Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 2/7-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.02.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2003.02.10/1(2) Հոդ.3
Принят
Կենտրոն թաղային համայնքի ավագանի
Дата принятия
22.11.2002
Подписан
Կենտրոն համայնքի թաղապետ
Дата подписания
22.11.2002
Дата вступления в силу
20.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2002 թվականի թիվ 2/7-Ն

քաղ. Երևան 

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 19.05.98 Թ. 300 ԵՎ 27.09.01 Թ. ԹԻՎ 903 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻՑ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԶԻՋԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԱՅԴ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի Կենտրոն համայնքի ավագանին որոշեց`

 

1. Թաղապետի կարգադրությամբ ստեղծել համայնքի անապահով բնակիչներին գույքահարկից և հողի հարկից ազատման և (կամ) զիջման հանձնաժողով:

2. Սահմանել գույքահարկի և հողի հարկի արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող համայնքի բնակիչների խմբերի ցանկը (կցվում է):

 

Կենտրոն թաղային

   համայնքի ղեկավար`

Գ. Բեգլարյան

 

 

Հավելված

Երևանի Կենտրոն համայնքի

 ավագանու 22.11.02 թ.

թիվ 2/7-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ

 

1. ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված և վիրավորված ազատամարտիկների ընտանիքներին (զինվորական ծառայության հաշմանդամներ):

2. Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների և ՀՀ շահերը պաշտպանելու նպատակով ծավալված մարտական գործողությունների մասնակիցներին:

3. Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների հաշմանդամներ:

4. Առաջին և երկրորդ խմբի (կարգի) բոլոր հաշմանդամները:

5. Միայնակ թոշակառուներ:

6. Միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաները` մինչև այն տարվա ավարտը, որի ընթացքում լրանում է նրանց 18, իսկ ցերեկային ուսուցման ուսանողների և սովորողների` 24 տարեկան հասակը:

7. Բռնադատվածները և նրանց առաջին կարգի ժառանգները:

 

Կենտրոն թաղային

   համայնքի ղեկավար`

Գ. Բեգլարյան