ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 177
Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող գործառնությունների կանոնակարգման եվ ՀՀ դրամով բանկային հաշիվների բացման ու վարման մասին
Ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի հետագա զարգացման, Հայաստանի Հանրապետության ներքին արժութային շուկայում ու բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների կանոնակարգման անհրաժեշտությունից և, հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների սպասարկման նպատակով Հայաստանի Հանրապետության դրամով կարող են բացել և վարել միջազգային բանկային պրակտիկայում կիրառվող հաշիվներ` պայմանագրային հիմունքներով:
քաղ. Երևան |