ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒՄ
8 դեկտեմբերի 1995 թվական թիվ 194
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 24-ի թիվ 13 որոշման 4-րդ կետը ԵՎ 1995 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 162 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից արժեթղթերով իրականացվող գործառնությունների, հանրապետությունում արժեթղթերի շուկայի ընդլայնման և զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից արժեթղթերով գործառնությունների ժամանակավորապես սահմանափակելու մասին» թիվ 13 որոշման 4-րդ կետը և 1995 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 24-ի թիվ 13 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 162 որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությունը արժեթղթերի վարչության հետ համատեղ մշակել և մինչև 1996 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից արժեթղթերով իրականացվող գործառնությունների ռիսկի գնահատման և արժեթղթերի հնարավոր արժեզրկումից կորուստների ծածկման նպատակով պահուստաֆոնդի ստեղծման և օգտագործման կարգը:
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|