաբար ձևով` հիմնված հիմնական միջոցների օգտակար գործունեության ժամկետի վրա` թղթակցելով ծախսերի համապատասխան հաշիվների հետ: Երբ ակտիվները վաճառվում են, մաշվում կամ դուրս գրվում, ապա դրանց ձեռքբերման արժեքները կրեդիտագրվում են հիմնական միջոցների հաշվին, իսկ դրանց կուտակված ամորտիզացիոն ծախսերը դեբետագրվում են հաշիվների այս խմբից:

2031 Կուտակված ամորտիզացիա-շենքեր

2032 Կուտակված ամորտիզացիա-համակարգիչներ և հաղորդակցման միջոցներ

2033 Կուտակված ամորտիզացիա-փոխադրամիջոցներ

2034 Կուտակված ամորտիզացիա-այլ հիմնական միջոցներ

2035 Կուտակված ամորտիզացիա-ֆինանսական լիզինգով ստացված հիմնական միջոցներ

21 Ոչ նյութական ակտիվներ

211 Ոչ նյութական ակտիվներ

Ակտիվների այս խումբը ներկայացնում է տարբեր իրավունքներ, որոնք բանկը գնել է և/կամ որոնք կարող են օգտակար լինել բանկի հետագա գործունեության համար: Յուրաքանչյուր ոչ նյութական ակտիվ դուրս է գրվում (ամորտիզացվում է) պարբերաբար ձևով, իր հաշվարկված օգտակար տևողության կամ օրենսդրությամբ սահմանված տևողության ընթացքում` կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի կարճ:

2111 Վարձակալված հիմնական միջոցներին ուղղված կապիտալ ներդրումներ

Այս հաշիվը ներկայացնում է կապիտալ ներդրումներ` ուղղված գործառնական լիզինգի համաձայն վարձակալ բանկի տրամադրության տակ գտնվող հիմնական միջոցներին, որոնք կվերադարձվեն վարձատուին` լիզինգի ժամկետի ավարտից հետո: Վարձակալված հիմնական միջոցներին ուղղված կապիտալ ներդրումները դուրս են գրվում (ամորտիզացվում են) պարբերաբար ձևով` դրանց հաշվարկված օգտակար տևողության ընթացքում կամ լիզինգի տևողության ընթացքում` ներառելով ցանկացած հնարավոր վերականգնման ժամանակաշրջան, որի ընթացքում լիզինգը կնորացվի` կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի կարճ:

2112 Գուդվիլ

Այս հաշիվն առաջանում է գործող կազմակերպությունների ձեռքբերման ընթացքում: Գուդվիլը ներկայացնում է այդ ձեռնարկության գնման համար վճարված գնի (ավելի բարձր կամ ցածր) և ձեռք բերված նյութական ու ոչ նյութական զուտ ակտիվների իրական շուկայական արժեքի (ավելի ցածր կամ բարձր) միջև եղած տարբերությունը: Գուդվիլը դուրս է գրվում (ամորտիզացվում է) պարբերաբար ձևով, իր օգտակար տևողության ընթացքում` չգերազանցելով օրենսդրությամբ սահմանված ժամանակաշրջանը:

2113 Լիցենզիաներ, ապրանքանիշեր և այլ ոչ նյութական ակտիվներ

Այս հաշիվը ներկայացնում է լիցենզիաների և/կամ ապրանքանիշերի գնման ծախսերը, որոնք անընդհատ օգտակար են լինում բանկի գործունեության ընթացքում: Դրանք դուրս են գրվում (ամորտիզացվում են) պարբերաբար ձևով` հաշվարկված օգտակար տևողության կամ օրենսդրությամբ սահմանված տևողության ընթացքում` կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի կարճ:

2114 Համակարգչային ծրագրեր

Այս հաշիվը ներկայացնում է գնված կամ բանկի ներսում մշակված համակարգչային ծրագրերի գծով կատարված ծախսերը, որոնք անընդհատ օգտագործվում են բանկի հետագա գործունեության ընթացքում: Համակարգչային ծրագրերի գծով կատարված ծախսերը դուրս են գրվում (ամորտիզացվում են) պարբերաբար ձևով` հաշվարկված օգտակար տևողության ընթացքում:

2115 Կազմակերպական ծախսեր

Այս հաշիվը ներկայացնում է այն անհրաժեշտ ծախսերը, որոնք կատարվել են բանկի գրանցման և կազմակերպման ընթացքում: Այս ծախսերն ընդգրկում են բանկի լիցենզավորման, տարբեր գրանցումների և դրանց հետ կապված օրենսդրական, բաժնետոմսերի թողարկման ու տպագրման, բաժնետերերի գրանցման հետ կապված ծախսերը և վարչական ծախսերը` կատարված մինչև բանկի գործունեություն և գործունեության ընթացքում: Կազմակերպական ծախսերը դուրս են գրվում (ամորտիզացվում են) պարբերաբար ձևով, նրանց օգտակար տևողության ընթացքում` չգերազանցելով օրենսդրությամբ սահմանված ժամանակաշրջանը:

2116 Այլ ոչ նյութական ակտիվներ

Այս հաշիվը ներկայացնում է ցանկացած ոչ նյութական այլ ակտիվ, որոնց հաշվառման համար առանձին հաշիվներ նախատեսված չեն:

212 Ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիա

Հաշիվների այս խումբը բաղկացած է կրեդիտային մնացորդ ունեցող հաշիվներից, որոնք ներկայացնում են դուրսգրման (ամորտիզացիայի) ընդհանուր գումարները համապատասխան ոչ նյութական ակտիվների համար: Դուրսգրումը (ամորտիզացիան) գրանցվում է պարբերաբար ձևով` հիմնված ոչ նյութական ակտիվների օգտակար տևողության վրա` թղթակցելով ծախսերի համապատասխան հաշիվների հետ: Երբ ակտիվները վաճառվում են, մաշվում կամ դուրս գրվում, ապա դրանց ձեռքբերման արժեքները կրեդիտագրվում են ոչ նյութական ակտիվների հաշվին, իսկ դրանց կուտակված դուրսգրման (ամորտիզացիոն) ծախսերը` դեբետագրվում հաշիվների այս խմբից:

2121 Կուտակված ամորտիզացիա-վարձակալված հիմնական միջոցներին ուղղված կապիտալ ներդրումներ

2122 Կուտակված ամորտիզացիա-գուդվիլ

2123 Կուտակված ամորտիզացիա-լիցենզիաներ, ապրանքանիշեր և այլ ոչ նյութական ակտիվներ

2124 Կուտակված ամորտիզացիա-համակարգչային ծրագրեր

2125 Կուտակված ամորտիզացիա-կազմակերպական ծախսեր

2126 Կուտակված ամորտիզացիա-այլ ոչ նյութական ակտիվներ

22 Այլ ակտիվներ

221 Այլ ակտիվներ

2211 Գրավի տնօրինման (տիրապետման) հետևանքով կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված անշարժ գույք

Այս հաշվում հաշվառվում են անշարժ գույքի արժեքը, այն է` հող կամ շենքեր, որոնք բանկը ձեռք է բերել գրավի տնօրինման (տիրապետման) հետևանքով: Գրանցումը սկզբում կատարվում է բանկի պահանջի հաշվեկշռային արժեքով և, համապատասխանաբար, վերագնահատվում զուտ իրացվելի արժեքով` դեբետագրելով կամ կրեդիտագրելով կապիտալի բաժնի «Սեփականացված գույքի գնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս» հաշիվը` զուտ իրացվելի արժեքի և պահանջի հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերության չափով: Այդ գույքի վաճառքի դեպքում, երբ գրավի զուտ իրացվելի արժեքը գերազանցում է հաշվեկշռային արժեքը, վերը նշված հաշիվը փակվում է` թղթակցելով եկամուտների համապատասխան հաշվի հետ, իսկ եթե վարկի հաշվեկշռային արժեքը գերազանցում է գրավի զուտ իրացվելի արժեքը, ապա այդ հաշիվը թղթակցում է ծախսերի համապատասխան հաշվի հետ: Գրավի տնօրինման (տիրապետման) հետևանքով սեփականացված գույքը սովորաբար պահվում է վերավաճառքի համար և չի ենթարկվում դուրսգրման (ամորտիզացիայի):

2212 Գրավի տնօրինման (տիրապետման) հետևանքով կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված այլ ակտիվներ

Այս հաշիվը ներկայացնում է անշարժ գույքից բացի այլ ակտիվների արժեքը, որոնք բանկը ձեռք է բերել գրավի տնօրինման (տիրապետման) հետևանքով: Այդ գույքը սկզբում գրանցվում է պահանջի հաշվեկշռային արժեքով և համապատասխանորեն վերագնահատվում զուտ իրացվելի արժեքով` դեբետագրելով կամ կրեդիտագրելով կապիտալի բաժնի «Սեփականացված այլ ակտիվների գնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս» հաշիվը` զուտ իրացվելի արժեքի և պահանջի հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերության չափով: Այդ գույքի վաճառքի դեպքում, երբ գրավի զուտ իրացվելի արժեքը գերազանցում է հաշվեկշռային արժեքը, վերը նշված հաշիվը փակվում է` թղթակցելով եկամուտների համապատասխան հաշվի հետ, իսկ եթե պահանջի հաշվեկշռային արժեքը գերազանցում է գրավի զուտ իրացվելի արժեքը, ապա այդ հաշիվը թղթակցում է ծախսերի համապատասխան հաշվի հետ: Գրավի տնօրինման (տիրապետման) հետևանքով սեփականացված գույքը սովորաբար պահվում է վերավաճառքի համար և չի ենթարկվում դուրսգրման (ամորտիզացիայի):

2213 Շահագործումից դուրս հիմնական միջոցներ

Այս հաշիվը նախատեսված է ձեռք բերված և դեռևս չտեղակայված, ինչպես նաև ծառայությունից դուրս եկած և օտարման ենթակա հիմնական միջոցների հաշվառման համար: Ծառայությունից դուրս գալու ժամանակ ակտիվի արժեքը կրեդիտագրվում է համապատասխան հիմնական միջոցի հաշվին, իսկ դրա հետ կապված կուտակված ամորտիզացիան` դեբետագրվում համապատասխան կուտակված ամորտիզացիայի հաշվին: Այսինքն` հաշվառումը տարվում է մնացորդային արժեքով: Ծառայությունից դուրս եկած ակտիվներն ամորտիզացիայի ենթակա չեն: Օտարման արդյունքում իրենց վաճառքի գնի, եթե այդպիսին կա, և իրենց հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերությունը դեբետագրվում է «Վնասներ հիմնական միջոցների օտարումներից» հաշվին կամ կրեդիտագրվում «Հիմնական միջոցների օտարումից ստացված շահույթ» հաշվին:

2214 Շահագործումից դուրս այլ ակտիվներ

Այս ակտիվների հաշվառումը կազմակերպվում է նույնանման այն հաշվառմամբ, որը նախատեսված է

2213 «Շահագործումից դուրս հիմնական միջոցներ» հաշվի համար:

2215 Հետաձգված հարկերի գծով առաջացած ակտիվներ

Այս հաշիվը ներկայացնում է շահութահարկի կանխավճարները ֆինանսական հաշվետվության տեսանկյունից: Երբ հարկման ենթակա շահույթը համաձայն հարկային հաշվետվության ավելի բարձր է, քան համաձայն ֆինանսական հաշվետվության, ապա այդ տարբերությունը վերագրվում է հարկային հաշվետվության նպատակներով եկամուտների և ծախսերի ընդունման ու ֆինանսական հաշվետվության նպատակներով դրանց ընդունման միջև եղած ժամանակային բաշխման տարբերությանը: Այս ակտիվը փոխանցվում է շահութահարկի ծախսերին` որպես դրա հետ կապված ժամանակային բաշխման տարբերության հակադարձում:

2216 Այլ ակտիվներ

Այս հաշվում հաշվառվում է հաշիվների այն խումբը, որոնց համար առանձին հաշիվներ նախատեսված չեն:

 

ԿԱՐԳ 3000-4000 ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

30 Թղթակցային հաշիվներ

301 Թղթակցային հաշիվներ

Այս հաշիվները ներկայացնում են թղթակցային հաշիվների մնացորդները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում` ազգային արժույթով և արտարժույթով:

3011 Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ

3012 Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ

31 Հաշվարկային պարտավորություններ չեկերով և այլ վճարային փաստաթղթերով

311 Հաշվարկային պարտավորություններ չեկերով և այլ վճարային փաստաթղթերով

Այս հաշիվները ներկայացնում են վճարային փաստաթղթերով և չեկերով կատարվող անկանխիկ հաշվարկներր: Վճարման փաստաթղթերը գրանցվում են մինչև թղթակցային հաշվից դուրսգրումը:

3111 Ռեզիդենտների նկատմամբ հաշվարկային չեկերով և այլ վճարային փաստաթղթերի գծով պարտավորություններ

3112 Ոչ ռեզիդենտների նկատմամբ հաշվարկային չեկերով և այլ վճարային փաստաթղթերի գծով պարտավորություններ

32 Ոսկով ավանդներ

321 Ոսկով ավանդներ

3211 Ոսկով ավանդներ ռեզիդենտ բանկերից

3212 Ոսկով ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերից

33 Ցպահանջ ավանդներ

Հաշիվների այս խումբը ներառում է ՀՀ կենտրոնական բանկից, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերից ներգրաված միջոցները, ձեռնարկությունների և կազմակերպությունների, ֆիզիկական անձանց ժամկետային և այլ ավանդները, ինչպես նաև տեղական և հանրապետական գանձապետարանների, սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարման համար նախատեսված հաշիվները:

331 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտներից

3311 Ցպահանջ ավանդներ ֆիզիկական անձ ռեզիդենտներից

3312 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններից

3313 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական ձեռնարկություններից

3314 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներից

3315 Ցպահանջ ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ կազմակերպություններից

3316 Ցպահանջ պարտավորություններ պետական գանձապետարանի նկատմամբ

3317 Ցպահանջ պարտավորություններ տեղական գանձապետարանի նկատմամբ

332 Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտներից

3321 Ցպահանջ ավանդներ ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներից

3322 Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտներից

3323 Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներից

3324 Ցպահանջ ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ կազմակերպություններից

3325 Ցպահանջ ավանդներ միջազգային ֆինանսական կազմակերպություններից

34 Ավանդներ բանկերից

341 Ավանդներ ՀՀ կենտրոնական բանկից

3412 Ավանդներ ՀՀ կենտրոնական բանկից

342 Ավանդներ այլ բանկերից

3421 Ավանդներ ռեզիդենտ բանկերից

3422 Ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերից

35 Ժամկետային ավանդներ

351 Ժամկետային ավանդներ ռեզիդենտներից

3511 Ժամկետային ավանդներ ֆիզիկական անձ ռեզիդենտներից

3512 Ժամկետային ավանդներ ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններից

3513 Ժամկետային ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական ձեռնարկություններից

3514 Ժամկետային ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներից

3515 Ժամկետային ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ կազմակերպություններից

3516 Ժամկետային պարտավորություններ պետական գանձապետարանի նկատմամբ

3517 Ժամկետային պարտավորություններ տեղական գանձապետարանի նկատմամբ

352 Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտներից

3521 Ժամկետային ավանդներ ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներից

3522 Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտներից

3523 Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներից

3524 Ժամկետային ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ կազմակերպություններից

3525 Ժամկետային ավանդներ միջազգային ֆինանսական կազմակերպություններից

36 Ստացված վարկեր

Այս խումբը ներառում է ՀՀ կենտրոնական բանկից և բանկերից ստացված վարկերը, օվերդրաֆտները: ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված վարկերը և օվերդրաֆտները պետք է գրանցվեն ըստ վարկի տեսակի:

361 ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկեր

3611 Վարկեր ՀՀ կենտրոնական բանկից

3612 Օվերդրաֆտ ՀՀ կենտրոնական բանկից

362 Այլ բանկերից ստացված վարկեր

3621 Վարկեր ռեզիդենտ բանկերից

3622 Օվերդրաֆտ ռեզիդենտ բանկերից

3623 Վարկեր ոչ ռեզիդենտ բանկերից

3624 Օվերդրաֆտ ոչ ռեզիդենտ բանկերից

37 Բանկի կողմից թողարկված արժեթղթեր

371 Ավանդային հավաստագրեր (սերտիֆիկատներ)

3711 Ավանդային հավաստագրեր

Այս հաշիվը ներկայացնում է բանկում ներդրված միջոցներ` ավանդների տեսքով: Համաձայն պայմանագրի, սահմանվում են ավանդի ժամկետն ու տոկոսադրույքը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված պայմանների խախտման դեպքում առաջացող տույժերը և տուգանքները: Որոշ ավանդային հավաստագրեր կարող են ըստ փոխանցագրի փոխանցվել այլ կողմերին և սակարկվել չեկերի կամ այլ սակարկելի փաստաթղթերի նման:

372 Թողարկված մուրհակներ

3721 Թողարկված մուրհակներ

373 Թողարկված պարտատոմսեր

3731 Թողարկված պարտատոմսեր

374 Թողարկված այլ արժեթղթեր

3741 Թողարկված այլ արժեթղթեր

38 Հաշվարկված (վճարվելիք) տոկոսներ

381 Հաշվարկված (վճարվելիք) տոկոսներ

Հաշիվների այս խումբը ներկայացնում է հաշվետվության օրվա դրությամբ տարբեր պարտավորությունների գծով կուտակված վճարվելիք տոկոսները: Այս հաշիվները դեբետով թղթակցում են ծախսերի համապատասխան հաշիվների հետ: Կուտակված տոկոսների վճարման դեպքում խմբի համապատասխան հաշիվը դեբետագրվում է, իսկ կանխիկ դրամական միջոցների կամ ավանդների համապատասխան հաշիվները` կրեդիտագրվում:

3811 ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ պարտավորությունների դիմաց

3812 Ռեզիդենտներից ներգրաված ոսկով ավանդների դիմաց

3813 Ոչ ռեզիդենտներից ներգրաված ոսկով ավանդների դիմաց

3814 Ռեզիդենտ բանկերի ցպահանջ պարտավորությունների դիմաց

3815 Ոչ ռեզիդենտ բանկերի ցպահանջ պարտավորությունների դիմաց

3816 Ռեզիդենտ բանկերի ժամկետային պարտավորությունների դիմաց

3817 Ոչ ռեզիդենտ բանկերի ժամկետային պարտավորությունների դիմաց

3818 Ֆիզիկական անձ ռեզիդենտների նկատմամբ պարտավորությունների դիմաց

3819 Ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտավորությունների դիմաց

3820 Ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց

3821 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական ձեռնարկությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց

3822 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտների նկատմամբ պարտավորությունների դիմաց

3823 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ռեզիդենտ սուբյեկտների նկատմամբ պարտավորությունների դիմաց

3824 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ սուբյեկտների նկատմամբ պարտավորությունների դիմաց

3825 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց

3826 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց

3827 Միջազգային ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց

3828 Բանկի կողմից թողարկված արժեթղթերի դիմաց

3829 Ֆակտորինգի դիմաց

3830 Գործառնական լիզինգի դիմաց

3831 Ստորադաս փոխառության դիմաց

3832 Այլ պարտավորությունների դիմաց

39 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ

391 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ

3911 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ ֆինանսական լիզինգի գծով

Այս հաշիվը ներկայացնում է ֆինանսական լիզինգի գծով չստացված տոկոսային եկամուտը, որը ստացվում է լիզինգի տևողության ընթացքում և դուրս գրվում (ամորտիզացվում է) լիզինգային գործառնություններից ստացված տոկոսային եկամուտ հաշվից` օգտագործելով տոկոսային մեթոդը

3912 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ

Այս հաշիվը ներկայացնում է հաճախորդներից կամ այլ աղբյուրներից ստացված վճարումները` բանկի կողմից մատուցվող ծառայություների դիմաց, որոնք վերաբերում են գալիք ժամանակաշրջանին: Նշված գործարքներից միջոցները կգրանցվեն որպես եկամուտ այն ժամանակաշրջանում, որին դրանք վերաբերում են:

40 Այլ պարտավորություններ

401 Ներքին պարտավորություններ

4011 Հաշվարկներ բանկի և մասնաճյուղերի միջև

Այս հաշիվը ներկայացնում է բանկի և իր մասնաճյուղերի միջև փոխադարձ հաշվարկները: Հաշվի մնացորդը հաշվեկշռի կոնսոլիդացիայի ժամանակ փակվում է համապատասխան ակտիվային մնացորդի հետ:

4012 Պարտավորություններ բանկի աշխատակիցների նկատմամբ

Այս հաշիվը ներկայացնում է կուտակված պարտավորություններ` բանկի աշխատողների հետ տարբեր գործառնությունների գծով: Հաշիվը թղթակցում է մշտական աշխատողներին տրվող աշխատավարձ, պայմանագրային աշխատողներին տրվող աշխատավարձ, պարգևատրումներ և լրավճարներ, արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի համար վճարումներ, այլ անձնակազմի ծախսեր հաշիվների հետ:

402 Արտաքին պարտավորություններ

4021 Պարտավորություններ պետական գանձապետարանի նկատմամբ

4022 Պարտավորություններ տեղական գանձապետարանի նկատմամբ

Այս հաշիվները ներկայացնում են պետական և տեղական բյուջեների նկատմամբ կուտակված տարբեր ընթացիկ պարտավորությունները, ինչպիսիք են հատկացումներ կենսաթոշակային և զբաղվածության, սոցիալական ապահովության հիմնադրամներին, պարտավորություններ հարկերի գծով և այլն:

4023 Պարտավորություններ բանկի ռեզիդենտ մատակարարների նկատմամբ

Այս հաշիվը ներկայացնում է ապրանքների և ծառայությունների գծով ռեզիդենտ մատակարարների նկատմամբ ընթացիկ պարտավորությունների գումարները:

4024 Պարտավորություններ բանկի ոչ ռեզիդենտ մատակարարների նկատմամբ վճարումներ

Այս հաշիվը ներկայացնում է ապրանքների և ծառայությունների գծով ոչ ռեզիդենտ մատակարարների նկատմամբ ընթացիկ պարտավորությունների գումարները:

4025 Վճարվելիք շահաբաժիններ (դիվիդենդներ)

Այս հաշիվը ներկայացնում է բաժնետերերին վճարվելիք շահաբաժինները` այն պաշտոնապես հայտարարելուց հետո: Հաշիվը կրեդիտով թղթակցում է ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս կամ նախորդ ժամանակաշրջանի կուտակված չբաշխված շահույթ/վնաս հաշիվների հետ:

4026 Պարտավորություններ ֆակտորինգի գծով ռեզիդենտների նկատմամբ

4027 Պարտավորություններ ֆակտորինգի գծով ոչ ռեզիդենտների նկատմամբ

4028 Պարտավորություններ հավատարմագրային կամ լիազորագրային կառավարման գործառնությունների գծով ռեզիդենտների հետ

4029 Պարտավորություններ հավատարմագրային կամ լիազորագրային կառավարման գործառնությունների գծով ոչ ռեզիդենտների հետ

4030 Այլ պարտավորություններ

Այս հաշիվը ներկայացնում է բանկի կողմից վճարվելիք գումարները այլ պարտավորությունների գծով:

404 Տարանցիկ հաշիվներ

Այս հաշիվը ներկայացնում է այն պարտավորությունները, որոնք դեռևս չեն վերագրվել հաշվետերերի համապատասխան հաշիվներին` կապված միջոցների թղթակցային հաշվով դուրսգրման և քաղվածքը ստանալու հետ: Գումարները պետք է համապատասխան ձևով դասակարգվեն և այս հաշվից դուրս գրվեն համաձայն սահմանված կարգի:

4041 Տարանցիկ հաշիվներ ռեզիդենտների հետ հաշվարկների գծով

4042 Տարանցիկ հաշիվներ ոչ ռեզիդենտների հետ հաշվարկների գծով

41 Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ

411 Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ

4111 Ռեզիդենտներին հետգնման պայմանագրերով արժեթղթերի վաճառք

Այս հաշվում հաշվառվում են հետգնման պայմանով վաճառված արժեթղթերը: Այս գործարքներն ըստ էության ապահովված վարկային գործառնություններ են:

4112 Ոչ ռեզիդենտներին հետգնման պայմանագրերով արժեթղթերի վաճառք

4113 Պահուստներ` նախատեսված հետգնման պայմանագրով վաճառված արժեթղթերից ստացված վնասների համար

Այս հաշիվը ներկայացնում է հետգնման պայմանով (ռեպո) վաճառված արժեթղթերի գծով վնասների պահուստ: Որպես վնաս ընդունվում է հետգնման համաձայնեցված գնի և արժեթղթի շուկայական արժեքի (հետգնման օրվա և հաշվետվության օրվա դրությամբ) միջև եղած բացասական տարբերությունը: Այս հաշիվը դեբետով թղթակցում է «Հատկացումներ արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդին» հաշվի հետ:

42 Ֆինանսական լիզինգի գծով պարտավորություններ

421 Ֆինանսական լիզինգի գծով պարտավորություններ

4211 Ֆինանսական լիզինգի գծով պարտավորություններ

Այս հաշիվը ներկայացնում է ֆինանսական լիզինգի գծով բանկի պարտավորությունները` հաշվարկված որպես լիզինգային նվազագույն վճարումների ներկա արժեք: Երբ լիզինգի գծով վճարումը կատարվում է, ապա մի մասը գրանցվում է տոկոսային ծախսեր լիզինգային գործառնությունների գծով հաշվին` օգտագործելով տոկոսային մեթոդը: Յուրաքանչյուր վճարված գումարի և տոկոսային ծախսի տարբերությունն ուղղվում է մայր գումարի մարմանը:

43 Հետաձգված հարկային պարտավորություններ

431 Հետաձգված հարկային պարտավորություններ

4311 Հետաձգված հարկային պարտավորություններ

Այս հաշիվը ներկայացնում է շահութահարկի կուտակում` ֆինանսական հաշվետվության տեսանկյունից: Եթե համաձայն հարկային հաշվետվության հարկման ենթակա շահույթն ավելի մեծ է, քան համաձայն ֆինանսական հաշվետվության, ապա այդ տարբերությունը վերագրվում է հարկային հաշվետվության եկամուտների և ծախսերի ու ֆինանսական հաշվետվության եկամուտների և ծախսերի միջև եղած ժամանակային բաշխման տարբերությանը: Այս պարտավորությունը փոխանցվում է ընթացիկ ժամանակաշրջանում վճարվելիք շահութահարկի վերլուծական հաշիվներին` պարտավորություններ պետական գանձապետարանի նկատմամբ կամ պարտավորություններ տեղական գանձապետարանի նկատմամբ:

44 Ստորադաս փոխառություններ

441 Ստորադաս փոխառություններ

4411 Ստորադաս փոխառություններ ռեզիդենտներից

4412 Ստորադաս փոխառություններ ոչ ռեզիդենտներից

Այս հաշիվները ներկայացնում են բանկի կողմից թողարկված ստորադաս փոխառությամբ պարտատոմսերը, որոնք ապահովում են տոկոսային եկամուտ, ունեն մարման հաստատուն ժամկետ և գրանցվում են անվանական արժեքով: Թողարկման տևողության ընթացքում ցանկացած զեղչատոկոս կամ հավելավճար դուրս է գրվում (ամորտիզացվում է) տոկոսային ծախսերի հաշվից` օգտագործելով տոկոսային մեթոդը: Համամասնության մեթոդը կարող է կիրառվել այն դեպքում, երբ այդ մեթոդի գործածումից արդյունքը էականորեն չի տարբերվում տոկոսային մեթոդից:

 

ԿԱՐԳ 5000 ԿԱՊԻՏԱԼ

 

Այս կարգը ներառում է բանկի կապիտալը և բոլոր պահուստները, որոնք ստեղծվում են բանկային օրենսդրության պահանջների համաձայն:

501 Կանոնադրական հիմնադրամ

5011 Անվանական արժեքով արտոնյալ բաժնետոմսեր

Այս հաշիվը ներկայացնում է բանկի կողմից թողարկված արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքը: Լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման դեպքում այս հաշիվը կրեդիտագրվում է:

5012 Լրացուցիչ վճարված կապիտալ-արտոնյալ բաժնետոմսերի հավելավճարներ

Այս հաշիվը ներկայացնում է ներդրողների կողմից արտոնյալ բաժնետոմսերի ձեռքբերման գնի և դրանց անվանական արժեքի միջև եղած դրական տարբերությունը:

5013 Անվանական արժեքով սովորական բաժնետոմսեր

Այս հաշիվը ներկայացնում է ներդրողների կողմից սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը: Լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման դեպքում այս հաշիվը կրեդիտագրվում է:

5014 Լրացուցիչ վճարված կապիտալ-սովորական բաժնետոմսերի հավելավճարներ

Այս հաշիվը ներկայացնում է ներդրողների կողմից սովորական բաժնետոմսերի ձեռքբերման գնի և դրանց անվանական արժեքի միջև եղած դրական տարբերությունը:

5015 Կանոնադրական հիմնադրամ կոոպերատիվ և փայատիրական բանկերի համար

51 Պահուստներ

Հաշիվների այս խումբը ներառում է բոլոր պահուստները, որոնք ստեղծվում են համաձայն բանկային օրենսդրության պահանջների:

511 Գլխավոր պահուստ

5111 Գլխավոր պահուստ

Այս հաշիվը ներկայացնում է այն պահուստը, որը ստեղծվում է բանկի տրամադրության տակ մնացած շահույթից` չնախատեսված ծախսերի փոխհատուցման նպատակով:

512 Վերագնահատման պահուստներ

5121 Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ

Այս հաշիվը ներկայացնում է հիմնական միջոցների պարբերաբար վերագնահատումից առաջացած չիրացված շահույթը` հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը գերազանցող գումարի չափով: Վերագնահատման արդյունքում հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի նվազումը դեբետագրվում է «Վնասներ հիմնական միջոցների վերագնահատումից» հաշվին: Հետագայում հիմնական միջոցների վերագնահատումից առաջացած աճը կրեդիտագրվում է «Հիմնական միջոցների վերագնահատումից ստացված վնասների վերականգնման» հաշվին, բայց այն չպետք է գերազանցի «Վնասներ հիմնական միջոցների վերագնահատումից» հաշվին դեբետագրված գումարը: Հակադարձ գործողությունը նույնպես կիրառելի է: Եթե հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը նվազման երկարատև միտում է ունենում, ապա դեբետագրվում է «Վնասներ հիմնական միջոցների արժեքի երկարատև իջեցումից» հաշվին: Բայց եթե նախկինում այդ հիմնական միջոցը վերագնահատվել է, և արդյունքը կրեդիտագրվել է «Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ» հաշվին, ապա նվազման գումարը դուրս է գրվում այդ հաշվից: Հիմնական միջոցների իրացման դեպքում այս հաշվի մնացորդները կարող են ուղղակիորեն փոխանցվել «Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս» հաշվին` առանց եկամուտների հաշվետվությունում գրանցվելու: Մինչև հիմնական միջոցների օտարումը իրացված գումարները հաշվարկվում են որպես վերագնահատված հաշվեկշռային արժեքի ամորտիզացված գումարների տարբերություն:

5122 Հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստ

Այս հաշիվը ներկայացնում է բանկի և նրա արտասահմանյան մասնաճյուղի հաշվեկշիռների կոնսոլիդացիայի ընթացքում արտարժույթի փոխանակման արդյունքում առաջացած չիրացված շահույթը կամ վնասը:

52 Եկամուտների պահուստներ

521 Եկամուտների պահուստներ

5211 Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս

Այս հաշիվը ներկայացնում է ընթացիկ ֆինանսական տարվա զուտ շահույթը կամ վնասը, որը մնում է գլխավոր պահուստին հատկացումներ կատարելուց և շահաբաժինները վճարելուց հետո: Ընթացիկ տարվա արդյունքներն անկախ աուդիտային կազմակերպության կողմից հաստատվելուց և բաժնետերերի ժողովի կողմից ընդունվելուց հետո հաշիվը փակվում է` թղթակցելով «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի/վնասի կուտակում» հաշվի հետ:

5212 Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի/վնասի կուտակում

Այս հաշիվը ներկայացնում է նախորդ ֆինանսական տարիների զուտ շահույթը կամ վնասը, որը մնացել է գլխավոր պահուստին հատկացումներ կատարելուց և շահաբաժինները վճարելուց հետո:

53 Այլ պահուստներ

531 Այլ պահուստներ

5311 Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի գնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս

Այս հաշիվը ներկայացնում է վաճառքի համար նախատեսված արժեթղթերի պորտֆելի վերագնահատումից առաջացած չիրացված շահույթը/վնասը, որը ներկայացվում է զուտ գումարով` որպես բանկի կապիտալի տարր: Այն արտացոլում է վաճառքի համար նախատեսված արժեթղթերի ձեռքբերման գնի ճշգրտումները, որոնք ցույց են տալիս այդ արժեթղթերի վերջին գնահատումը շուկայական գնով: Այս ճշգրտումները գրանցվում են «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշիվ» հաշվին, որը գումարվում է արժեթղթի ձեռքբերման գնին կամ հանվում դրանից: Երբ արժեթուղթը վաճառվում կամ այլ ձևով օտարվում է, ապա դրա սկզբնական ձեռքբերման գնի և օտարման արժեքի տարբերությունը գրանցվում է որպես իրացված շահույթ/վնաս: Միևնույն ժամանակ վաճառված արժեթղթերի գնահատումից կուտակված չիրացված շահույթի/վնասի գումարը դուրս է գրվում` թղթակցելով «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման» հաշվում` այդ արժեթղթի գծով կուտակված գումարի հետ: «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման» և «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի գնահատումից ստացված շահույթի/վնասի կուտակումներ» հաշիվների մնացորդները պետք է արտացոլեն վաճառքի համար նախատեսված արժեթղթերի գնահատման արդյունքում կուտակված շահույթը/վնասը:

5312 Սեփականացված գույքի գնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս

5313 Սեփականացված այլ ակտիվների գնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս

Այս հաշվում հաշվառվում է գրավի իրացման հետևանքով սեփականացված անշարժ գույքի և այլ ակտիվների չիրացված շահույթը/վնասը, որը հաշվարկվում է որպես գրավադրված ակտիվի զուտ իրացվելի արժեքի և չվճարված պահանջի հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերություն: Այս ակտիվների վաճառքի դեպքում, եթե գրավի զուտ իրացվելի արժեքը գերազանցում է պահանջի հաշվեկշռային արժեքը, ապա հաշիվը փակվում է` թղթակցելով «Այլ գործառնություններից ստացված շահույթ» հաշվի հետ, հակառակ դեպքում հաշիվը թղթակցում է «Վնասներ այլ գործառնություններից» հաշվի հետ:

54 Բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսեր

541 Բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսեր

5411 Բանկի կողմից հետ գնված սեփական արտոնյալ բաժնետոմսեր

5412 Բանկի կողմից հետ գնված սեփական սովորական բաժնետոմսեր

Այս հաշիվները ներկայացնում են բանկի կողմից օրենքով սահմանված կարգով հետ գնված սեփական բաժնետոմսերի գումարները: Սեփական բաժնետոմսերը սովորաբար չունեն ձայնի և դիվիդենդի իրավունք, ինչպես նաև բանկի լուծարման դեպքում առաջացող իրավունքներ: Այս բաժնետոմսերը օտարվում են օրենքով սահմանված կարգով: Բաժնետոմսերի վաճառքի և հետգնման գնի միջև եղած դրական տարբերությունը կրեդիտագրվում է «Լրացուցիչ վճարված կապիտալ-արտոնյալ բաժնետոմսերի հավելավճարներ» կամ «Լրացուցիչ վճարված կապիտալ-սովորական բաժնետոմսերի հավելավճարներ» հաշիվներին:

 

ԿԱՐԳ 6000 ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

60 Տոկոսային եկամուտ

Հաշիվների այս խումբը ներկայացնում է ստացված կամ հաշվարկված (ստացվելիք) տոկոսային եկամուտ` տոկոսային եկամուտ ապահովող տարբեր ակտիվներից: Հաշվարկված տոկոսն այն եկամուտն է, որը հաշվարկվել է, բայց չի իրացվել հաշվետվության օրվա դրությամբ: Հաշվարկված տոկոսային եկամուտները դեբետագրվում են համապատասխան ակտիվային հաշիվներից հաշվարկված (ստացվելիք) տոկոսներ հաշիվների հետ:

601 Տոկոսային եկամուտ թղթակցային հաշիվներից

6011 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվներից

6012 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվներից

602 Տոկոսային եկամուտ ներդրված ավանդներից

6021 Տոկոսային եկամուտ ոսկով ավանդներից

6022 Տոկոսային եկամուտ ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ավանդներից

6023 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից

6024 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից

603 Տոկոսային եկամուտ վարկերից

6031 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերին տրված վարկերից

6032 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկերից

6033 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկերից

6034 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկերից

6035 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին տրված վարկերից

6036 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական ձեռնարկություններին տրված վարկերից

6037 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտներին տրված վարկերից

6038 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներին տրված վարկերից

6039 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներին տրված վարկերից

6040 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ ձեռնարկություններին տրված վարկերից

6041 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ ձեռնարկություններին տրված վարկերից

605 Տոկոսային եկամուտ օվերդրաֆտից

6051 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից

6052 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից

6053 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված օվերդրաֆտից

6054 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված օվերդրաֆտից

6055 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին տրված օվերդրաֆտից

6056 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական ձեռնարկություններին տրված օվերդրաֆտից

6057 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտներին տրված օվերդրաֆտից

6058 Տոկոսային եկամուտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ռեզիդենտ սուբյեկտներին տրված օվերդրաֆտից

6059 Տոկոսային եկամուտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ սուբյեկտներին տրված օվերդրաֆտից

6060 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ կազմակերպություններին տրամադրված օվերդրաֆտից

6061 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ կազմակերպություններին տրամադրված օվերդրաֆտից

607 Տոկոսային եկամուտ արժեթղթերից

6071 Տոկոսային եկամուտ պետական արժեթղթերից

6072 Տոկոսային եկամուտ ոչ պետական արժեթղթերից

6073 Տոկոսային եկամուտ հետգնման պայմանագրով արժեթղթերից

608 Տոկոսային եկամուտ վարկային քարտերից

6081 Տոկոսային եկամուտ ռեզիդենտներին տրված վարկային քարտերից

6082 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտերից

609 Տոկոսային եկամուտ ֆակտորինգային և լիզինգային գործառնություններից

6091 Տոկոսային եկամուտ ֆակտորինգային գործառնություններից

Հաշվարկված եկամուտը դեբետագրվում է ֆակտորինգային գործունեությունից ստացվելիք տոկոսներ հաշվին

6092 Տոկոսային եկամուտ ֆինանսական լիզինգից

Հաշվարկված եկամուտը դեբետագրվում է «Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ ֆինանսական լիզինգի գծով» հաշվին:

610 Տոկոսային եկամուտ ստորադաս փոխատվություններից

6101 Տոկոսային եկամուտ ստորադաս փոխատվություններից

611 Այլ տոկոսային եկամուտ

6111 Այլ տոկոսային եկամուտ

Հաշվարկված եկամուտը դեբետագրվում է «Ֆինանսական այլ գործառնություններից ստացվելիք տոկոսներ» հաշվին:

612 Շահաբաժիններ

6121 Ներդրումներից ստացված շահաբաժիններ

Հաշվարկված եկամուտը դեբետագրվում է «Վերավաճառքի և վաճառքի համար նախատեսված բաժնետոմսերից շահաբաժիններ» հաշվին

6122 Դուստր ձեռնարկություններում ներդրումներից զուտ շահույթ/վնաս

Այս հաշիվը ներկայացնում է բանկի բաժնեմասը դուստր ձեռնարկությունների զուտ շահույթներում կամ վնասներում` օգտագործելով համաչափ բաշխման մեթոդը: Այս հաշիվը թղթակցում է «Ներդրումներ դուստր ձեռնարկություններում» խմբի հաշիվների հետ: Դուստր ձեռնարկությունների կողմից հայտարարված շահաբաժինները գրանցվում են «Վերավաճառքի և վաճառքի համար նախատեսված բաժնետոմսերից շահաբաժիններ» հաշվին կրեդիտագրելով այս հաշիվը` դուստր ձեռնարկությունների կապիտալում համապատասխան նվազումը արտացոլելու նպատակով:

62 Կորուստների վերականգնում (փոխհատուցում)

621 Կորուստների վերականգնում

Հաշիվների այս խումբը ներկայացնում է գործող կարգերին համաձայն նախկինում դուրս գրված գումարների վերականգնում:

6211 Ծախսերով դուրս գրված վարկերի վերականգնում

6212 Ծախսերով դուրս գրված արժեթղթերի վերականգնում

6213 Ծախսերով դուրս գրված այլ ստացվելիք գումարների վերականգնում

63 Վարձավճարներ

631 Վարձավճարներ

Հաշիվների այս խումբը ներկայացնում է տարբեր աղբյուրներից ստացված եկամուտներ, այն է` կոմիսիոն վճարներ, բյուջեին մատուցված ծառայությունների դիմաց ստացված վարձեր և այլ վարձավճարներ:

6311 Կոմիսիոն վճարումներ

6312 Պետական գանձապետարանի սպասարկման և մատուցված այլ ծառայություններից ստացված եկամուտներ:

6313 Տեղական գանձապետարանի սպասարկման և մատուցված այլ ծառայություններից ստացված եկամուտներ:

64 Այլ եկամուտ

641 Այլ եկամուտ

6411 Եկամուտներ ստացված տույժերից և տուգանքներից

Այս հաշիվը ներկայացնում է եկամուտ` ստացված տարբեր տույժերից և տուգանքներից, որոնք սահմանվում են բանկի կողմից պայմանագրերի դրույթների խախտումների համար, ինչպիսիք են ժամկետային ավանդների ժամկետից շուտ վերադարձը, վարկերի և վարկերի տոկոսների վճարման ուշացումը կամ այլ խախտումներ:

6412 Երաշխիքներից, պարտամուրհակների ընդունումից, ակրեդիտիվներով գործառնություններից, լիազորագրային գործունեությունից ստացված եկամուտներ:

6413 Գործառնական լիզինգից ստացված եկամուտներ

6414 Այլ եկամուտներ

65 Շահույթ

651 Շահույթ

6511 Հիմնական միջոցների օտարումից ստացված շահույթ

Այս հաշիվը ներկայացնում է հիմնական միջոցների օտարումից ստացված շահույթը: Շահույթը հաշվարկվում է որպես վաճառքի գնի և հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի տարբերություն: Հաշվեկշռային արժեքը որոշվում է որպես ձեռքբերման գնի և հաշվարկված ամորտիզացիայի տարբերություն օտարման օրվա դրությամբ: Եթե ակտիվը նախկինում վերագնահատվել է, ապա վերագնահատման հաշվարկված գումարը դուրս է գրվում «Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ» հաշվից` թղթակցելով «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի/վնասի կուտակում» հաշվի հետ, այնպես որ այն չներառվի ընթացիկ տարվա շահույթի կամ վնասի հաշվարկի մեջ:

6512 Վերավաճառքի արժեթղթերի վաճառքից ստացված շահույթ

Այս հաշիվը ներկայացնում է վերավաճառքի համար նախատեսված բաժնետոմսերի և պարտատոմսերի իրացումից ստացված շահույթը: Իրացված շահույթը հաշվարկվում է որպես վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքի գնի և հաշվեկշռային գնի միջև եղած տարբերություն, որը արտահայտում է գնահատման վերջին արդյունքը:

6513 Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքից ստացված շահույթ

Այս հաշիվը ներկայացնում է վաճառքի համար նախատեսված բաժնետոմսերի և պարտատոմսերի իրացումից ստացված շահույթը: Իրացված շահույթը հաշվարկվում է որպես վաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքի գնի և ձեռքբերման գնի միջև եղած տարբերություն: Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի ձեռքբերման գնի և հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերությունը, որը արտահայտում է ամենավերջին գնահատումը, դեբետագրվում կամ կրեդիտագրվում է «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշվին»` թղթակցելով «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի գնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս» հաշվի հետ:

6514 Երկարաժամկետ արժեթղթերի վաճառքից ստացված շահույթ

Այս հաշիվը ներկայացնում է երկարաժամկետ արժեթղթերի իրացումից ստացված շահույթը:: Իրացված շահույթը հաշվարկվում է որպես այդ արժեթղթերի վաճառքի գնի և դրա ձեռքբերման գնի կամ արժեքի երկարատև նվազումից վերագնահատված գումարի միջև եղած տարբերություն:

6515 Արտարժույթի առք ու վաճառքից ստացված շահույթ

Այս հաշիվը ներկայացնում է արտարժույթի առք ու վաճառքից կամ փոխանակումից ստացված իրացված շահույթը: Այս գործառնությունները պետք է տարբերակվեն հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած չիրացված արտարժութային տարբերություններից, որը գրանցվում է «Հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստ» հաշվում:

6516 Արտարժույթի վերագնահատման դրական արդյունք

6517 Ոսկու վաճառքից ստացված շահույթ

Այս հաշիվը ներկայացնում է ոսկու վաճառքից ստացված եկամուտները: Իրացված շահույթը (եկամուտը) հաշվարկվում է որպես իրացման գնի և հաշվեկշռային (ձեռքբերման սկզբնական կամ վերագնահատված) գնի տարբերություն:

6518 Ոսկու վերագնահատման դրական արդյունք

6519 Այլ գործառնություններից ստացված շահույթ

Այս հաշիվը ներկայացնում է այն գործառնությունների վաճառքից կամ այլ օտարումից ստացված շահույթը, որոնց համար առանձին հաշիվ նախատեսված չէ: Շահույթը հաշվարկվում է որպես ակտիվի վաճառքի գնի կամ օտարման գումարի և դրա ձեռքբերման գնի տարբերություն:

6520 Վերավաճառքի արժեթղթերի գնահատումից ստացված շահույթ

Այս հաշիվը ներկայացնում է վերավաճառքի արժեթղթերի ձեռքբերման գնի ճշտման արդյունքում ստացված չիրացված շահույթը: Ճշտումը կատարվում է որպես արժեթղթերի գնահատում` ըստ շուկայական գնի: Հաշիվը թղթակցում է «Վերավաճառքի արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշվի» հետ: Վերավաճառքի արժեթղթերի գնահատումից առաջացած չիրացված շահույթը ներառվում է ընթացիկ տարվա շահույթի հաշվարկում:

6521 Հիմնական միջոցների վերագնահատումից ստացված վնասների վերականգնում

66 Արտառոց եկամուտներ

661 Արտառոց եկամուտներ

6611 Արտառոց եկամուտներ

67 Եկամտի ամփոփում

671 Եկամտի ամփոփում

6711 Եկամտի ամփոփում

Այս հաշիվը օգտագործվում է յուրաքանչյուր օրվա վերջում` եկամտի և ծախսերի ժամանակավոր բոլոր հաշիվները փակելու համար, ըստ որի որոշվում է ընթացիկ տարվա զուտ շահույթը/վնասը: Այս հաշիվը թղթակցում է «Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս» հաշվի հետ:

 

ԿԱՐԳ 7000 ԾԱԽՍԵՐ

 

70 Տոկոսային ծախսեր

Հաշիվների այս խումբը ներկայացնում է բանկի պարտավորությունների համար վճարված կամ հաշվարկված տոկոսային ծախսերը: Հաշվարկված (վճարվելիք) տոկոսն այն ծախսն է, որը հաշվարկվել է, բայց չի վճարվել հաշվետու օրվա դրությամբ: Վճարված տոկոսը կրեդիտագրվում է հաշվարկված տոկոսներ խմբի համապատասխան հաշվի հետ, դեբետագրվում այս խմբի համապատասխան տոկոսային ծախսի հաշվի հետ:

701 Տոկոսային ծախսեր թղթակցային հաշիվների գծով

7011 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերի հետ թղթակցային հաշիվների գծով

7012 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ թղթակցային հաշիվների գծով

702 Տոկոսային ծախսեր ավանդների գծով

7021 Տոկոսային ծախսեր ոսկով ավանդների գծով

7022 Տոկոսային ծախսեր ՀՀ կենտրոնական բանկից ավանդների գծով

7023 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերից ավանդների գծով

7024 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից ավանդների գծով

7025 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ավանդների գծով

7026 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ավանդների գծով

7027 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններից ավանդների գծով

7028 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական սուբյեկտներից ավանդների գծով

7029 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով սուբյեկտներից ավանդների գծով

7030 Տոկոսային ծախսեր իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ռեզիդենտ սուբյեկտներից ավանդների գծով

7031 Տոկոսային ծախսեր իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ սուբյեկտներից ավանդների գծով

7032 Տոկոսային ծախսեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ կազմակերպություններից ավանդների գծով

7033 Տոկոսային ծախսեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ կազմակերպություններից ավանդների գծով

7034 Տոկոսային ծախսեր միջազգային ֆինանսական կազմակերպություններից ավանդների գծով

704 Տոկոսային ծախսեր վարկերի գծով

7041 Տոկոսային ծախսեր ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկերի գծով

7042 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերից ստացված վարկերի գծով

7043 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից ստացված վարկերի գծով

705 Տոկոսային ծախսեր օվերդրաֆտների գծով

7051 Տոկոսային ծախսեր ՀՀ կենտրոնական բանկից ստացված օվերդրաֆտների գծով

7052 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերից ստացված օվերդրաֆտների գծով

7053 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից ստացված օվերդրաֆտների գծով

706 Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված արժեթղթերի գծով

Վճարվելիք տոկոսները կրեդիտագրվում են «Բանկի կողմից թողարկված արժեթղթերի դիմաց հաշվարկված տոկոսներ» հաշվի հետ:

7061 Տոկոսային ծախսեր ավանդային հավաստագրերի գծով

7062 Տոկոսային ծախսեր մուրհակների գծով

7063 Տոկոսային ծախսեր պարտատոմսերի գծով

7064 Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված այլ արժեթղթերի գծով

709 Տոկոսային ծախսեր ֆակտորինգային և լիզինգային գործառնությունների գծով

7091 Տոկոսային ծախսեր ֆակտորինգային գործառնությունների գծով

Վճարվելիք տոկոսները կրեդիտագրվում են «Ֆակտորինգի դիմաց հաշվարկված տոկոսներ» հաշվի հետ:

7092 Տոկոսային ծախսեր լիզինգային գործառնությունների գծով

Այս հաշիվը ներկայացնում է ֆինանսական լիզինգի գծով տոկոսային ծախսեր, որոնք ներառվում են լիզինգի նվազագույն վճարումներում: Երբ վճարումները կատարվում են, ապա մի մասը գրանցվում է «Տոկոսային ծախսեր լիզինգային գործառնությունների գծով» հաշվին` օգտագործելով տոկոսային մեթոդը: Յուրաքանչյուր նվազագույն լիզինգային վճարման և տոկոսային ծախսերի գումարի միջև եղած տարբերություն գրանցվում է որպես մայր գումարի մարում` թղթակցելով «Ֆինանսական լիզինգների գծով պարտավորություններ» հաշվի հետ

710 Տոկոսային ծախսեր ստորադաս փոխառությունների գծով

7101 Տոկոսային ծախսեր ստորադաս փոխառությունների գծով

Վճարվելիք տոկոսները կրեդիտագրվում են «Ստորադաս փոխառությունների դիմաց հաշվարկված տոկոսներ» հաշվի հետ

711 Այլ տոկոսային ծախսեր

7111 Այլ տոկոսային ծախսեր

Վճարվելիք տոկոսները կրեդիտագրվում են «Այլ պարտավորությունների դիմաց հաշվարկված տոկոսներ» հաշվի հետ

72 Հատկացումներ պահուստաֆոնդերին

721 Հատկացումներ պահուստաֆոնդերին

Հաշիվների այս խումբը ներկայացնում է գործող կարգերին համաձայն վատորակ ակտիվների դուրսգրման նպատակով ստեղծվող պահուստներին հատկացումները

7211 Հատկացումներ վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդին

7212 Հատկացումներ արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդին

7213 Ստացվելիք գումարներ, որոնց համար նախատեսված չեն պահուստներ, դուրսգրումներ

73 Վճարված վարձավճարներ

731 Վճարված վարձավճարներ

Հաշիվների այս խումբը ներկայացնում է տարբեր ծառայությունների դիմաց կատարված ծախսերը, որոնք ներառում են կոմիսիոն վճարներ, տույժեր, տուգանքներ և ծախսեր` կատարված բանկային այլ գործառնությունների` երաշխիքների, պարտամուրհակների ընդունման, ակրեդիտիվների, լիազորագրային գործունեության և հանրապետական ու տեղական բյուջեներին մատուցված ծառայությունների և այլ ծառայությունների գծով:

7311 Կոմիսիոն վճարումների գծով ծախսեր

7312 Տուգանքների և տույժերի գծով ծախսեր

7313 Երաշխիքների, պարտամուրհակների ընդունման, ակրեդիտիվներով և լիազորագրային գործառնությունների գծով ծախսեր

74 Կառավարչական ծախսեր

741 Ծախսեր անձնակազմի գծով

7411 Մշտական աշխատողներին տրվող աշխատավարձ

7412 Պայմանագրային աշխատողներին տրվող աշխատավարձ

7413 Պարգևատրումներ և լրավճարներ

7414 Արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի համար վճարումներ

7415 Հատկացումներ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին

7416 Հատկացումներ սոցիալական ապահովության հիմնադրամին

7417 Անձնակազմի ուսուցման ծախսեր

7418 Անձնակազմի այլ ծախսեր

742 Կառավարչական ծախսեր

7421 Բանկի շենքի վարձակալության ծախսեր

7422 Բանկի շենքի տեխնիկական սպասարկման և պահպանման գծով ծախսեր

7423 Բանկի սարքավորումների սպասարկման և պահպանման գծով ծախսեր

7424 Անվտանգության ապահովման ծախսեր

7425 Աուդիտի և այլ խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր

7426 Կապի և հաղորդակցական միջոցների գծով ծախսեր

7427 Հարկեր և ապահովագրություններ

7428 Վարկերի տրամադրման և վերադարձման գծով ծախսեր

7429 Գործուղման ծախսեր

7430 Բանկի փոխադրամիջոցների սպասարկման և պահպանման գծով ծախսեր

7431 Գրասենյակային ծախսեր

7432 Այլ ծախսեր

744 Ամորտիզացիոն ծախսեր

7441 Ամորտիզացիոն ծախսեր-շենքեր, շինություններ

7442 Ամորտիզացիոն ծախսեր-համակարգիչներ և հաղորդակցման սարքավորումներ

7443 Ամորտիզացիոն ծախսեր-փոխադրամիջոցներ

7444 Ամորտիզացիոն ծախսեր-այլ հիմնական միջոցներ

7445 Ամորտիզացիոն ծախսեր-ֆինանսական լիզինգով վարձակալած հիմնական միջոցներ

Այս հաշիվը ներկայացնում է ֆինանսական լիզինգի համաձայն կապիտալիզացված հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն ծախսերը: Ամորտիզացիոն ծախսերը պետք է հիմնվեն այդ միջոցների օգտակար տևողության վրա` հաշվի առնելով հաշվարկված մնացորդային արժեքը, եթե սեփականատիրական իրավունքը պետք է փոխանցվի բանկին լիզինգի ժամկետի ավարտից հետո: Եթե այդ իրավունքը հետ է վերադարձվում վարձատուին, ապա ամորտիզացիոն ծախսը պետք է հիմնվի լիզինգի ժամանակաշրջանի վրա, եթե այն ավելի կարճ է, քան կապիտալիզացված ակտիվի հաշվարկված օգտակար տևողությունը: Կիրառվող ամորտիզացիոն մեթոդը պետք է համապատասխանի բանկի կողմից ընդունված ամորտիզացիայի պահանջներին:

745 Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ծախսեր

7451 Ամորտիզացիոն ծախսեր-վարձակալված հիմնական միջոցներին ուղղված կապիտալ ներդրումների գծով

Այս հաշիվը ներկայացնում է վարձակալված հիմնական միջոցներին ուղղված կապիտալ ներդրումների ամորտիզացիոն ծախսեր, որոնք բանկը կատարում է գործառնական լիզինգի պայմանագրի համաձայն: Վարձակալված հիմնական միջոցներին ուղղված կապիտալ ներդրումները պետք է ամորտիզացվեն դրանց օգտակար տևողության կամ լիզինգային պայմանագրի տևողության ընթացքում` նայած թե որն է ավելի կարճ: Լիզինգի ժամանակաշրջանը պետք է ներառի ցանկացած վերականգնման շրջան, եթե, իհարկե, հնարավոր է, որ պայմանագիրը կերկարաձգվի:

7452 Ամորտիզացիոն ծախսեր-գուդվիլ

7453 Ամորտիզացիոն ծախսեր-լիցենզիաներ, ապրանքանիշեր և այլ ոչ նյութական ակտիվներ

7454 Ամորտիզացիոն ծախսեր-համակարգչային ծրագրեր

7455 Ամորտիզացիոն ծախսեր-կազմակերպական ծախսեր

7456 Ամորտիզացիոն ծախսեր-այլ ոչ նյութական ակտիվներ

75 Հասարակական կապերի գծով ծախսեր

751 Հասարակական կապերի գծով ծախսեր

7511 Գովազդի ծախսեր

7512 Ներկայացուցչական ծախսեր

7513 Հասարակական կապերի գծով ծախսեր

7514 Անդամավճարներ

76 Վնասներ

761 Վնասներ

7611 Վնասներ հիմնական միջոցների օտարումից

Այս հաշիվը ներկայացնում է հիմնական միջոցների օտարումից առաջացած վնասները: Վնասները հաշվարկվում են որպես հաշվեկշռային արժեքի և վաճառքի գնի միջև եղած բացասական տարբերություն: Մնացորդային արժեքը որոշվում է որպես հաշվեկշռային արժեքի և հաշվարկված ամորտիզացիայի տարբերություն` օտարման օրվա դրությամբ: Եթե ակտիվը նախկինում վերագնահատվել է, ապա վերագնահատման հաշվարկված գումարը դուրս է գրվում «Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ» հաշվից` թղթակցելով «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված եկամուտների կուտակում» հաշվի հետ, այնպես որ այն չներառվի ընթացիկ տարվա շահույթի/վնասի հաշվարկի մեջ:

7612 Վնասներ վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքից

Այս հաշիվը ներկայացնում է վերավաճառքի համար նախատեսված բաժնետոմսերի և պարտատոմսերի իրացումից առաջացած վնասը: Վնասը հաշվարկվում է որպես վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքի գնի (ավելի ցածր) և հաշվեկշռային գնի միջև եղած տարբերություն` արտահայտված վերջին գնահատման արդյունքներով:

7613 Վնասներ վաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքից

Այս հաշիվը ներկայացնում է վաճառքի համար նախատեսված բաժնետոմսերի և պարտատոմսերի իրացումից առաջացած վնասը: Վնասը հաշվարկվում է որպես վաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքի գնի (ավելի ցածր) և ձեռքբերման գնի տարբերություն: Նշված դեպքում «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման» հաշիվը թղթակցում է «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի գնահատումից առաջացած չիրացված շահույթ/ վնաս» հաշվի հետ:

7614 Վնասներ երկարաժամկետ արժեթղթերի վաճառքից

Այս հաշիվը ներկայացնում է երկարաժամկետ արժեթղթերի իրացումից առաջացած վնասը: Վնասը հաշվարկվում է որպես այդ արժեթղթերի վաճառքի գնի (ավելի ցածր) և ձեռքբերման գնի կամ արժեքի երկարատև նվազումից վերագնահատված գումարի տարբերություն:

7615 Վնասներ արժեթղթերի վերագնահատումից

Այս հաշիվը ներկայացնում է վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի վերագնահատումից ստացված չիրացված վնասը որպես դրանց ձեռքբերման գնի ճշգրտման արդյունք` վերջին շուկայական իրական գինը արտացոլելու նպատակով: Այս հաշիվը թղթակցում է «Վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի գնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս» հաշվի հետ: Վերավաճառքի արժեթղթերի վերագնահատումից ստացված չիրացված վնասը ներառվում Է «Ընթացիկ տարվա շահույթ կամ վնաս» հաշվում:

7616 Վնասներ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններից

Այս հաշիվը ներկայացնում է արտարժույթի առք ու վաճառքից կամ փոխանակումից առաջացած իրացված վնասը: Այս գործառնությունները պետք է տարբերակվեն հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած չիրացված արտարժութային տարբերություններից, որը գրանցվում է «Հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների համար պահուստ» հաշվում:

7617 Արտարժույթի վերագնահատման բացասական արդյունք

7618 Վնասներ ոսկով գործառնություններից

Այս հաշիվը ներկայացնում է ոսկու վաճառքից ստացված վնասները: Իրացված վնասը հաշվարկվում է որպես իրացման գնի և հաշվեկշռային (ձեռքբերման սկզբնական կամ վերագնահատված) գնի տարբերություն:

7619 Ոսկու վերագնահատման բացասական արդյունք

7620 Վնասներ այլ գործառնություններից

Այս հաշիվը ներկայացնում է վաճառքից կամ այլ օտարումից, ինչպես նաև այն գործառնություններից առաջացած վնասը, որոնց համար առանձին հաշիվ նախատեսված չէ: Վնասը հաշվարկվում է որպես ակտիվի վաճառքի գնի կամ օտարման գումարի և դրա ձեռքբերման գնի տարբերություն:

7621 Վերավաճառքի արժեթղթերի վերագնահատման բացասական արդյունք

7622 Հիմնական միջոցների վերագնահատումից ստացված վնասների վերականգնում

763 Վնասներ հիմնական միջոցների վերագնահատումից

7631 Վնասներ հիմնական միջոցների վերագնահատումից

7632 Վնասներ հիմնական միջոցների արժեքի երկարատև իջեցումից

77 Հաշվարկված հարկեր

771 Հաշվարկված հարկեր

7711 Հաշվարկված հարկեր հանրապետական գանձապետարանի գծով

7712 Հաշվարկված հարկեր տեղական գանձապետարանի գծով

7713 Ծախսեր` հետաձգված հարկերի գծով

78 Արտառոց ծախսեր

781 Արտառոց ծախսեր

7811 Արտառոց ծախսեր

 

ԿԱՐԳ 8000 ՀԵՏՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

 

80 Պահանջներ և պարտավորություններ երաշխավորությունների և վճարման փաստաթղթերի գծով

801 Տրամադրված երաշխավորություններ

8011 Վարկային երաշխավորություններ

8012 Այլ երաշխավորություններ

8013 Վարկային երաշխավորություններ բանկի հետ կապված անձանց գծով

8014 Այլ երաշխավորություններ բանկի հետ կապված անձանց գծով

802 Վարկային գիծ

8021 Վարկային գծերի առավելագույն սահմանաչափեր

8022 Վարկային գծերի չօգտագործված մասը

8023 Վարկային քարտերի սահմանաչափեր

803 Ակրեդիտիվներ և վճարման փաստաթղթեր

8031 Ակրեդիտիվներ

8032 Վճարային հանձնարարագրեր

8033 Այլ վճարային փաստաթղթեր

81 Կանխիկ (սպոտ) և ժամկետային գործառնություններ

811 Կանխիկ (սպոտ) գործառնություններ

8111 2 օրվա ընթացքում արտարժույթի վաճառքի համար

8112 2 օրվա ընթացքում արժեթղթերի վաճառքի համար

8113 2 օրվա ընթացքում արտարժույթի գնման համար

8114 2 օրվա ընթացքում արժեթղթերի գնման համար

812 Ժամկետային գործառնություններ

8121 Արտարժույթի վաճառքի համար

8122 Արժեթղթերի վաճառքի համար

8123 Արտարժույթի գնման համար

8124 Արժեթղթերի գնման համար

813 Օպցիոններ

8131 Արտարժույթի վաճառքի համար

8132 Արժեթղթերի վաճառքի համար

8133 Արտարժույթի գնման համար

8134 Արժեթղթերի գնման համար

814 Չիրացված փոխարժեքային տարբերություններ

8141 Արտարժույթի գծով

8142 Արժեթղթերի գծով

 

ԿԱՐԳ 9000 ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

90 Գրավ

901 Ստացված գրավ

9011 Պետական արժեթղթեր

9012 Այլ արժեթղթեր

9013 Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ

9014 Թանկարժեք զարդեր, ոսկու ջարդոն և թանկարժեք քարեր

9015 Անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ

9016 Պատրաստի արտադրանք և ապրանքներ

9017 Այլ գրավ

902 Ստացված երաշխավորություններ

9021 Վարկային երաշխավորություններ

9022 Այլ երաշխավորություններ

903 Տրամադրված գրավ

9031 Պետական արժեթղթեր

9032 Այլ արժեթղթեր

9033 Անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ

9034 Այլ գրավ

91 Դուրսգրումներ

911 Դուրսգրումներ

9111 Ծախսերով դուրս գրված վարկեր

9112 Ծախսերով դուրս գրված դեբիտորական պարտքեր

9113 Ակտիվներ` դուրս գրված գլխավոր պահուստի միջոցներից

9114 Դուրս գրված տոկոսներ վարկերից

92 Գործառնական լիզինգ

921 Ըստ գործառնական լիզինգի վարձով տրված

9211 Փոխադրամիջոցներ և սարքավորումներ

9212 Այլ հիմնական միջոցներ

9213 Այլ ակտիվներ

922 Ըստ գործառնական լիզինգի օգտագործվող

9221 Փոխադրամիջոցներ և սարքավորումներ

9222 Այլ հիմնական միջոցներ

9223 Այլ ակտիվներ

93 Տրաստային պայմանագրի համաձայն կառավարվող գումարներ

931 Տրաստային պայմանագրի համաձայն կառավարվող գումարներ

9311 Տրաստային պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր

9312 Տրաստային պայմանագրի համաձայն կառավարվող այլ ակտիվներ

94 Արժեքների պահպանում

941 Ի պահ ընդունված արժեքներ

9411 Պետական արժեթղթեր

9412 Այլ արժեթղթեր

9413 Թանկարժեք մետաղներ

9415 Այլ արժեքավոր իրեր

942 Ի պահ տրված արժեքներ

9421 Պետական արժեթղթեր

9422 Այլ արժեթղթեր

9423 Թանկարժեք մետաղներ

9424 Այլ արժեքավոր իրեր

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան