Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 169
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.10.1995-01.11.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի վարչություն
Дата принятия
06.10.1995
Дата подписания
06.10.1995
Дата вступления в силу
06.10.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 169

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 51 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման, կարգի մեջ փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 15-ի թիվ 51 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի միջբանկային առք ու վաճառքի գործառնությունների իրականացման» կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

ա) չեղյալ համարել 4-րդ և 9-րդ կետերը.

բ) 13-րդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ.

«13. Բորսաները պարտավոր են սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 17.00

ա. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնել արտարժույթի առք ու վաճառքի ծավալների և ձևավորված միջին փոխարժեքների մասին տեղեկանք.

բ. Ձևակերպել կատարված գործարքները համապատասխան վկայականների միջոցով»:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաջորդ նիստի հաստատմանը ներկայացնել բորսայական գործարքների ձևակերպման վկայականների ձևերը:


քաղ. Երևան
թիվ 169