«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60003053
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 հունվարի 2003 թ. |
N 2-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ե) ենթակետը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» N 22 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոններում» կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
ա) 1-ին կետում «ամրագրված վթարային հզորություն» հասկացության սահմանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում ամրագրված այն հզորությունը, որը բավարար է մարդկանց կյանքը և անվտանգությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող էլեկտրասարքավորումների աշխատանքը պայմանագրում ամրագրված ժամկետում ապահովելու համար»:
բ) 21-րդ կետի առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ պարբերությունը.
«Եթե պայմանագրում ամրագրված են վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորությունները, ապա վճարման ժամկետի խախտման դեպքում էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի սահմանափակել սպառողի էլեկտրամատակարարումը մինչև ամրագրված վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորությունները` նախապես 3 օրից ոչ պակաս ժամկետում զգուշացնելուց հետո (գրություն, ֆաքս, հեռախոսագիր, էլեկտրոնային փոստ): Վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորությունների պայմանագրային ժամկետը լրանալուց հետո էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը: Էլեկտրամատակարարումը դադարեցվում է դադարեցման ժամի մասին սպառողին գրավոր տեղեկացնելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Ն. Գրիգորյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.12.2006, N 358-Ն | 01.07.2007, N 2-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|