ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 1997 թվականի N 104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի (գ) ենթակետի դրույթներով, հաշվի առնելով ՀՀ ԿԲ բազիսային տոկոսադրույքի և պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության շարժերը` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել չորս տոկոսով` սահմանելով այն տարեկան 62 տոկոս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: