ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 հունիսի 1999 թվականի |
թիվ 88 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 31.05.01 թիվ 147)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (նոր խմբագրությամբ) (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները`
1.1. կանոնակարգի 11 մասի 11.1 կանոնը լրացնել հետևյալ պարբերությամբ.
«2001 թ. հուլիսի 1-ից հետո` 1.300.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,
2002 թ. հուլիսի 1-ից հետո` 1.650.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար,
2003 թ. հուլիսի 1-ից հետո` 2.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար».
1.2. կանոնակարգի 20.04 կանոնում`
- ակտիվների տեսակների 27-րդ կետը վերահամարակալել որպես 29-րդ կետ.
- բանկի ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվող ակտիվային հաշիվների մնացորդների հաշվարկը լրացնել նոր 27-րդ և 28-րդ կետերով`
հետհաշվեկշռային հետևյալ հոդվածներով.
Ակտիվների տեսակները | Կշիռներն ըստ ռիսկերի (%) |
27. Զուտ վարկային գիծ (վարկային գծերի և վարկային քարտերի չօգտագործված մասերի հանրագումար): |
20 ***** |
28. Ակրեդիտիվներ, կանխիկ (սփոթ) գործառնություններ, ժամկետային գործառնություններ (ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ), օպցիոններ: |
100 |
***** 2001 թ. հունվարի 1-ից` 50 %:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, բացառությամբ սույն որոշման 1.2 կետի, որն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 1-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|