Գլխավոր տեղեկություն
Номер
N 52
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.02.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
21.02.1997
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
21.02.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 1997 թ. N 52

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «թ» ենթակետի և 52-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային գործառնությունների վարչության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին» տեղեկատվությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմին` 3-օրյա ժամկետում վերոհիշյալ տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լրատվական կենտրոնին` 5-օրյա ժամկետում նշված տեղեկատվությունը հրապարակել մամուլում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ (1996 Թ. ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿ)

 

I. Եռամսյակի սկիզբ

 

1. Համախառն արտաքին ակտիվներ (ՀԱԱ) - 107,193,012.33 USD

որից`

բանկային ոսկի

- 11,680,421.00 USD (952,930.09 գրամ)

ներդրված միջոցներ

- 103,233,002.38 USD
2. Զուտ արտաքին ակտիվներ (ԶԱԱ) - 14,615,571.82 USD
3. Համախառն արտաքին պարտավորություններ (ՀԱՊ) - 92,577,440.51 USD

 

II. Եռամսյակի ընթացքում

 

1. Ընդամենը մուտքեր - 95,857,586.05 USD
   բանկային ոսկի - 10,910,691.03 USD (952,930.09 գրամ)
2. Ընդամենը ելքեր - 34,289,621.56 USD

 

III. Եռամսյակի վերջ

 

1. Համախառն արտաքին ակտիվներ (ՀԱԱ) - 168,760,976.82 USD

որից`

բանկային ոսկի

- 12,824,740.00 USD (1,069,735.18 գրամ)

ներդրված միջոցներ

- 154,993,568.22 USD
2. Զուտ արտաքին ակտիվներ (ԶԱԱ) - 47,404,580.96 USD
3. Համախառն արտաքին պարտավորություններ (ՀԱՊ) - 121,356,395.85 USD