Գլխավոր տեղեկություն
Номер
N 144-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.07.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.07.01/15(163) Հոդ.197
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
01.06.2004
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
10.06.2004
Дата вступления в силу
11.07.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

23 հունիսի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004169

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 հունիսի 2004 թ.

 

N 144-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ի ԹԻՎ 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, 55-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` կանոնակարգ 3) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1.1. կանոնակարգ 3-ի 39-րդ կետը «կարգի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բանկի աշխատողների (ներառյալ պայմանագրային աշխատողների) թվաքանակի» բառերով.

1.2. կանոնակարգ 3-ի 391-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«391. Բանկերը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո, օրենքով սահմանված ժամկետներում, 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ դրանց կից ծանոթագրությունների) աուդիտորական եզրակացության հետ միասին, իսկ ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթը աուդիտորական եզրակացության և բանկի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցություն ունեցող անձանց անունների (անվանումների) և բանկի կանոնադրական կապիտալում նրանց մասնակցության չափի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին` թղթային և/կամ էլեկտրոնային տարբերակով, առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրել ցանկացած անձի, ներառյալ զանգվածային լրատվության միջոցներին:».

1.3. կանոնակարգ 3-ի 392-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«392. Բանկերը պարտավոր են օրենքով սահմանված ժամկետներում 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները (բացառությամբ` դրանց կից ծանոթագրությունների), իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթը թղթային և/կամ էլեկտրոնային տարբերակով առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրել ցանկացած անձի, ներառյալ` զանգվածային լրատվության միջոցներին:».

1.4. կանոնակարգ 3-ի 41-րդ կետը «օրինակը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների ամբողջ փաթեթի (ներառյալ` կից ծանոթագրությունները) էլեկտրոնային տարբերակը» բառերով:

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

Տ. Սարգսյան


2004 թ. հունիսի 10
Երևան