ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 1997 թվականի N 187
«ԱնԱՀԻՏ ԱՍՏՎԱԾՈՒՀԻ» 25.000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՈՍԿԵ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամների և հոբելյանական մետաղադրամների թողարկման 1997 թվականի ծրագրի մասին» N 25 արձանագրային որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 1997 թվականի հուլիսի 5-ից շրջանառության մեջ դնել «Անահիտ աստվածուհի» 25.000 դրամ անվանական արժեքով ոսկե դրամները:
2. Սահմանել, որ նշված ոսկե դրամները 1997 թվականի հուլիսի 5-ից Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են օրինական վճարամիջոց:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|