Գլխավոր տեղեկություն
Номер
N 445-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.10.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.09.27/23(200) Հոդ.331
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
30.08.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
05.09.2005
Дата вступления в силу
07.10.2005

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

19 սեպտեմբերի 2005 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005376

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 օգոստոսի 2005 թ.

 

N 445-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետև` կանոնակարգ 14) կատարել հետևյալ փոփոխությունը.

1.1. կանոնակարգ 14-ի 6-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«6. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետով սահմանված վարկային կազմակերպությունները (այսուհետև` ունիվերսալ) կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր գործառնությունները, բացառությամբ` «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «զ» կետի և «դ» կետով սահմանված գործառնությունների մի մասի: Մասնավորապես, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ» կետով սահմանված գործառնություններից վարկային կազմակերպությունները կարող են միայն իրենց անունից թողարկել և տեղաբաշխել արժեթղթեր, որոնց առնվազն 30% պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների ԱԱԱ (Աաա1)-ից Ա-(Ա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի կամ ԱԱԱ (Աաա)-ից ԱԱ-(Աա3) վարկանիշ ունեցող կազմակերպությունների կողմից: «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ.1» կետով սահմանված գործառնություններից վարկային կազմակերպությունները միայն իրենց անունից կարող են թողարկել ճանապարհային չեկեր, իրականացնել այդ չեկերի առուվաճառք, թողարկել վարկային քարտեր, իրականացնել այդ քարտերի սպասարկումը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ՝

Տ. Սարգսյան


2005 թ. սեպտեմբերի 5
Երևան