Գլխավոր տեղեկություն
Номер
N 9-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.04.2003-01.07.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.04.15/9(127) Հոդ.169
Принят
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Дата принятия
21.02.2003
Подписан
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
21.02.2003
Дата вступления в силу
25.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 մարտի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 60003091

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

21 փետրվարի 2003 թ.
ք. Երևան

  N 9-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈԻՄ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգը» (հավելված)։

2. «Հայէներգո» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով ներկայացնել էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում իրականացվելիք գործողությունների ծրագրերը` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Վ. Մովսեսյան

 

 

Հավելված

 

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի
2003 թվականի փետրվարի 21-ի N 9-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

Սույն կարգով սահմանվում են էլեկտրաէներգետիկական համակարգում կրիտիկական (վթարային) իրավիճակները, այդ իրավիճակներում իրականացվող գործողությունների ծրագրերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորություններ ունեցող սպառողներին այդ ծրագրերում ներառելու պայմանները:

 

1. Հիմնական հասկացություններ

 

Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացություններն են`

 

ամրագրված տեխնոլոգիական հզորություն՝ էլեկտրական հզորության նվազագույն մեծությունը, որն անհրաժեշտ է սպառողի տեխնոլոգիական գործընթացը կամ արտադրական ցիկլը սահմանված ժամանակահատվածում անվտանգ ավարտելու համար.

 

ամրագրված վթարային հզորություն՝ էլեկտրական հզորություն, որը բավարար է տեխնոլոգիական գործընթացը կամ արտադրական ցիկլն ավարտելուց հետո մարդկանց կյանքն ու անվտանգությունը և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող էլեկտրասարքավորումների աշխատանքը պայմանագրում ամրագրված ժամանակահատվածում ապահովելու համար.

 

ավտոմատ բեռնաթափման ծրագիր՝ համակարգի օպերատորի և բաշխող ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, համակարգային ավտոմատիկայի սարքերով կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող, էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր.

 

էլեկտրամատակարարման սահմանափակում՝ ավտոմատ կամ կարգավարական բեռնաթափման ծրագրի համաձայն սնող գծի անջատում.

 

կարգավարական բեռնաթափման ծրագիր՝ համակարգի օպերատորի և բաշխող ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված, համակարգի կամ բաշխող ընկերության օպերատորի հրահանգով կրիտիկական (վթարային) իրավիճակներում իրականացվող էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագիր.

 

կրիտիկական (վթարային) իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած այնպիսի իրավիճակ, երբ համակարգի կամ բաշխող ընկերության օպերատորի գնահատմամբ սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը կամ էլեկտրակայանքների ամբողջականությունն ապահովելու համար էլեկտրամատակարարման սահմանափակումներն անխուսափելի են.

 

սնող գծի անջատում՝ համակարգային ավտոմատիկայի սարքերով կամ օպերատորի հրահանգով սպառողի էլեկտրամատակարարումը ապահովող էլեկտրահաղորդման գծի անջատում սնող կենտրոնից.

 

սնող կենտրոն՝ էլեկտրաէներգիա արտադրող, հաղորդող ընկերությունների բաշխիչ սարքավորում, ինչպես նաև բաշխող ընկերության 35, 110 կՎ ենթակայան, որտեղից իրականացվում է սպառողների էլեկտրամատակարարումը:

 

2. Կրիտիկական (վթարային) իրավիճակներում կիրառվող էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերին ներկայացվող պահանջները

 

2.1 Կրիտիկական (վթարային) իրավիճակներում էլեկտրամատակարարման սահմանափակումները իրականացվում են ավտոմատ բեռնաթափման և (կամ) կարգավարական բեռնաթափման ծրագրերով, որոնք համատեղ կազմում են համակարգի օպերատորը և բաշխող ընկերությունը՝ ելնելով համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշներից, ինչպես նաև որոշակի սպառողների էլեկտրամատակարարման առաջնահերթության պայմաններից։

Ավտոմատ բեռնաթափման և կարգավարական բեռնաթափման ծրագրերում չեն ընդգրկվում կայանների սեփական կարիքների պահուստային էլեկտրասնումն ապահովող էլեկտրահաղորդման գծերը:

2.2 Ավտոմատ բեռնաթափման ծրագրերը կազմվում են հետևյալ պայմանների պարտադիր կատարմամբ.

ա) ամրագրված տեխնոլոգիական և(կամ) վթարային հզորություն ունեցող այն սպառողների նկատմամբ, որոնց էլեկտրամատակարարման սահմանափակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար իրական ու անխուսափելի վտանգի և որոնց համար տեխնիկական կանոնակարգերով չի նախատեսվում սպառողին պատկանող էլեկտրասնման անկախ աղբյուր, էլեկտրամատակարարման սահմանափակում չի կիրառվում։ Այդ բոլոր սպառողների ամրագրված տեխնոլոգիական և վթարային հզորությունների գումարային արժեքների մեծությունը չպետք է գերազանցի համակարգի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովող հաստատված ցուցանիշների հիման վրա համակարգի օպերատորի կողմից հաշվարկված մեծությունը.

բ) «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սպառողների, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և(կամ) վթարային հզորություն ունեցող սպառողների անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և(կամ) անվտանգությունն ապահովող սնող գծի անջատումը կարող է իրականացվել ծրագրի վերջին հերթում.

գ) էլեկտրամատակարարման սահմանափակում կիրառվում է մնացած բոլոր սպառողների նկատմամբ:

Սպառողները, որոնք, ըստ իրենց տեխնոլոգիաների կամ ծառայությունների բնույթի, պետք է պարտադիր կերպով ունենան էլեկտրասնման սեփական անկախ պահուստային աղբյուր, սահմանվում են Հայաստանի Հանրապետության գործող տեխնիկական կանոնակարգերով:

Ավտոմատ բեռնաթափման ծրագրերում ներառված բոլոր սպառողների էլեկտրամատակարարման պայմանագրերում գրառում է կատարվում կիրառվող հերթի վերաբերյալ:

2.3 Կարգավարական բեռնաթափման ծրագրերը կազմվում են հետևյալ պայմանների պարտադիր կատարմամբ.

ա) սույն կարգի 2.2 կետի ա) ենթակետում նշված սպառողների նկատմամբ, էլեկտրամատակարարման սահմանափակում կարող է կիրառվել միայն ծրագրի վերջում և օպերատիվ կարգով սպառողի համաձայնությունն ստանալուց հետո.

բ) «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սպառողների, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և(կամ) վթարային հզորություն ունեցող սպառողների անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և(կամ) անվտանգությունն ապահովող սնող գծի անջատումը կարող են իրականացվել ծրագրի վերջին հերթում` առանց համաձայնեցման կամ նախազգուշացման:

գ) առանց համաձայնեցման կամ նախազգուշացման էլեկտրամատակարարման սահմանափակում կիրառվում է մնացած բոլոր սպառողների նկատմամբ:

2.4 Կրիտիկական (վթարային) իրավիճակների վերացման ընթացքում սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնվում է հետևյալ հերթականությամբ.

ա) սույն կարգի 2.2 կետի ա) ենթակետում նշված սպառողների խումբ.

բ) «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սպառողների խումբ, ինչպես նաև ամրագրված տեխնոլոգիական և(կամ) վթարային հզորություն ունեցող սպառողների խումբ` առնվազն միացնելով անընդհատ տեխնոլոգիական ցիկլը և(կամ) վթարային հզորությունն ապահովող սնող գիծը.

գ) մնացած բոլոր սպառողներ:

Սույն կարգով իրականացվող էլեկտրամատակարարման սահմանափակումների անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի 4 ժամը:

2.5 Սույն կարգով սահմանված էլեկտրամատակարարման սահմանափակումները կիրառվում են սպառողներին այդ մասին անհապաղ տեղեկացնելու պայմանով: Սպառողների տեղեկացման ձևերը սահմանվում են էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրով:

2.6 Կրիտիկական (վթարային) իրավիճակներում էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման վերաբերյալ որոշումը կայացնում է համակարգի օպերատորը: Այդ իրավիճակներում համակարգի օպերատորը կարող է կատարել անջատումներ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում տեղեկացնելով բաշխող ընկերության օպերատորին:

Կրիտիկական (վթարային) իրավիճակներում բաշխող ընկերության օպերատորը պարտավոր է համակարգի օպերատորի հրահանգով բաշխման ցանցում կատարել էլեկտրամատակարարման սահմանափակումներ:

2.7 Բաշխման ցանցում կրիտիկական (վթարային) իրավիճակներում սպառողների էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի կիրառման մասին որոշում կայացնում և իրականացնում է բաշխող ընկերության օպերատորը՝ սահմանափակումների ծավալների մասին տեղյակ պահելով համակարգի օպերատորին: Էլեկտրամատակարարումը վերականգնվում է համակարգի օպերատորի հետ համաձայնեցնելուց հետո:

2.8 Էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերի իրագործման ընթացքում համակարգի օպերատորի և բաշխող ընկերության օպերատորի փոխհարաբերությունները կարգավորվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններով, էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրով և սույն կարգով:

2.9 Տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունները ամրագրվում են սպառողի և բաշխող ընկերության համատեղ կազմած ակտում (հավելված), որը հանդիսանում է էլեկտրամատակարարման պայմանագրի անբաժանելի մասը:

2.10 Յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, հիմք ընդունելով սպառողների հետ հաջորդ տարվա համար կնքված պայմանագրերը, համակարգի և բաշխող ընկերության օպերատորները համատեղ վերանայում են կրիտիկական (վթարային) իրավիճակներում էլեկտրամատակարարման սահմանափակումների ծրագրերը, որոնք հաստատվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

 

Հավելված
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի
2003 թվականի փետրվարի 21-ի N 9-Ն
որոշմամբ հաստատված կարգի

 

Ա Կ Տ

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՎԹԱՐԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱԳՐՄԱՆ

 

__________________________________________________________

(ընկերության անվանումը)

__________________________________________________________

(ընկերության հասցեն)

 

Պայմանագրային հզորությունը Տեխնոլոգիական հզորությունը Վթարային հզորությունը Տեխնոլոգիական գործընթացի (ցիկլի) տևողությունը Վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակը
կՎտ կՎտ կՎտ Ժամ Ժամ
         

 

1. Վթարային և տեխնոլոգիական հզորություններ

 

N Սնող կենտ-
րոն
Սնող գիծ Սնող գծի բեռը (հազ. կՎտ) Վթարային ամրագրում Տեխնոլոգիական ամրագրում Այլ հզորություն Ենթասպառող
էլեկտրա-
ընդունիչներ, որոնց էլեկտրամա-
տակարարման սահմանա-
փակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար
իրական ու անխուսափելի վտանգի
սնող գծի վրա վթարային հզորու-
թյունը
(հազ. կՎտ)
սնող գիծ, որի վրա տեղա-
փոխվում է վթարային հզորու-
թյունը
էլեկտրա-
ընդունիչներ, որոնց էլեկտրամա-
տակարարման սահմանա-
փակումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար
իրական ու անխուսափելի վտանգի
սնող գծի վրա տեխնոլո-
գիական հզորու-
թյունը (հազ. կՎտ)
սնող գիծ, որի վրա տեղա-
փոխվում է հզորու-
թյունը
հզորու-
թյունը (հազ. կՎտ)
օրական էլեկտրա-
սպառումը (հազ. կՎտժ)
ընդհա-
նուր բեռը
տեխնոլո-
գիական և վթարային ամրագրված հզորություն
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
                           
ընդ.                          

 

2. Հզորություն, որը ենթակա է անջատման

 

N սնող կենտրոն սնող գիծ սնող գծի բեռը
(հազ. կՎտ)
սնող գծի վրա տեխնոլոգիական և վթարային ամրագրված հզորությունների գումարը սնող գիծ, որի վրա է տեղափոխվում ամրագրված հզորությունը անջատման ենթակա հզորությունը
(հազ. կՎտ)
նշումներ
1 2 3 4 5 6 7 8
               
ընդ.              

 

3. Հզորություն, որը ենթակա չէ անջատման

 

N սնող կենտրոն սնող գիծ առավելագույն հզորությունը սնող գծի վրա
(հազ. կՎտ)
վթարային ամրագրված հզորությունը
(հազ. կՎտ)
տեխնոլոգիական ամրագրված հզորությունը
(հազ. կՎտ)
նշումներ
1 2 3 4 5 6 7
             
ընդ            

 

_____________________________
(ընկերության անվանումը)

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի

Տնօրեն________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Տնօրեն _______________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)

____ _________________ 200__ թ.

 

____ ________________ 200__ թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.05.2017, N 161-Ն 01.07.2017, N 9-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան