Գլխավոր տեղեկություն
Номер
N 278
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.10.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
03.10.1997
Дата подписания
03.10.1997
Дата вступления в силу
03.10.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


3 հոկտեմբերի 1997 թ. N 278


«ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-100» ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամների և հոբելյանական մետաղադրամների թողարկման 1997 թվականի ծրագրի մասին» N 25 արձանագրային որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 1997 թվականի հոկտեմբերի 6-ից շրջանառության մեջ դնել «Եղիշե Չարենց-100» հարյուր դրամ անվանական արժեքով հոբելյանական մետաղադրամները:

2. Սահմանել, որ նշված մետաղադրամներն իրենց անվանական արժեքով 1997 թվականի հոկտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են օրինական վճարամիջոց:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակազմի տեղեկատվական խմբին ապահովել «Եղիշե Չարենց-100» հարյուր դրամ անվանական արժեքով հոբելյանական մետաղադրամները շրջանառության մեջ դնելու մասին հայտարարության և մետաղադրամի մանրամասն նկարագրության տպագրումը զանգվածային լրատվության միջոցներում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: