Գլխավոր տեղեկություն
Номер
N 1811-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.11.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.23/72(444) Հոդ.1379
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.11.2005
Дата вступления в силу
24.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 12 նոյեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2005 թվականի N 1811-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերի, ինչպես նաև «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. Ընդունել ի գիտություն, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի «Ոռոգման համակարգերի սուբսիդավորում» ծրագրով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացվել է 35.0 մլն դրամ` «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում մարված կանխավճարի փոխհատուցման համար:

3. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին տրանսֆերտներ» հոդվածով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 153796.8 հազ. դրամ` «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում ոռոգման ջրի գծով ձևակերպված կանխավճարների մարման համար:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում ոռոգման ջրի մատակարարման գծով ձևակերպված կանխավճարների (ըստ ՋՕԸ-ների և «Ոռոգում» ՓԲԸ-ի) մարման կամ մարված կանխավճարի գումարների փոխհատուցման համար հատկացվող գումարների բաշխումը` համաձայն N 2 հավելվածի 6-րդ և 7-րդ սյունակների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 4
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 27-ի N 1811-Ն որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ  ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)

խումբը

ենթա-խումբը

 

տարի

10

 

Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն, ձկնաբուծություն
այդ թվում`

(153796.8)

 

07

Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր
այդ թվում`

 

(153796.8)

 

 

06. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում

(153796.8)

14

 

Հիմնական խմբին չդասվող ծախսեր
այդ թվում`

153796.8

 

06

Այլ ծրագրեր
այդ թվում`

153796.8

 

 

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

153796.8

 

 

ՀՀ կառավարություն

153796.8


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 27-ի N 1811-Ն որոշման


Ց Ա Ն Կ

«ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԳԾՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ (ԸՍՏ ՋՕԸ-ՆԵՐԻ ԵՎ «ՈՌՈԳՈՒՄ» ՓԲԸ-Ի) ՄԱՐՄԱՆ ԿԱՄ ՄԱՐՎԱԾ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

(հազ. դրամ)

NN
ը/կ

Ընկերությունների անվանումները

Ճշտված կանխավճարի չափը

Մարված
կանխա-վճարը

Կանխա-վճարի
մնացորդը

Այն կազմակեր-պության անվանումը, որը պետք է մարի կանխավճարը (գումարի տրամադրման պայմանով)

Ստաց-վելիք գումարի չափը

1

2

3

4

5

6

7

1

«Ոռոգում-ջրառ» ՓԲԸ

7704.6

0.0

7704.6

«Գավառ» ՋՕԸ

7704.6

2

«Ոռոգում»  ՓԲԸ

«Արարատյան-ոռոգում» ՓԲԸ

59208.4

4536.5

54671.9

«Ազատ» ՋՕԸ

944.9

3

«Արտաշատ» ՋՕԸ

6206.0

4

«Մխչյան» ՋՕԸ

6950.0

5

«Արարատ» ՋՕԸ

513.3

6

«Վեդի» ՋՕԸ

10971.4

7

«Մասիս» ՋՕԸ

290.86.3

8

«Արմավիր-ոռոգում» ՓԲԸ

14592.0

0.0

14592.0

«Սևջուր-Ախթամար» ՋՕԸ

2853.0

9

«Մերձափնյա» ՋՕԸ

11739.0

10

«Կոտայք-ոռոգում» ՓԲԸ

10230.8

0.0

10230.8

«Կոտայք» ՋՕԸ

6533.0

11

«Հրազդան- ջուր» ՋՕԸ

1508.3

12

«Ջրվեժ-Ձորաղբյուր» ՋՕԸ

2189.5

13

«Արզնի-Շամիրամ-ոռոգում» ՓԲԸ

8062.0

4740.5

3321.5

«Նաիրի» ՋՕԸ

2956.1

14

«Եղվարդ» ՋՕԸ

103.1

15

«Ամբերդ» ՋՕԸ

114.9

16

«Շամիրամ» ՋՕԸ

97.1

17

«Ապարան-Արագած» ՋՕԸ

50.3

18

«Շիրակ-ոռոգում» ՓԲԸ

16520.4

5105.8

11414.6

«Շիր-ոռոգում» ՋՕԸ

221.5

19

«Այգաբաց-ոռոգում» ՋՕԸ

7067.6

20

«Աջափնյակ-ոռոգում» ՋՕԸ

910.4

21

«Արագած-ոռոգում» ՋՕԸ

3215.1

22

«Երևան-ոռոգում» ՓԲԸ

5361.5

0.0

5361.5

«Երևան» ՋՕԸ

5361.5

23

«Նոյեմբերյան-ոռոգում» ՓԲԸ

4506.3

0.0

4506.3

«Նոյեմբերյան» ՋՕԸ

4506.3

24

«Էջմիածին-ոռոգում» ՓԲԸ

22625.7

22625.7

0

«Վաղարշապատ» ՋՕԸ

0

«Խոյ» ՋՕԸ

«Մուսալեռ» ՋՕԸ

«Ակնալիճ» ՋՕԸ

25

«Մարտունի-ոռոգում» ՓԲԸ

21094.1

21094.1

0

«Մարտունի» ՋՕԸ

0

26

«Եղեգնաձոր-ոռոգում» ՓԲԸ

10348.3

7536.3

2812.0

«Եղեգնաձոր» ՋՕԸ

2812.0

27

«Վայք-ոռոգում» ՓԲԸ

8542.7

7435.4

1107.3

«Վայք» ՋՕԸ

1107.3

28

«Ոռոգում» ՓԲԸ*

 

 

 

«Ոռոգում» ՓԲԸ*

38074.3*

Ընդամենը

188796.8

73074.3

115722.5

 

153796.8


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան