Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 16
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.1996-14.01.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
25.09.1996
Дата подписания
25.09.1996
Дата вступления в силу
26.09.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.01.2005

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 16

 

SWIFT համակարգին անդամակցվելու համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերին ներկայացվող չափանիշների մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել SWIFT համակարգին անդամակցվելու համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերին ներկայացվող հետևյալ չափանիշները.

SWIFT համակարգին անդամի կամ ենթաանդամի կարգավիճակով անդամակցման համար կարող են դիմել միայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերը:

Դիմորդները պետք է ունենան SWIFT-ի անդամների ազգային ասոցիացիայի հավանությունը` անդամակցման վերաբերյալ:

2. Վերոհիշյալ չափանիշները ներկայացնել SWIFT-ի տնօրենների խորհրդին:

 

քաղ. Երևան
թիվ 16