Գլխավոր տեղեկություն
Номер
N 340
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.1998-15.07.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.12.1997
Վավերացման ամսաթից
26.12.1997
Дата вступления в силу
01.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.07.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 1997 թվականի N 340

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» 1-ԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով 1998 թվականի հունվարի 1-ից հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին անցնելու կապակցությամբ գործող կանոնակարգերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից, ղեկավարվելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» 1-ին կանոնակարգում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1. ամբողջ տեքստում «ընդհանուր կապիտալ» բառերը փոխարինել «ընդհանուր (սեփական) կապիտալ» բառերով,

1.2. կանոն 7-ի 3.5 կետից հանել «բ» ենթակետը` այդ կապակցությամբ «գ» և «դ» ենթակետերը համապատասխանաբար դարձնելով «բ» և «գ»,

1.3. կանոն 18-ի 3.4 և 3.5 կետերում «հավելված 14» բառերը փոխարինել «հավելված 15» բառերով,

1.4. ամբողջ տեքստում «ձև 5», «ձև 6», «ձև 7» բառերը համապատասխանաբար փոխարինել «ձև 4», «ձև 5», «ձև 6» բառերով,

1.5. ուժը կորցրած ճանաչել 14-րդ և 15-րդ հավելվածները, դրանց փոխարեն հաստատել նոր ձևեր (կցվում են):

1.6. հավելված 17-ի 1-ին նախադասությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ..... ....... 199... թ. թիվ ..... հրամանի (գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի ..... ....... 199... թ. թիվ ..... արձանագրություն)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:


Հավելված 14


ԲԱՆԿԻ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎ

 

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

Բաժին 2. Ներքին կազմակերպական կառուցվածքը

Բաժին 3. Ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները

Բաժին 4. Ակտիվների ու պասիվների մոտավոր կազմը և կառուցվածքը

Բաժին 5. Շահույթների և վնասների պլանային հաշվարկը

Կանխատեսումների ձևեր

Հաշվեկշռի հաշվարկային նախագծեր (կանխատեսումներ) (ձև 1)

Բանկի կապիտալի հաշվարկը (կանխատեսումներ) (ձև 2)

Եկամուտների և ծախսերի նախահաշվարկներ (կանխատեսումներ) (ձև 3)

Բանկի առաջարկվող ղեկավարների, նշանակալից մասնակցություն ունեցող անձի կենսագրական տվյալներ (կանխատեսումներ) (ձև 4)

Ձև 1

 

ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ
(կանխատեսումներ) (հազ. դրամ)


Առաջիկա տարիներ

 

I տարի II տարի
Ակտիվներ
Կանխիկ դրամական միջոցներ
Մնացորդներ ՀՀ կենտրոնական բանկում
Թղթակցային հաշիվներ
Արժեթղթեր վերավաճառքի համար
Պահանջներ այլ բանկերի նկատմամբ
Հաճախորդներին տրված վարկեր,

այդ թվում`

Կարճաժամկետ վարկեր

Երկարաժամկետ վարկեր

Այլ բանկերին տրված վարկեր
Այլ բանկերում ներդրված ավանդներ
Այլ բանկային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ
Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ
Երկարաժամկետ ներդրումներ
Հիմնական միջոցներ (հանած մաշվածքը)

այդ թվում`

շենքեր

համակարգիչներ և հաղորդակցման միջոցներ

Ոչ նյութական ակտիվներ (հանած մաշվածքը)
Այլ ակտիվներ
Ընդամենը` ակտիվներ
Պասիվներ
Թղթակցային հաշիվներ
Ցպահանջ ավանդներ
Ավանդներ բանկերից
Ժամկետային ավանդներ
Ստացված վարկեր
Բանկի կողմից թողարկված արժեթղթեր
Այլ պարտավորություններ
Ստորադաս փոխառություններ
Կանոնադրական հիմնադրամ
Գլխավոր պահուստ
Եկամուտների պահուստներ
Վերագնահատման պահուստներ
Այլ պահուստներ
Ընդամենը` պասիվներ

   

Ձև 2

 

ԲԱՆԿԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ
(կանխատեսումը) (հազ. դրամ)


ԿԱՊԻՏԱԼ

 

Առաջիկա տարիներ
Հիմնական կապիտալ I տարի II տարի
Կանոնադրական հիմնադրամ
Գլխավոր պահուստ
Չբաշխված շահույթ (եկամուտների պահուստ)
Ընդամենը` հիմնական կապիտալ
Լրացուցիչ կապիտալ
Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ
Հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստ
Այլ պահուստներ
Երկարաժամկետ ստորադաս փոխառություններ
Ընդամենը` լրացուցիչ կապիտալ
Ընդամենը` ընդհանուր կապիտալ
(հիմնական կապիտալ + լրացուցիչ կապիտալ)
Որակական գնահատականներ
1. Հարաբերակցությունը հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև (%)
2. Հարաբերակցությունն ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև (%)
3. Հարաբերակցությունը հիմնական կապիտալի և միջին ընդհանուր ակտիվների միջև

    

Ձև 3

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՐԿՆԵՐ
(կանխատեսումներ) (հազ. դրամ)


Առաջիկա տարիներ

 

I տարի II տարի
1. Տոկոսային եկամուտներ
1.1 Թղթակցային հաշիվներից ստացված տոկոսներ
1.2 ՀՀ ԿԲ-ում տեղաբաշխված ավանդներից ստացված տոկոսներ
1.3 Բանկերում և այլ ֆինանսավարկային կազմակերպություններում
տեղաբաշխված միջոցներից ստացված տոկոսներ
1.3 Տեղաբաշխված վարկերի դիմաց ստացված տոկոսներ
1.4 Օվերդրաֆտից, օվերնայթից ստացված տոկոսներ
1.5 Պետական արժեթղթերից ստացված տոկոսներ, այդ թվում`
հետգնման պայմանագրերով արժեթղթերից
1.6 Ոչ պետական արժեթղթերից ստացված տոկոսներ
1.7 Վարկային քարտերից ստացված տոկոսներ
1.8 Ֆորվարդային, ֆյուչերսային, օպցիոն պայմանագրերից
ստացված տոկոսներ
1.9 Լիզինգից և ֆակտորինգից ստացված տոկոսներ
1.10 Այլ տոկոսային եկամուտներ
Ընդամենը տոկոսային եկամուտներ
2. Տոկոսային ծախսեր
2.1 Թղթակցային հաշիվների և ցպահանջ պարտավորությունների
դիմաց վճարված տոկոսներ
2.2 ՀՀ ԿԲ-ից ներգրաված միջոցների և հետգնման
համաձայնագրերի դիմաց վճարված տոկոսներ
2.3 Բանկերից և այլ ֆինանսավարկային
կազմակերպություններից ներգրաված միջոցների
դիմաց վճարված տոկոսներ
2.4 Ներգրավված ավանդների դիմաց վճարված տոկոսներ
2.5 Միջազգային ֆինանսական կազմակերպություններից
ներգրաված միջոցների դիմաց վճարված տոկոսներ
2.6 Օգտագործված օվերդրաֆտի, օվերնայթի դիմաց
վճարված տոկոսներ
2.7 Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված
արժեթղթերի գծով
2.8 Ֆորվարդային, ֆյուչերսային, օպցիոն պայմանագրերի
դիմաց վճարված տոկոսներ
2.9 Լիզինգի դիմաց վճարված տոկոսներ
2.10 Ստորադաս փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ
2.11 Այլ տոկոսային ծախսեր
Ընդամենը տոկոսային ծախս
Զուտ տոկոսային եկամուտներ
3. Ոչ տոկոսային եկամուտներ
3.1 Մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներ
3.2 Գանձապետարանի սպասարկումից և մատուցված
այլ ծառայություններից ստացված եկամուտներ
3.3 Փոփոխական շահաբաժնով բաժնետոմսերից և այլ
արժեթղթերից ստացված եկամուտներ
3.4 Ներդրումներից ստացած շահաբաժիններ
3.5 Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ
3.6 Արտարժութային գործառնություններից ստացված զուտ եկամուտներ
 3.7 Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական
(բացասական) փոխարժեքային տարբերություն
3.8 Հավատարմագրային գործառնություններից ստացված եկամուտներ
3.9 Բանկի շենքի վարձակալությունից ստացված վարձավճար
3.10 Հիմնական միջոցների օտարումից ստացված եկամուտներ
3.11 Վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ
3.12 Ստացված տույժեր, տուգանքներ
3.13 Այլ ոչ տոկոսային եկամուտներ
Ընդամենը ոչ տոկոսային եկամուտներ
4. Ոչ տոկոսային ծախսեր
4.1 Աշխատավարձ, դրան հավասարեցված այլ վճարումներ
4.2 Գործուղման ծախսեր
4.3 Հատկացումներ սոցիալական ապահովագրության,
կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամներին
4.4 Հարկեր
4.5 Հիմնական միջոցների ամորտիզացիոն ծախսեր
4.6 Բանկի շենքի վարձակալության վճար
4.7 Գովազդային, ներկայացուցչական ծախսեր
4.8 Աուդիտային և խորհրդատվական ծառայության գծով ծախսեր
4.9 Վճարված տույժեր, տուգանքներ
4.10 Այլ ծախսեր
Ընդամենը ոչ տոկոսային ծախսեր
Զուտ ոչ տոկոսային եկամուտներ
5. Հատկացումներ հնարավոր կորուստների պահուստաֆոնդերին
5.1 Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդին
կատարված մասհանումներ
5.2 Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման
պահուստաֆոնդին կատարված մասհանումներ
5.3 Դեբիտորական պարտավորությունների և այլ
գումարների (որոնց համար նախատեսված չեն պահուստներ)
դուրսգրման ծախսեր
Ընդամենը մասհանումներ
6. Դուրս գրված ակտիվների վերադարձ
6.1 Վարկերի հնարավոր կորուստների ծածկման
պահուստաֆոնդի հաշվին հետհաշվեկշիռ դուրս
գրված վարկերի վերադարձ
6.2 Վարկերի հնարավոր կորուստների ծածկման
պահուստաֆոնդին մասհանված, բայց դեռևս
հետհաշվեկշիռ դուրս չգրված վարկերի վերադարձ
6.3 Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման
պահուստաֆոնդի հաշվին դուրս գրված
արժեթղթերի մարում
6.4 Ծախսերով դուրս գրված դեբիտորական պարտավորությունների
և այլ գումարների (որոնց համար նախատեսված չեն
պահուստներ) վերականգնում
Ընդամենը վերադարձ
Զուտ մասհանումներ
Շահույթ մինչև հարկվելը
Հարկեր
Զուտ շահույթ
Հաշվարկված շահաբաժիններ
այդ թվում` արտոնյալ բաժնետոմսերի գծով
սովորական բաժնետոմսերի գծով
Չբաշխված շահույթ


Ձև 4

 

ԲԱՆԿԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ


1. (առաջարկվող պաշտոնը, նշանակալից մասնակցություն ունեցող անձի անունը, ազգանունը)
2. Ընդհանուր տեղեկատվություն.
Անունը, ազգանունը, հայրանունը ______________________
Սեռը ______________________
Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ______________________
Ծննդավայրը ______________________
Քաղաքացիությունը ______________________
Ընտանեկան դրությունը տվյալ պահին ______________________
Անձնագրի սերիան և համարը ______________________
(Օտարազգիների համար, օրինակ, սոցիալական պաշտպանվածության համարը)
Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին) ______________________
Հեռախոսահամարներ
3. Նշեք այժմ և նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ինչպես նաև
դրանք կրելու ժամանակաշրջանը:
Անունը, ազգանունը ______________________ Կրելու ժամանակը __________


4. Կրթություն, որակավորում

Ուսումնական
հաստատության
(այդ թվում`
դպրոցի)
անվանումը
Գտնվելու
վայրը
Հաճախումների
ժամանակաշրջանը
(19---ից մինչև 19----թ.)
Գիտական
աստիճանները
       

 

5. Ինչ օտար լեզուների եք տիրապետում

6. Աշխատանքային փորձը վերջին 5 տարիներին (համաձայն հավելված 7-ում բերված աղյուսակի)

7. Տեղեկություններ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 22-րդ հոդվածի 2-րդ կետերով նշված հիմքերի բացակայության մասին:

8. Հանգամանալից նկարագրեք Ձեր դերը և պատասխանատվության ոլորտը որպես ղեկավար կամ մասնակից:

9. Նշեք այն բանկը (բանկերը), այլ ֆինանսական հաստատությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում ունեցել եք կամ ունեք նշանակալից մասնակցություն, հանդիսացել եք կամ հանդիսանում եք ղեկավար:

10. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային համակարգում աշխատած (կամ աշխատող) անձանց վերաբերյալ տվյալները (եթե այդպիսիք կան): 

N Անուն, ազգանուն Աշխատանքի բնույթը Հասցե Հեռախոս
1.
2.
3.
4.
5.
       

 

11. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող ոչ ռեզիդենտ անձի գործունեության համառոտ նկարագիրը, սեփական միջոցների (այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքում կատարած ներդրումների) մասին հայտարարագիրը, ակնկալիքները:

12. Տեղեկանք այլ երկրների քաղաքացիներից` քրեական հանցանքներ և կարգապահական պատժամիջոցներ չունենալու վերաբերյալ:

13. Այլ տեղեկություններ

14. Հավաստիացնում եմ, որ սույն կենսագրական տվյալներում պարունակվող տեղեկատվությունը ստույգ է և լիակատար: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

 

Ես համաձայն եմ կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:

(ստորագրություն) (ամսաթիվը)


Հավելված 15


ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎ

 

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

Բաժին 2. Ներքին կազմակերպական կառուցվածքը

Բաժին 3. Ֆինանսական գործառնությունները և գործունեության հիմնական ուղղությունները

Բաժին 4. Ակտիվների ու պասիվների մոտավոր կազմը և կառուցվածքը

Բաժին 5. Շահույթների և վնասների պլանային հաշվարկը

Կանխատեսումների ձևեր

Հաշվեկշռի հաշվարկային նախագծեր (կանխատեսումներ) (ձև 5)

Եկամուտների և ծախսերի նախահաշվարկներ (կանխատեսումներ) (ձև 6)

Ձև 5

 

ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ
(կանխատեսումներ) (հազ. դրամ)

 

Առաջիկա տարիներ I տարի II տարի
Ակտիվներ
Կանխիկ դրամական միջոցներ
Հաճախորդներին տրված վարկեր,
այդ թվում`
Կարճաժամկետ վարկեր
Երկարաժամկետ վարկեր
Այլ բանկային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ
Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ
Հիմնական միջոցներ (հանած մաշվածքը)
այդ թվում`
շենքեր
համակարգիչներ և հաղորդակցման միջոցներ
Ոչ նյութական ակտիվներ (հանած մաշվածքը)
Այլ ակտիվներ
Ընդամենը` ակտիվներ
Պասիվներ
Թղթակցային հաշիվներ
Ցպահանջ ավանդներ
Ավանդներ բանկերից
Ժամկետային ավանդներ
Այլ պարտավորություններ
Ընդամենը` պասիվներ

 

Ձև 6

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՐԿՆԵՐ
(կանխատեսումներ) (հազ. դրամ)

 

Առաջիկա տարիներ I տարի II տարի
1. Տոկոսային եկամուտներ
1.1 Տեղաբաշխված վարկերի դիմաց ստացված տոկոսներ
1.2 Օվերդրաֆտից ստացված տոկոսներ
1.3 Պետական արժեթղթերից ստացված տոկոսներ,
1.4 Ոչ պետական արժեթղթերից ստացված տոկոսներ
1.5 Վարկային քարտերից ստացված տոկոսներ
1.6 Ֆորվարդային, ֆյուչերսային, օպցիոն պայմանագրերից ստացված տոկոսներ
1.7 Լիզինգից և ֆակտորինգից ստացված տոկոսներ
1.8 Այլ տոկոսային եկամուտներ
Ընդամենը տոկոսային եկամուտներ
2. Տոկոսային ծախսեր
2.1 Ներգրավված ավանդների դիմաց վճարված տոկոսներ
2.2 Օգտագործված օվերդրաֆտի դիմաց վճարված տոկոսներ
2.3 Ֆորվարդային, ֆյուչերսային, օպցիոն պայմանագրերի դիմաց վճարված տոկոսներ
2.4 Լիզինգի դիմաց վճարված տոկոսներ
2.5 Այլ տոկոսային ծախսեր
Ընդամենը տոկոսային ծախս
Զուտ տոկոսային եկամուտներ
3. Ոչ տոկոսային եկամուտներ
3.1 Մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներ
3.2 Գանձապետարանի սպասարկումից և մատուցված
այլ ծառայություններից ստացված եկամուտներ
3.3 Ներդրումներից ստացած շահաբաժիններ
3.4 Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ
3.5 Արտարժութային գործառնություններից ստացված զուտ եկամուտներ
3.6 Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական
(բացասական) փոխարժեքային տարբերություն
3.7 Հավատարմագրային գործառնություններից ստացված եկամուտներ
3.8 Բանկի շենքի վարձակալությունից ստացված վարձավճար
3.9 Հիմնական միջոցների օտարումից ստացված եկամուտներ
3.10 Վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ
3.11 Ստացված տույժեր, տուգանքներ
3.12 Այլ ոչ տոկոսային եկամուտներ
Ընդամենը ոչ տոկոսային եկամուտներ
4. Ոչ տոկոսային ծախսեր
4.1 Աշխատավարձ, դրան հավասարեցված այլ վճարումներ
4.2 Գործուղման ծախսեր
4.3 Հատկացումներ սոցիալական ապահովագրության,
կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամներին
4.4 Հիմնական միջոցների ամորտիզացիոն ծախսեր
4.5 Բանկի շենքի վարձակալության վճար
4.6 Աուդիտային և խորհրդատվական ծառայության գծով ծախսեր
4.7 Վճարված տույժեր, տուգանքներ
4.8 Այլ ծախսեր
Ընդամենը ոչ տոկոսային ծախսեր
Զուտ ոչ տոկոսային եկամուտներ
5. Հատկացումներ հնարավոր կորուստների պահուստաֆոնդերին
5.1 Վարկերի հնարավոր կորուստների ծածկման
պահուստաֆոնդին կատարված մասհանումներ
5.2 Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման
պահուստաֆոնդին կատարված մասհանումներ
5.3 Դեբիտորական պարտավորությունների և այլ գումարների
(որոնց համար նախատեսված չեն պահուստներ) դուրսգրման ծախսեր
Ընդամենը մասհանումներ
6. Դուրս գրված ակտիվների վերադարձ
6.1 Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի
հաշվին հետհաշվեկշիռ դուրս գրված վարկերի վերադարձ
6.2 Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդին
մասհանված, բայց դեռևս հետհաշվեկշիռ դուրս չգրված վարկերի վերադարձ
6.3 Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդի
հաշվին դուրս գրված արժեթղթերի մարում
6.4 Ծախսերով դուրս գրված դեբիտորական պարտավորությունների
և այլ գումարների (որոնց համար նախատեսված
չեն պահուստներ) վերականգնում
Ընդամենը վերադարձ
Զուտ մասհանումներ
Շահույթ մինչև հարկվելը


_______________________________________________________________

(Հիմնադիր բանկի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)


 «____ » ______________ 199 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան