Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 110
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.07.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի վարչություն
Дата принятия
12.07.1996
Дата подписания
12.07.1996
Дата вступления в силу
12.07.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 1996 թվականի թիվ 110

 

1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ ԵՎ ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՈՒ Ն2 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԲԱՆԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի ապրիլի 12-ի թիվ 78 որոշման բանկերի գործունեությունը կանոնակարգող հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման հրահանգը ենթարկվել է էական փոփոխությունների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1996 թվականի մայիս և հունիս ամիսներին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստավորման նվազագույն չափի, բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների միջև սահմանային հարաբերակցության (Ն2 նորմատիվի) խախտումներ թույլ տված բանկերի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառել:

 

քաղ. Երևան
թիվ 110