Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 32
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.02.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի վարչություն
Дата принятия
13.02.1996
Дата подписания
13.02.1996
Дата вступления в силу
13.02.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 1996 թվականի թիվ 32

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի գործունեության արդյունքներով ստացված շահույթը` 12817355.5 հազար դրամ գումարով և 1995 թվականի ընթացքում բաշխված շահույթի (12630596.9 հազար դրամ գումարով) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության կողմից ներկայացված տեղեկանքը (կցվում է):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի ընթացքում դեռևս չբաշխված շահույթի (186758.6 հազար դրամ գումարով) հետևյալ բաշխումը`

ա) 82033.6 հազար դրամ գումարով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

բ) 104725.0 հազար դրամ գումարով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահուստային ֆոնդին:

 

քաղ. Երևան

թիվ 32

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի գործունեության արդյունքներով ստացված շահույթի բաշխման մասին

 

1. ՀՀ կենտրոնական բանկի պահուստային ֆոնդին` 200000.0 հազար դրամ, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի բաշխման մասին» թիվ 135 որոշման.

2. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների սոցիալական երաշխիքների ապահովման ֆոնդին` 40000.0 հազար դրամ, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի բաշխման մասին» թիվ 135 որոշման.

3. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ֆոնդին` 35000.0 հազար դրամ, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի բաշխման մասին» թիվ 135 որոշման.

4. ՀՀ կենտրոնական բանկի զարգացման ֆոնդին` 227396.9 հազար դրամ, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի չբաշխված մնացորդի օգտագործման մասին» թիվ 145 որոշման.

5. ՀՀ պետական բյուջե` 12128200.0 հազար դրամ, որից`

ա) 3140000.0 հազար դրամ` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1995 թվականի 1-ին կիսամյակի շահույթի բաշխման մասին» թիվ 135 որոշման.

բ) 11188200.0 հազար դրամ` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարվող մասհանումների մասին» թիվ 86 որոշման.

գ) 600000.0 հազար դրամ` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1995 թվականի հունիսի 27-ի թիվ 01 համատեղ արձանագրության:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան