Գլխավոր տեղեկություն
Номер
N 255-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2005-04.08.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.12.01/26(174) Հոդ.357
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
26.10.2004
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
29.10.2004
Дата вступления в силу
01.01.2005

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

18 նոյեմբերի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004313

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 հոկտեմբերի 2004 թ.

N 255-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի «ե» ենթակետը, 44-րդ հոդվածի 4-րդ կետը և 60-րդ հոդվածի «է» ենթակետը, «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին» թիվ 259-Ն որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը» նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի օգոստոսի 12-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը» հաստատելու մասին» թիվ 281-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ
Տ. Սարգսյան
   

2004 թ. հոկտեմբերի 29
Երևան

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2004 թ. հոկտեմբերի 26-ի
թիվ 255-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՄՓՈՓ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՔԱՄԵԼՍ) ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (այսուհետ` ՔԱՄԵԼՍ գնահատական) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը:

2. ՔԱՄԵԼՍ գնահատականը հաշվարկվում է որպես բանկի կապիտալի համարժեքության (Ք), ակտիվների որակի (Ա), կառավարման (Մ), եկամտաբերության (Ե), իրացվելիության (Լ) և շուկայական ռիսկի նկատմամբ զգայունության (Ս), (այսուհետ` ՔԱՄԵԼՍ-ի տարրեր), սույն կարգի համաձայն հաշվարկված գնահատականների միջին թվաբանական:

3. ՔԱՄԵԼՍ-ի յուրաքանչյուր տարրի (բացառությամբ` «Մ» տարրի) գնահատման համար հաշվարկվում են բաղադրիչ հարաբերակցություններ ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 3-ով (այսուհետ` Կանոնակարգ 3) սահմանված, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացվող հաշվետվությունների հիման վրա: Այդ հարաբերակցությունների հաշվարկը կատարվում է համաձայն սույն կարգի հավելված 1-ի: Յուրաքանչյուր հարաբերակցության հաշվարկի ընթացքում կիրառված ցուցանիշները ճշգրտվում են համաձայն սույն կարգի հավելված 2-ի` հաշվի առնելով սահմանված համապատասխան ճշգրտվող գործոնները և դրանց ամենահավանական քանակական ազդեցությունը հաշվարկվող բաղադրիչ հարաբերակցությունների վրա:

4. ՔԱՄԵԼՍ-ի «Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է` համաձայն սույն կարգի հավելված 3-ի:

5. Ճշգրտված ցուցանիշների հիման վրա հաշվարկված հարաբերակցությունների, ինչպես նաև Մ տարրի գնահատումն իրականացվում է 1-5 բալային համակարգով, որտեղ լավագույն գնահատականը 5-ն է, իսկ վատագույնը` 1-ը:

6. Յուրաքանչյուր տարրի, համաձայն սույն կարգի հավելված 2-ի ճշգրտված բաղադրիչ հարաբերակցությունների գնահատականների միջին թվաբանականը հանդիսանում է տվյալ տարրի գնահատականը:

7. Եթե բանկի ընդհանուր կապիտալի միջին ամսական մեծությունը փոքր է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն ընդհանուր կապիտալի չափից, ապա «Ք» տարրի գնահատականը հավասար է 1-ի:

8. Եթե բանկի ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը բացասական մեծություն է, ապա «Ե» տարրի գնահատականը հավասար է 1-ի:

9. Եթե բանկի ընդհանուր կապիտալը բացասական մեծություն է, ապա «Ք», «Ա», «Ե», «Լ», «Ս» տարրերի այն բաղադրիչ հարաբերակցությունները, որոնց հաշվարկին մասնակցում է ընդհանուր կապիտալի մեծությունը, գնահատվում է 1 (մեկ):

10. Բանկերի ՔԱՄԵԼՍ գնահատականները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կողմից: Բանկի ցուցանիշների ամսական ամփոփ գնահատականը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 402-Ն որոշմամբ հաստատված «Անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ժամանակավոր ադմինիստրացիայի ձևավորման կարգն ու ժամկետները, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի կողմից ներկայացվող հաշվետվությունները» կանոնակարգ 7-ով սահմանված նվազագույն միավորից ցածր լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը:

11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը բանկերի ՔԱՄԵԼՍ ամսական գնահատականները հաստատելուց հետո եռօրյա ժամկետում դրանք տրամադրում է բանկերին, ընդ որում յուրաքանչյուր բանկին իր անհատական ՔԱՄԵԼՍ գնահատականը: ՔԱՄԵԼՍ գնահատականը կարող է կազմվել նաև բանկերում ստուգումների արդյունքներով:

 

Հավելված 1
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգի»

 

Ք - Կապիտալի համարժեքություն

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են բանկի կապիտալի բավարարության աստիճանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվները բավարարելու առումով և բանկի ռիսկայնությանը համապատասխան: Ք տարրի գնահատման համար հաշվարկվում է Ք1-Ք7 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

Հարաբերակ-
ցություն
Հարաբերակցության սահմանումը Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան    գնահատականը Հարաբերակցության բնութագիրը
Ք1 (Նորմատիվային ընդհանուր կապիտալ + հատուկ պահուստ - չաշխատող ակտիվներ)/Ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափ Ք1 ≥ 250% = 5    
250% > Ք1 ≥ 150% = 4
150% > Ք1 ≥ 125% = 3
125% > Ք1 ≥ 100% = 2
Ք1 < 100%    = 1
Գնահատվում է բանկի կողմից սահմանված նվազագույն կապիտալի գերազանցման չափը` դասակարգված ակտիվները դիտարկելով հավանական կորուստ:
Հարաբերակցության համարիչը հաշվարկվում է որպես ամսվա վերջին օրվա դրությամբ նորմատիվային ընդհանուր կապիտալի և ակտիվների հնարավոր կորուստների հատուկ պահուստի (ներառյալ` նաև ռիսկային, միջին ռիսկային և բարձր ռիսկային ինվեստիցիոն արժեթղթերի գծով պահուստները) գումարի և չաշխատող ակտիվների` ներառյալ ռիսկային, միջին ռիսկային և բարձր ռիսկային ինվեստիցիոն արժեթղթերի տարբերություն:
Հաշվարկում հսկվող ակտիվները և ռիսկային արժեթղթերը ներառվում են 20, ոչ ստանդարտ ակտիվները` 50, միջին ռիսկային արժեթղթերը` 70, կասկածելի ակտիվները և բարձր ռիսկային արժեթղթերը` 100 տոկոս կշիռներով:
Նորմատիվային ընդհանուր կապիտալի ցուցանիշը վերցվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի    Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվությունից, իսկ հատուկ պահուստի և չաշխատող ակտիվների հաշվարկը` Կանոնակարգ 3-ի թիվ 6 հաշվետվությունից:
Ք2 Ընդհանուր կապիտալ/Ռիսկով կշռված ակտիվներ Ք2 ≥ 20% = 5
20% > Ք2 ≥ 16% = 4    
16% > Ք2 ≥ 12% = 3
12% > Ք2 ≥ 8% = 2
Ք2 < 8% = 1
Ն11    տնտեսական նորմատիվն է: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն    Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:
Ք3 Հիմնական կապիտալ/Ռիսկով կշռված ակտիվներ Ք3 ≥ 16% = 5
16% > Ք3 ≥12% = 4
12% > Ք3 ≥ 8% = 3
8% > Ք3 ≥ 6% = 2
Ք3 < 6% = 1 
Ն12    տնտեսական նորմատիվն է: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն    Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:
Ք4 Մեկ փոխառուի պարտավորությունների հանրագումար /Ընդհանուր կապիտալ 30% ≥ Ք4 > 20% = 2
Ք4 > 30% = 1
Ն3 (2005 թվականի ապրիլի մեկից` Ն31) տնտեսական նորմատիվն է: Հարաբերակցությունը հաշվարկի մեջ ներառվում է միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է նորմատիվային ընդհանուր կապիտալի 20%-ը: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:
Ք5 Բոլոր խոշոր փոխառուների պարտավորությունների հանրագումար/Ընդհանուր կապիտալ 600% ≥ Ք5 > 500% = 2
Ք5 > 600% = 1
Բոլոր խոշոր փոխառուների գծով ռիսկը իրենից ներկայացնում է ընդհանուր կապիտալի 5%-ը    գերազանցող փոխատվությունների գումարը: Հաշվարկվում է որպես խոշոր փոխատվությունների գումարի և նորմատիվային ընդհանուր կապիտալի հարաբերակցություն (2005 թվականի ապրիլի մեկից` Ն32): Հարաբերակցությունը հաշվարկի մեջ ներառվում է միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է նորմատիվային ընդհանուր կապիտալի 500%-ը: Հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 և 14 հաշվետվությունների տվյալների հիման վրա:
Ք6 Բանկի հետ կապված բոլոր անձանց պարտավորությունների հանրագումար/Ընդհանուր կապիտալ 30% ≥ Ք6 > 20% = 2
Ք6> 30% = 1
Ն42 տնտեսական նորմատիվն է: Հարաբերակցությունը հաշվարկի մեջ ներառվում է միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է նորմատիվային ընդհանուր կապիտալի 20%-ը: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:
Ք7 Բանկի հետ կապված մեկ անձի պարտավորությունների հանրագումար/Ընդհանուր կապիտալ 7% ≥ Ք7 > 5% = 2
Ք7 > 7% = 1
Ն41 տնտեսական նորմատիվն է: Հաշվարկի մեջ ներառվում է միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է նորմատիվային կապիտալի 5%-ը: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:

 

 

Ա - Ակտիվների որակ

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են բանկի ակտիվների որակը` դրանց եկամտաբերության, ինչպես նաև կենտրոնացվածության և այլ ռիսկերով պայմանավորված դրանց արժեքի կորստի հնարավորության տեսանկյուններից: Ա տարրի գնահատման համար հաշվարկվում են Ա1-Ա7 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

Հարաբերակ-ություն

Հարաբերակցության անվանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան    գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ա1 Չաշխատող ակտիվներ/Ընդհանուր ակտիվներ Ա1 ≤ 2% = 5    
2% < Ա1 ≤ 4% = 4    
4% < Ա1 ≤ 6% = 3    
6% < Ա1 ≤ 8% = 2
Ա1 > 8% = 1
Ընդհանուր ակտիվները ներառում են հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ակտիվները
և համաձայն ակտիվների դասակարգման կարգի վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածները, գումարած ակտիվների դասակարգման կարգի իմաստով` ակտիվների հնարավոր կորուստների պահուստները: Չաշխատող ակտիվների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 6 հաշվետվության:
Ա2 Չաշխատող վարկեր/Վարկային ներդրումներ Ա2 ≤  3% = 5    
3% < Ա2 ≤ 6% = 4    
6% < Ա2 ≤ 10% = 3    
10% < Ա2 ≤ 15% = 2    
Ա2 > 15% = 1
Չաշխատող վարկերը և վարկային ներդրումները հաշվարկվում են համաձայն Կանոնակարգ
3-ի թիվ 6 հաշվետվության (միայն վարկերի մասով):
Ա3 Ոչ եկամտաբեր ակտիվներ/ Ընդհանուր ակտիվներ Ա3 ≤ 20% = 5    
20% < Ա3 ≤ 30% = 4    
30% < Ա2 ≤ 40% = 3    
40% < Ա2 ≤ 50% = 2    
Ա2 > 50% = 1
Ոչ եկամտաբեր ակտիվների հաշվարկը կատարվում է որպես հաշվետու օրվա դրությամբ հաշվեկշռային ընդհանուր ակտիվների (առանց ակտիվների հնարավոր կորստի պահուստով նվազեցման) և եկամտաբեր ակտիվների տարբերություն:
Եկամտաբեր ակտիվները հաշվարկվում են Կանոնակարգ 3-ի թիվ 8 հաշվետվության հիման վրա:
Ա4 Պահուստ/Չաշխատող ակտիվներ 20% < Ա4 ≤ 50% = 2
Ա4 > 50% = 1
«Պահուստի» ցուցանիշը հաշվարկվում է որպես վարկային ներդրումների, դեբիտորական պարտքերի, ռիսկ պարունակող հետհաշվեկշռային ակտիվների և արժեթղթերի գծով ձևավորված հատուկ պահուստների հանրագումար:
Հարաբերակցության մեջ ներառված ցուցանիշների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 6 հաշվետվության տվյալների:
Ա5 Ռիսկով կշռված խոշոր ներդրումների հանրագումար /    Ընդհանուր կապիտալ Ա5 ≤ 100% = 5   
100% < Ա5  ≤ 200% = 4
200% < Ա5  ≤ 300% = 3   
300% < Ա5  ≤ 400% = 2    
Ա5 > 400% = 1
Ռիսկով կշռված խոշոր ներդրումների հաշվարկը ներառում է փոխառուի, նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և նրանց դիմաց հաշվեգրված տոկոսների ու ստացվելիք այլ գումարների հանրագումարը, իսկ ընդհանուր կապիտալը միջին ամսական նորմատիվային կապիտալն է:  Հարաբերակցության մեջ ներառված ցուցանիշների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3  հաշվետվության:
Ա6 Խոշոր ներդրումների հանրագումար/ Ընդհանուր ներդրումներ Ա6 ≤ 30% = 5    
30% < Ա6 ≤ 40% = 4    
40% < Ա6 ≤ 50% = 3    
50% < Ա6 ≤ 60% = 2    
Ա6 > 60% = 1
Խոշոր ներդրումների հաշվարկը կատարվում է որպես փոխառուի, նրա հետ փոխկապակցված անձանց պարտավորությունների և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսների ու ստացվելիք այլ գումարների հանրագումար: Սույն գործակցի իմաստով` ընդհանուր ներդրումները ներառում են հաշվեկշռային ակտիվները, հետհաշվեկշռային ակրեդիտիվները և տրամադրված երաշխիքները, բացառությամբ կանխիկ դրամական միջոցների, ոչ եկամտաբեր թղթակցային հաշիվների, հիմնական միջոցների, արագամաշ առարկաների և ոչ նյութական ակտիվների:
Ա7 Ակտիվների կենտրոնացման աստիճանը ըստ ճյուղերի և գործիքների Ա7 ≤ 0.15 = 5    
0.15 < Ա7 ≤ 0.25 = 4    
0.25 < Ա7 ≤ 0.4 = 3    
0.4 < Ա7 ≤ 0.6 = 2    
Ա7 > 0.6 = 1
Ակտիվների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 1, 6 և 16 հաշվետվությունների` օգտագործելով Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը:

 

Ե - Եկամտաբերություն

Այս բաժնի հարաբերակցությունները բնութագրում են բանկի կողմից ներգրավված և սեփական միջոցների արդյունավետ կառավարելու ունակությունը եկամուտ ապահովելու և ներքին ներուժի հաշվին բանկի ակտիվների աճն ապահովելու առումով: Գնահատվում է ինչպես բանկի եկամուտ ստեղծելու, այնպես էլ ծախսերը կառավարելու կարողությունը: Ե տարրի գնահատման համար հաշվարկվում են Ե1-Ե5 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

Հարաբերակ-ցություն

Հարաբերակցության անվանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան    գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ե1 Զուտ շահույթ/Ընդհանուր ակտիվներ Ե1 ≥ 6% = 5
6% > Ե1 ≥ 4% = 4
4% > Ե1 ≥ 1% = 3
1% > Ե1 ≥ 0% = 2
Ե1 < 0% = 1
Զուտ շահույթը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակված զուտ շահույթ` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվությունը և տարեկանացվում է:    Տարեկանացման ժամանակ գործակիցը բազմապատկվում է 12/n    ցուցանիշով, որտեղ n-ը տարվա սկզբից ամիսների քանակն է:
Ընդհանուր ակտիվները միջինացվում են տարեսկզբից օրական կտրվածքով` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության միջին օրական հաշվեկշռային տվյալները:
Ե2 Զուտ շահույթ / Ընդհանուր կապիտալ Ե2 ≥ 24% = 5
24% > Ե2 ≥ 16% = 4
16% > Ե2 ≥ 6% = 3
6% > Ե2 ≥ 0% = 2
Ե2 < 0% = 1
Զուտ շահույթը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակած զուտ շահույթ` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվությունը և տարեկանացվում է: Ընդհանուր կապիտալը միջինացվում է տարեսկզբից օրական կտրվածքով` հիմք ընդունելով թիվ 3 հաշվետվության միջին օրական հաշվեկշռային տվյալները:
Ե3 Զուտ տոկոսային եկամուտ/եկամտաբեր ակտիվներ Ե3 ≥ 15% = 5
15% > Ե3 ≥ 12% = 4
12% > Ե3 ≥ 6% = 3
6% > Ե3 ≥ 0% = 2
Ե3 < 0% = 1
Զուտ տոկոսային եկամուտը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակված զուտ տոկոսային եկամուտ` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվությունը և տարեկանացվում է: Եկամտաբեր ակտիվները միջինացվում են տարեսկզբից:
Եկամտաբեր ակտիվների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3-ի թիվ 8 հաշվետվության հիման վրա:
Ե4 Զուտ գործառնական եկամուտ/Ընդհանուր ակտիվներ Ե4 ≥ 9% = 5
9% > Ե4 ≥  6% = 4
6% > Ե4 ≥ 3% = 3
3% > Ե4 ≥ 0% = 2
Ե4 < 0% = 1
Զուտ գործառնական եկամուտը հաշվարկվում է որպես տարեսկզբից կուտակած զուտ տոկոսային և զուտ ոչ տոկոսային եկամուտների գումար` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվությունը և տարեկանացվում է: Ընդհանուր ակտիվները միջինացվում են տարեսկզբից օրական կտրվածքով` հիմք ընդունելով Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության միջին օրական հաշվեկշռային տվյալները:

Ե5

(Զուտ տոկոսային եկամուտ + ոչ տոկոսային եկամուտ)/ոչ տոկոսային  ծախսեր

Ե5 ≥ 175% = 5
175% > Ե5 ≥ 150% = 4
150% > Ե5 ≥ 125% = 3
125% > Ե5 ≥ 100% = 2
Ե5 < 100% = 1

Համարիչը հաշվարկվում է որպես տարեսկզբից կուտակային զուտ տոկոսային եկամուտների և ոչ տոկոսային եկամուտների (բացառությամբ վերագնահատման արդյունքում և հիմնական միջոցների օտարումից ստացված զուտ եկամուտներից) հանրագումար: Հայտարարը հաշվարկվում է որպես տարեսկզբից կուտակային ոչ տոկոսային ծախսեր: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 5 հաշվետվության:

 

Լ - Իրացվելիություն

Այս բաժնի հարաբերակցությունները բնութագրում են բանկի ունակությունը` առանց կորուստների և ժամանակին բավարարելու իր հաճախորդների, նախ և առաջ փոխատուների պահանջները, պատշաճ ձևով կառավարելու իրացվելիության հնարավոր տատանումները: Լ տարրի գնահատման համար հաշվարկում են Լ1-Լ4 բաղադրիչ հարաբերակցությունները: Եթե բանկը խախտել է պարտադիր պահուստավորման նորմատիվը, յուրաքանչյուր խախտման համար Լ տարրի գնահատականը նվազեցվում է 0,5 միավորով: Լ տարրի գնահատականը չի կարող նվազեցվել 1-ից:

 

Հարաբերակ-ցություն

Հարաբերակցության անվանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան    գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Լ1 Բարձր իրացվելի ակտիվներ/Ընդհանուր ակտիվներ Լ1 ≥ 30% = 5
30% > Լ1 ≥ 25% = 4
25% > Լ1 ≥ 20% = 3    
20% > Լ1 ≥ 15% = 2    
Լ1 < 15% = 1
Ն21 տնտեսական նորմատիվն է: Բարձր իրացվելի և ընդհանուր ակտիվները վերցված են միջին օրական հաշվարկով: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության:
Լ2 Բարձր իրացվելի ակտիվներ/(Ցպահանջ պարտավորություններ + խոշոր պարտավորություններ) Լ2 ≥ 100% = 5
100% > Լ2 ≥ 90% = 4
90% > Լ2 ≥ 80% = 3
80% > Լ2 ≥ 70% = 2
Լ2 < 70% = 1
Բարձր իրացվելի ակտիվները և ցպահանջ պարտավորությունները հաշվարկվում են համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվության, իսկ խոշոր պարտավորությունները` համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության` 20% կշռով: Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության խոշոր պարտավորությունների ցպահանջ սյունակը հաշվարկում չի մասնակցում:
Լ3 Ցպահանջ և մինչև 30 օր մարման ժամկետով ակտիվներ/Ցպահանջ և մինչև 30 օր մարման ժամկետով պարտավորություններ Լ3 ≥ 140% = 5
140% > Լ3 ≥ 120% = 4
120% > Լ3 ≥ 100% = 3    
100% > Լ3 ≥ 80% = 2
Լ3 < 80% = 1
Ցպահանջ և մինչև 30 օր մարման ժամկետով ակտիվների և պարտավորությունների (այդ թվում` արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները ներառվում են 20%-ով) մեծությունները հաշվարկվում են համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության:
Լ4 Մինչև 180 օր մարման ժամկետով ակտիվներ/Մինչև 180 օր մարման ժամկետով պարտավորություններ Լ4 ≥ 140% = 5
140% > Լ4 ≥ 120% = 4
120% > Լ4 ≥ 100% = 3    
100% > Լ4 ≥ 80% = 2
Լ4 < 80% = 1
1-ից 180 օր մարման ժամկետով ակտիվների և պարտավորությունների (այդ թվում` արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունները ներառվում են 20%-ով) մեծությունները հաշվարկվում են համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության:
Ակտիվների հաշվարկում չեն ընդգրկվում պետական արժեթղթերը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ պահանջները:

 

Ս - Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունություն

Այս բաժնի հարաբերակցությունների հիման վրա գնահատվում է բանկի շուկայական ռիսկերին ենթարկվածությունը:

Մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը «Ս» տարրի գնահատման համար հաշվարկվում են Ս1-Ս6 բաղադրիչ հարաբերակցությունները: Ընդ որում, արտարժույթի տնօրինման նորմատիվի յուրաքանչյուր խախտման դեպքում Ս տարրի գնահատականը նվազեցվում է 0.5 միավորով: Ս տարրի գնահատականը չի կարող նվազեցվել 1-ից:

 

Հարաբերակ-ցություններ

Հարաբերակցության անվանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան    գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ս1 Համախառն արտարժութային դիրք /  Ընդհանուր կապիտալ Ս1 ≤ 15% = 5
15% < Ս1 ≤ 20% = 4
20% < Ս1 ≤ 25% = 3    
25% < Ս1 ≤ 30% = 2
Ս1 > 30%  = 1
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 259-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է: Որպես Ս1 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրը ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 1-ի: Հարաբերակցությունը Ս տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:
Ս2 Համախառն արտարժութային դիրք (առանց ածանցյալների)/Ընդհանուր կապիտալ Ս2 ≤ 15% = 5
15% < Ս2 ≤ 20% = 4
20% < Ս2 ≤ 25% = 3    
25% < Ս2 ≤ 30% = 2
Ս2 > 30% = 1
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 259-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է: Որպես Ս1 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրն ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները:  Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 2-ի: Հարաբերակցությունը Ս տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:
Ս3 II խմբի արտարժութային դիրք/ Ընդհանուր կապիտալ Ս3 ≤ 2% = 5
2% <  Ս3 ≤ 3% = 4
3% < Ս3 ≤  5% = 3    
5% < Ս3 ≤  6% = 2
Ս3 > 6% = 1
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 259-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է: Որպես Ս1 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրն ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 1-ի: Հարաբերակցությունը Ս տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:
Ս4 II խմբի արտարժութային դիրք  (առանց ածանցյալների) /    Ընդհանուր կապիտալ  Ս4 ≤ 2% = 5
2% < Ս4 ≤ 3% = 4
3% < Ս4 ≤ 5% = 3    
5% < Ս4 ≤ 6% = 2
Ս4 > 6%  = 1
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 259-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է: Որպես Ս4 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 2-ի: Հարաբերակցությունը Ս տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:
Ս5 Հիմնական միջոցներ/Հիմնական կապիտալ Ս5 ≤ 20%    = 5
20% < Ս5 ≤ 30% = 4
30% < Ս5 ≤ 50% = 3    
50% < Ս5 ≤ 70% = 2
Ս5 > 70% = 1
Հիմնական միջոցները ներառում են բանկի կողմից օգտագործվող հիմնական միջոցները, գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված անշարժ գույքն ու այլ հիմնական միջոցները և շահագործումից դուրս հիմնական միջոցները` արտահայտված հաշվեկշռային արժեքով: Հիմնական միջոցների և շուկայական գների նկատմամբ զգայուն այլ ակտիվների վերաբերյալ տվյալները վերցվում են Կանոնակարգ 3-ի թիվ 1 հաշվետվությունից:
Հայտարարում վերցվում է հաշվեկշռային միջին օրական հիմնական կապիտալը Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվությունից:
Ս6 Տոկոսադրույքի փոփոխման նկատմամբ զգայուն`    ակտիվների և պարտավորությունների տարբերություն /    Ընդհանուր կապիտալ Ս6 ≤  20% = 5
40% ≤ Ս6 < 20% =4
60% ≤ Ս6 < 40% = 3    
80% ≤ Ս6 < 60% = 2
Ս6 > 80% =1
Համարիչում վերցվում է մինչև 90 օր մարման ժամկետով տոկոսաբեր ակտիվների և ծախսատար պարտավորությունների տարբերության բացարձակ մեծությունը, որը հաշվարկվում է Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության հիման վրա: Համարիչում Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվությունից վերցվում է նորմատիվային ընդհանուր կապիտալի միջին օրական մեծությունը:

 

2005 թվականի ապրիլի 1-ից «Ս» տարրի գնահատման համար կհաշվարկվեն Ս1-Ս6 հետևյալ բաղադրիչ հարաբերակցություններ: Ընդ որում, արտարժույթի տնօրինման նորմատիվի յուրաքանչյուր խախտման դեպքում (ինչպես ըստ արտարժութային խմբերի, այնպես էլ ըստ առանձին արտարժույթների) Ս տարրի գնահատականը նվազում է 0,5 միավորով: Ս տարրի գնահատականը չի կարող նվազեցվել 1-ից:

 

Հարաբերակ-ցություններ

Հարաբերակցության անվանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան    գնահատականը

Հարաբերակցության բնութագիր

Ս1 I արտարժութային խմբի համախառն դիրք/ Ընդհանուր կապիտալ Ս1 ≤ 10% = 5
10% < Ս1 ≤ 15% = 4
15% < Ս1 ≤ 20% = 3
20% < Ս1 ≤ 25% = 2
Ս1 > 25% = 1
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ով (այսուհետ` Կանոնակարգ 2) սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է: Որպես Ս1 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրն ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 1-ի: Հարաբերակցությունը Ս տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:
Ս2 I արտարժութային խմբի համախառն դիրք (առանց ածանցյալների)/ընդհանուր կապիտալ Ս2 ≤ 10% = 5
10% < Ս2 ≤ 15% = 4
15%< Ս2 ≤ 20% = 3
20%< Ս2 ≤ 25% = 2
Ս2 > 25% = 1
Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է: Որպես Ս2 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրն ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 1-ի: Հարաբերակցությունը Ս տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:
Ս3 II խմբի արտարժութային դիրք/ Ընդհանուր կապիտալ Ս3 ≤ 2% = 5
2% < Ս3 ≤ 3% = 4
3% < Ս3 ≤ 5% = 3    
5% < Ս3 ≤ 6% = 2
Ս3 > 6% = 1
Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է: Որպես Ս3 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրը ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 2-ի: Հարաբերակցությունը Ս տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:
Ս4 II խմբի արտարժութային դիրք    (առանց ածանցյալների) /  
 Ընդհանուր կապիտալ 
Ս4 ≤ 2% = 5
2% < Ս4 ≤ 3% = 4
3% < Ս4 ≤ 5% = 3    
5% < Ս4 ≤ 6% = 2
Ս4 > 6% = 1
Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժույթի տնօրինման նորմատիվն է: Որպես Ս4 վերցվում է չորս շաբաթների միջին օրական դիրքի մեծությունը: Ցուցանիշի հաշվարկում ներառվում են ամսվա վերջին օրը ընդգրկող շաբաթվա և նրան նախորդող 3 շաբաթների օրական դիրքերի մեծությունները: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3-ի թիվ 7 հաշվետվության աղյուսակ 2-ի: Հարաբերակցությունը Ս տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:
Ս51 Հիմնական միջոցներ/Հիմնական կապիտալ (մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը) Ս5 ≤ 20% = 5
20% < Ս5 ≤ 30% = 4
30% < Ս5 ≤ 50% = 3    
50% < Ս5 ≤ 70% = 2
Ս5 > 70% = 1
Հիմնական միջոցները ներառում են բանկի կողմից օգտագործվող հիմնական միջոցները, գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված անշարժ գույքն ու այլ հիմնական միջոցները և շահագործումից դուրս հիմնական միջոցները` արտահայտված հաշվեկշռային արժեքով: Հիմնական միջոցների և շուկայական գների նկատմամբ զգայուն այլ ակտիվների վերաբերյալ տվյալները վերցվում են Կանոնակարգ 3-ի թիվ 1 հաշվետվությունից:
Հայտարարում վերցվում է հաշվեկշռային միջին օրական հիմնական կապիտալը Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվությունից:
Ս52 Հիմնական միջոցներ/Հիմնական կապիտալ
(2005 թվականի հուլիսի 1-ից սկսած)
Ս5 ≤ 10% = 5
10% < Ս5 ≤ 15% = 4
15% < Ս5 ≤ 25% = 3    
25% < Ս5 ≤ 35% = 2
Ս5 > 35% = 1
Հիմնական միջոցները ներառում են բանկի կողմից օգտագործվող հիմնական միջոցները, գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված անշարժ գույքն ու այլ հիմնական միջոցները և շահագործումից դուրս հիմնական միջոցները` արտահայտված հաշվեկշռային արժեքով: Հիմնական միջոցների և շուկայական գների նկատմամբ զգայուն այլ ակտիվների վերաբերյալ տվյալները վերցվում են Կանոնակարգ 3-ի թիվ 1 հաշվետվությունից:
Հայտարարում վերցվում է հաշվեկշռային միջին օրական հիմնական կապիտալը Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվությունից:
Ս6 Տոկոսադրույքի փոփոխման նկատմամբ զգայուն` ակտիվների և պարտավորությունների տարբերություն / Ընդհանուր կապիտալ Ս8 ≤ 20%    = 5
40% ≤ Ս8 < 20% =4
60% ≤ Ս8 < 40% = 3    
80% ≤ Ս8 < 60% = 2
Ս8 > 80% =1
Համարիչում վերցվում է մինչև 90 օր մարման ժամկետով տոկոսաբեր ակտիվների և ծախսատար պարտավորությունների տարբերության բացարձակ մեծությունը, որը հաշվարկվում է Կանոնակարգ 3-ի թիվ 9 հաշվետվության հիման վրա: Համարիչում Կանոնակարգ 3-ի թիվ 3 հաշվետվությունից վերցվում է նորմատիվային ընդհանուր կապիտալի միջին օրական մեծությունը:

 

 

Հավելված 2
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգի»

 

Ք - Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ

 

Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ Ք տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ք1-Ք7 բաղադրիչ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` ներառելով այն սպասվելիք կամ տեղի ունեցած իրադարձությունների (այդ թվում` արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների) բացահայտումը, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել այդ ցուցանիշների վրա: Վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` վերլուծելով և գնահատելով հետևյալը`
1. կապիտալի մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանք պայմանավորող գործոնները և դրանց բնույթը, ընդ որում, ճշգրտող գնահատականը կարող է նվազել կապիտալի մակարդակի բացասական փոփոխության միտումների դեպքում, մասնավորապես, երբ կապիտալի համարժեքության նվազումը պայմանավորված է կապիտալի նվազմամբ,
2. ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների ազդեցությունը կապիտալի մեծության վրա,
3. ռիսկով կշռված ակտիվների ընդհանուր ակտիվներում տեսակարար կշիռների փոփոխությունը, մասնավորապես մեծ ռիսկի կշիռ ունեցող ակտիվների ռիսկով կշռված ակտիվներում ունեցած տեսակարար կշիռների միտումները,
4. ըստ առանձին արտարժույթների բաց դիրքը նորմատիվի խախտումը,
5. ակտիվների կենտրոնացվածությունը, մասնավորապես ճյուղային կենտրոնացվածությունը, միտումները և դրա հետ կապված հնարավոր կորուստները,
6. գործառնական, իրացվելիության, շուկայական, տոկոսադրույքի և այլ ռիսկերի հետ կապված ակնկալվող կորուստների հավանականությունը և դրանց մեծությունը,
7. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները` կապված բանկի կապիտալի և մյուս նորմատիվների ու ցուցանիշների հաշվարկի հետ,    
8. խոշոր փոխառուների և/կամ բանկի հետ կապված անձանց ռիսկերի միտումները, դրանց ազդեցությունը    կապիտալի վրա,
9. վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած, սակայն բանկի հաշվետվություններում դեռևս չարտացոլված, բանկի հետ կապված անձանց պարտավորությունների ավելացման փաստերը և միտումները:

 

Ա - Ակտիվների որակը ճշգրտող գործոններ

 

Ակտիվների որակը ճշգրտող գործոններ «Ա» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ա1-Ա7 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են, արտացոլելով բանկի ակտիվների` այդ թվում վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների, վարկային և այլ ներդրումների իրական ծավալների և դրանց որակի փոփոխության կանխատեսումը: Որպեսզի իրականացվի վերոհիշյալ    հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշների ճշգրտում, պետք է գնահատել`
1. ակտիվների դասակարգման և հաշվառման հուսալիությունը, ակտիվների դասերի սպասվող խստացումները և միտումները,
2. տնտեսության այն ճյուղերի կամ ոլորտների վիճակը, որտեղ կատարվել են ներդրումները և կենտրոնացվել են ակտիվները, դրա փոփոխությունների և այլ իրադարձությունների հավանական հետևանքը բանկի ակտիվների որակի վրա,
3. ներդրումների կենտրոնացման աստիճանը ըստ երկրների և տարածաշրջանների, դրանց ռիսկը և հավանական իրադարձությունների ազդեցությունը ակտիվների որակի վրա,
4. ներդրումների կենտրոնացման աստիճանը ըստ փոխառուի, դրանց վարկունակությունը, նրա ֆինանսական վիճակի հավանական փոփոխությունները, դրանց ազդեցությունը բանկի ակտիվների որակի վրա,
5. ակտիվների վերաձևակերպումների հնարավորությունը, դրանց տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում, այն դեպքում, երբ վերաձևակերպման արդյունքում ակտիվները չեն դասակարգվում համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի»,
6. ակտիվների կենտրոնացվածությունը` հաշվի առնելով թղթակցային հաշիվների միջոցների, ինչպես նաև այլ ակտիվներում բանկի ներդրումների բաշխվածությունը,
7. ակտիվների կառուցվածքի` բանկի ընդհանուր ակտիվներում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների տեսակարար կշիռների փոփոխության միտումները,
8. եկամտաբեր ակտիվների տեսակարար կշռի փոփոխությունները և միտումները,
9. ակտիվների ապահովվածության աստիճանի և այդ ապահովվածության որակի փոփոխությունները,
10. տնտեսության ընդհանուր զարգացման միտումները, իրադարձությունները, որոնք կարող են ազդեցություն թողնել բանկի ակտիվների որակի վրա:

 

Ե - Եկամտաբերությունը ճշգրտող գործոններ

 

Եկամտաբերությունը ճշգրտող գործոններ

Եկամտաբերության` «Ե» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Ե1-Ե5 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` արտացոլելով բանկի եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների կայունության և միտումների գնահատականը: Վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են, վերլուծելով և գնահատելով  հետևյալը`
1. եկամուտների մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանց կայունությունը և բնորոշությունը, մասնավորապես մասհանումների ազդեցությունը,
2. ծախսերի մակարդակի փոփոխությունները և միտումները, դրանք պայմանավորող գործոնների և բնույթի բացահայտումը,
3. եկամուտների կենտրոնացվածությունը. ելնելով ակտիվների կենտրոնացվածությունից` կարող է առաջանալ նաև եկամուտների կենտրոնացվածություն ըստ տնտեսության ճյուղերի, երկրի և փոխառուի և գնահատելով եկամուտների վրա որևէ բարենպաստ կամ անբարենպաստ իրադարձության ազդեցությունը պայմանավորված այդ կենտրոնացումներով,
4. ակտիվների հնարավոր դասակարգումների և դասակարգված ակտիվների դասերի խստացման հետևանքով հնարավոր կորուստների գծով սպասվող լրացուցիչ հատկացումների ազդեցությունը բանկի եկամտաբերության ցուցանիշների վրա,
5. եկամտաբեր ակտիվների ընդհանուր ակտիվներում տեսակարար կշիռների փոփոխությունները և միտումները, դրանց ազդեցությունները եկամուտների վրա,
6. զուտ մասհանումների միտումները և դրանց տեսակարար կշիռը եկամուտներում և ծախսերում, դրանց փոփոխության միտումները,
7. գործառնական եկամուտների և մինչև գործառնական ակտիվների և պարտավորությունների փոփոխությունը դրամական հոսքերի հարաբերությունը և միտումները,
8. վերահսկողին նոր տեղեկատվության հիման վրա հայտնի դարձած սպասվող հնարավոր ծախսերը, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել բանկի շահույթի մեծության վրա:

 

Լ - Իրացվելիությունը ճշգրտող գործոններ

 

Իրացվելիությունը ճշգրտող գործոններ «Լ» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող Լ1-Լ4 հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտելիս հաշվի են առնվում բանկի` ժամանակին և առանց էական ծախսերի պարտավորությունների բավարարման և ակտիվների ֆինանսավորման իրական հնարավորությունների, դրանց միտումների և սպասվող փոփոխությունների վերլուծության արդյունքում: Որպեսզի իրականացվի վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշների ճշգրտում, վերլուծողը պետք է գնահատի`
1. բանկի բարձր իրացվելի ակտիվների տեսակարար կշռի սպասվող փոփոխությունները և միտումները: Ճշգրտումները կարող են խստացվել բանկի բարձր իրացվելի ակտիվների տեսակարար կշռի բացասական միտումների դեպքում, եթե բանկի իրացվելիության նորմատիվները սահմանային արժեքներին մոտ են,
2. ցպահանջ պարտավորությունների տեսակարար կշռի սպասվող փոփոխությունները և միտումները, ցպահանջ պարտավորությունների ամբողջ պարտավորություններում տեսակարար կշռի և դրան բարձր իրացվելի ակտիվների ծավալների միտումների համադրելիությունը,
3. բարձր իրացվելի ակտիվների իրական մակարդակը, քանի որ որոշ դեպքերում բանկը իրականում կարող է հնարավորություն չունենալ տիրապետել իր բարձր իրացվելի համարվող միջոցները: Այս դեպքում վերահսկողը պետք է համապատասխան ճշգրտումներ իրականացնի իրացվելիության գնահատման օբյեկտիվ ցուցանիշների հաշվարկի մեջ` չներառելով տվյալ ակտիվների մեծությունը բարձր իրացվելի ակտիվների հաշվարկի մեջ,
4. տեղաբաշխված միջոցների կենտրոնացվածության աստիճանը ըստ գործիքի տեսակի և թողարկողների: Այս առումով անհրաժեշտ է վերլուծել որևէ հնարավոր անբարենպաստ իրադարձության ազդեցությունը բանկի իրացվելիության իրական մակարդակի վրա,
5. ներգրավված միջոցների կենտրոնացվածությունը ըստ պարտատերերի, որևէ խոշոր պարտատիրոջ ավանդը հետ պահանջելու հնարավորության ազդեցությունը բանկի իրացվելիության մակարդակի վրա,
6. ակտիվների որակի` ակտիվների դասերի սպասվող խստացումների և դուրսգրումների ազդեցությունը բանկի իրացվելիության իրական մակարդակի վրա,
7. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները` կապված բանկի իրացվելիության հաշվարկի հետ, դրանց հետևանքով բանկի իրացվելիության մակարդակի սպասվող փոփոխությունները,   
8. բանկում իրացվելիության արտահերթ պահանջները բավարարելու հնարավորությունը, որի անհրաժեշտությունը կարող է ծագել եկամուտների նվազման, չաշխատող ակտիվների աճի, ավանդների կենտրոնացումների, գործառնություններն ընդլայնելու հնարավորություններն իրականացնելու դեպքերում,
 9. բանկի լրացուցիչ իրացվելիություն ներգրավելու հնարավորությունը` բանկի իրացվելիության հնարավոր վատթարացման դեպքում,
10.  վճարման հանձնարարականներով բանկի վճարումների կանոնավորությունը և հետաձգումների առկայությունը:

 

Ս - Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունությունը ճշգրտող գործոններ

 

Շուկայական ռիսկի նկատմամբ զգայունությունը ճշգրտող գործոններ «Ս» տարրի գծով ըստ հավելված 1-ի հաշվարկվող հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են հաշվի առնելով վերահսկողի կարծիքը բանկի ռիսկերին ենթակա լինելու աստիճանի վերաբերյալ` կապված բանկի գործունեության առանձնահատկությունների և իրականացվող գործարքների բնույթի հետ: Այս բաժնի վերլուծությունն ընդհանուր առմամբ հիմնվում է նախորդ բաժիններում բացահայտված տեղեկությունների վրա: Վերոհիշյալ հարաբերակցությունների հաշվարկման մեջ օգտագործվող ցուցանիշները ճշգրտվում են` վերլուծելով և գնահատելով հետևյալը`
1. ակտիվների կառուցվածքի փոփոխությունը և միտումները. ակտիվների դուրսգրումների հետևանքով գրավի տնօրինման արդյունքում սեփականացված հիմնական միջոցների, ապրանքանյութական պաշարների և այն ակտիվների տեսակարար կշիռների փոփոխությունը, որոնց արժեքը կախված է շուկայում գների փոփոխությունից,   
2. արտարժութային ակտիվների կամ պարտավորությունների սպասվող փոփոխություններն ու միտումները, դրանց ազդեցությունը բանկի արտարժութային դիրքի վրա: Այստեղ պետք է ներառել նաև այն ակտիվները և/կամ պարտավորությունները, որոնք բանկը համարել է դրամային, բայց վերահսկողի հիմնավորված կարծիքով դրանք պարունակում են արտարժութային ռիսկ,
3. ռիսկերի զսպման նպատակով օգտագործվող գործիքների արդյունավետությունը և հուսալիությունը,
4. տոկոսադրույքի նկատմամբ զգայուն ակտիվների և պարտավորությունների սպասվող փոփոխությունները և միտումները և դրանց փոփոխության հետևանքով տոկոսադրույքի նկատմամբ զգայուն ակտիվների և պարտավորությունների ճեղքվածքի իրական մեծությունը:

 

 

Հավելված 3
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգի»

 

Մ - Կառավարում

Կառավարման գնահատականն արտացոլում է բանկի կառավարման մարմինների ունակությունը կառավարել բանկի ռիսկերը, բանկի ներքին ակտերի համարժեքությունն է և ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը` բանկի գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով:

«Մ» տարրի գնահատականը հաշվարկվում է սույն հավելվածում սահմանվող հարցերին տրվող բալերի հանրագումարի միջոցով: Ընդ որում, յուրաքանչյուր հարցին տրվում է «0», «1», «2» կամ «3» բալ: Ամենաբարձր գնահատականը «3»-ն է, իսկ ամենացածրը` «0»-ն:

Բալային համակարգով գնահատելու ժամանակ վերահսկողը պետք է հաշվի առնի նաև այս կամ այն հարցի կարևորությունը: Օրինակ, եթե բանկն ամբողջությամբ բավարարում է որևէ հարցադրման պահանջներին, սակայն այն մեծ կարևորություն չի ներկայացնում կոնկրետ բանկի «Մ» տարրի գնահատականի որոշման համար, ապա վերահսկողը կարող է հարցին տալ 3-ից պակաս բալ, դրանով իսկ ցույց տալով հարցի հարաբերականորեն պակաս կարևորությունը:

Կախված բալերի հանրագումարի մեծությունից` «Մ» տարրին տրվում են ներքոհիշյալ գնահատականները.

ա) Մ-ին տրվում է «5» գնահատական, միայն եթե ներքոհիշյալ հարցերին տրվել են միայն «2» կամ «3» գնահատականներ: Ընդ որում, Մ-ին տրվում է «5» գնահատական, եթե բալերի հանրագումարը մեծ կամ հավասար է 81-ի:

բ) Մ-ին տրվում է «4» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 72-ից 80 միավոր:

գ) Մ-ին տրվում է «3» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 54-ից 71 միավոր:

դ) Մ-ին տրվում է «2» գնահատական, եթե բալերի հանրագումարը կազմում է 36-ից 53 միավոր:

ե) Մ-ին տրվում է «1» գնահատական, եթե բալերի հանրագումարը փոքր է 36-ից:

 

N

Հարցադրումը

Բալեր
(0-ից 3 բալ)

1. Որքանո՞վ է բանկի կառուցվածքը համապատասխանում բանկի կողմից իրականացվող գործառնությունների առանձնահատկություններին:  
2. գնահատել, թե որքանո՞վ են բանկի խորհրդի անդամները և գործադիր մարմինը անկախ բանկի մասնակիցներից և/կամ խոշոր ավանդատուներից (պետք է հաշվի առնել նաև արդյո՞ք արձանագրվել են ճնշումներ մասնակիցների կողմից խորհրդի անդամների կամ գործադիր մարմնի վրա):  
3. որքանո՞վ է բանկի ղեկավարությունը ճանաչում բանկի իրական մասնակիցներին:  
4. արդյո՞ք բանկում առկա է կառավարման տարբեր մարմինների (մասնավորապես` բանկի խորհուրդ, գործադիր տնօրեն և այլ) միջև իրավասությունների և պարտականությունների հստակ տարանջատում:
Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3»
 
5. որքանո՞վ է բանկի խորհուրդը հետևում արտաքին աուդիտորների, վերստուգիչ հանձնաժողովի կամ ԿԲ վերահսկողների կողմից ստացված դիտողությունների և առաջարկությունների իրականացմանը:  
6. արդյո՞ք խորհուրդը ստանում է բավարար տեղեկատվություն բանկի գործադիր մարմինը վերահսկելու, ինչպես նաև ողջամիտ և արդյունավետ որոշումներ ընդունելու համար:
Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3»
 
7. որքանո՞վ է բանկի կառավարման տեղեկատվական համակարգը ապահովում բանկի գործադիր ղեկավարությանը այն տեղեկատվությամբ, որն անհրաժեշտ է բանկի արդյունավետ կառավարման և բանկի աշխատակիցների գործողությունները հսկելու համար:  
8. գնահատել բանկի ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը (նաև բանկի գլխամասային գրասենյակի ու մասնաճյուղի միջև):  
9. արդյո՞ք բանկի գործադիր ղեկավարների համար առաջնային է բանկի ֆինանսական գործունեության իրականացման հսկողությունը (անվտանգությունը), քան ֆինանսական գործունեության արդյունքները (այն է բանկը չի վտանգում իր ֆինանսական վիճակը կամ համբավը չափից ավելի ռիսկային գործառնություններ իրականացնելով):
Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3»
 
10. գնահատել բանկի գործադիր ղեկավարների աշխատավարձների և բանկի միջին աշխատավարձի մակարդակի միջև առկա տարբերությունը:
Գնահատել «0», եթե աշխատավարձների մակարդակների միջև առկա տարբերությունը չափազանց մեծ է
 
11. որքանո՞վ է ապակենտրոնացված բանկում որոշումների ընդունման գործընթացը` բանկի աշխատակիցների և տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ֆունկցիաներին համապատասխան:  
12. գնահատել որքանո՞վ են բանկի վարկավորման գործընթացի վերաբերյալ ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ ՀՀ ԿԲ իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է բանկը գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր քաղաքականությունների համաձայն:  
13. գնահատել որքանո՞վ են բանկի ներդրումային (ներդրումներ արժեթղթերում) գործընթացի վերաբերյալ ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է բանկը գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր քաղաքականությունների համաձայն:  
14. գնահատել որքանո՞վ են բանկի ակտիվների և պասիվների (իրացվելիության) կառավարման վերաբերյալ ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է բանկը գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր քաղաքականությունների համաձայն:  
15. գնահատել որքանո՞վ են բանկի եկամտաբերության կառավարման վերաբերյալ ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է բանկը գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր քաղաքականությունների համաձայն:  
16. գնահատել որքանո՞վ են բանկի շուկայական ռիսկերի կառավարման վերաբերյալ ներքին ակտերը և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է բանկը գործում վերը նշված ակտերի և/կամ գրավոր քաղաքականությունների համաձայն:  
17. գնահատել որքանո՞վ են բանկի անձնակազմի կառավարման վերաբերյալ ներքին ակտերը (նաև ուսուցողական ծրագրեր անձնակազմի համար)    և/կամ գրավոր քաղաքականությունները բավարարում վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներին, որքանո՞վ համարժեք են բանկի գործունեության առանձնահատկություններին ու ռիսկայնությանը, և որքանո՞վ է բանկը գործում  վերը նշված ակտերի և/կամ գրավոր քաղաքականությունների համաձայն:  
18. արդյո՞ք բանկում առկա են ղեկավարների մասնագիտական որակի բարձրացման և ղեկավարների նոր «սերնդի» պատրաստման ծրագրեր:
Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3»
 
19 արդյո՞ք բանկի ղեկավարներն իրականացնում են ներքին ակտերի պահանջների պահպանման ուղղությամբ պատշաճ վերահսկողություն և որքանո՞վ է այն արդյունավետ:  
20. գնահատել բանկի ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը, որքանո՞վ է այն բավարարում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմաններին:  
21. գնահատել բանկի ներքին աուդիտի արդյունավետությունը, արդյո՞ք բանկի ներքին աուդիտը վերահսկում է տարբեր մակարդակների ղեկավարների գործունեության համապատասխանությունը բանկում ընդունված քաղաքականություններին և ընթացակարգերին:  
22. գնահատել բանկի աշխատակիցների, հատկապես միջին և բարձր օղակի ղեկավարների մասնագիտական պատրաստվածությունը (կրթություն, մասնագիտական փորձ, դասընթացներ):  
23. գնահատել բանկի ղեկավար պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատարների քանակը, ժամանակավոր պաշտոնակատար աշխատելու տևողությունը, ժամանակավոր պաշտոնակատար լինելու պատճառները, բանկում ղեկավարների փոփոխման հաճախականությունը, բանկի ղեկավար պաշտոններում աշխատող անձանց կողմից որակավորման քննությունների վերահանձնման հաճախականությունը:  
24. որքանո՞վ բանկի աշխատակիցների որակը և քանակը համապատասխանում են բանկի կողմից իրականացվող գործառնությունների ծավալին և բարդությանը:  
25. գնահատել բանկի ռազմավարական ծրագիրը, դրա իրատեսականությունը, մասնավորապես, արդյո՞ք ռազմավարական ծրագրերով ծրագրավորված և բանկի փաստացի ցուցանիշները ընդհանուր առմամբ համադրելի են:  
26.  արդյո՞ք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետին և առանց սխալների:
Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3»
 
27. գնահատել հաշվետու ժամանակաշրջանում բանկի կողմից թույլ տրված օրենքների և այլ իրավական ակտերի խախտումները:
Եթե հաշվետու ժամանակաշրջանում բանկը կատարել է ոչ ավել, քան 2 խախտում, ապա տրվում է «3» գնահատական, 3-5 խախտում` «2», 6-10 խախտում` «1», 10-ից ավել խախտումների դեպքում` «0» գնահատական
 
28. գնահատել բանկի կողմից իրականացվող մարկետինգային քաղաքականությունը արդյունավետությունը շուկայում բանկի դիրքն ուժեղացնելու առումով:  
29. արդյո՞ք առկա են բանկի գործադիր ղեկավարների կողմից բանկի միջոցների օգտագործման և/կամ վարկերի ստացման փաստեր:
Գնահատականը կարող է լինել կամ «0» կամ «3»
 
30. այս կետով պետք է սահմանվեն բանկի կառավարմանն առնչվող այն խնդիրները (կամ խնդիրը), որոնք չեն բացահայտվում սույն աղյուսակով, սակայն կարող են մենեջմենթը գնահատելիս:
Խնդիրը պետք է մանրամասն նկարագրվի:
 

Ընդամենը բալեր

 

«Մ» տարրի գնահատականը