Գլխավոր տեղեկություն
Номер
N 224
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.08.1997-21.10.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
13.08.1997
Дата подписания
13.08.1997
Дата вступления в силу
15.08.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.10.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


13 օգոստոսի 1997 թվականի N 224


«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» 2-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» 2-րդ կանոնակարգում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.1. առաջին բաժնի 2.06 կանոնը լրացնել հետևյալ կետերով.

«գ) սպասարկել (այդ թվում` գնել և վաճառել) վիճակախաղի տոմսեր,

դ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությամբ իրականացնել այլ ֆինանսական գործառնություններ».

1.2. երկրորդ բաժնի 30.01 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կանոն 30.01.

 

Արտարժութային դիրք` բանկի արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է (գործող հաշվային պլանով` V(Ա)-V(Պ)):

Արտարժութային փակ դիրք` բանկի արտարժույթով ակտիվների և պասիվների միջև եղած քանակական հավասարությունն է:

Արտարժութային բաց դիրք` բանկի արտարժույթով ակտիվների և պասիվների միջև եղած քանակական անհավասարությունն է:

Զուտ արտարժութային դիրք` հաշվարկվում է որպես տարբեր արտարժույթների դիրքերի հանրագումար` հաշվի առնելով տվյալ դիրքի նշանը (կարճ կամ երկար):

Համախառն արտարժութային դիրք` հաշվարկվում է որպես արտարժույթների տարբեր խմբերի դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

Արտարժութային երկար դիրք` արտարժույթով բանկի ակտիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով պասիվային հաշիվների մնացորդներին:

Արտարժութային կարճ դիրք` արտարժույթով բանկի պասիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդներին».

1.3. երկրորդ բաժնում ավելացնել 30.02 կանոն` հետևյալ բովանդակությամբ.

 

«Կանոն 30.02.

 

Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով, իսկ նորմատիվը սահմանվում է երկու խմբերով`

I. ECU-ի և SDR-ի զամբյուղների մեջ մտնող արտարժույթների, ինչպես նաև շվեյցարական ֆրանկի համար:

II. Այլ արտարժույթների համար:

Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և բերվում դրամական արտահայտության: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով` ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն` դրական նշանով` ցույց տալով արտարժութային երկար դիրքը: Յուրաքանչյուր խմբի ներսում հաշվարկվում է զուտ արտարժութային դիրք, իսկ երկու խմբերի համար միասին հաշվարկվում է համախառն արտարժութային դիրք, որն իրենից ներկայացնում է I և II խմբերի արտարժութային դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար».

1.4. երրորդ բաժնի 39.01 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կանոն 39.01.

 

Բանկերում արտարժութային համախառն դիրքը չի կարող գերազանցել բանկի ընդհանուր կապիտալի 40%-ը, ընդ որում II խմբի մեջ մտնող արտարժույթների գծով բաց արտարժութային դիրքը չի կարող գերազանցել բանկի ընդհանուր կապիտալի 10%-ը».

1.5. երրորդ բաժնի 32.01 կանոնի երկրորդ նախադասությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկի հիմնական կապիտալը հետևյալ հաշվեկշռային հաշիվների հանրագումարն է.

010 + 011 + 016 + 960 + 969 + 98 (Պ-Ա)-941-95-97- երկարաժամկետ ստորադաս փոխատվությունների գումարը` բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի գումարը».

1.6. երրորդ բաժնի 35.01 և 36.01 կանոնների վերջում ավելացնել հետևյալ պարբերությունը.

«Փոխատվության տրման պահին նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ»:

2. Սույն որոշման 1.1 և 1.6 կետերն ուժի մեջ են մտնում 1997 թվականի օգոստոսի 15-ից, 1.2, 1.3, 1.4 և 1.5 կետերը` 1998 թվականի մարտի 1-ից: