Գլխավոր տեղեկություն
Номер
N 89-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.01.2003-25.07.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.12.30/32(118) Հոդ.349
Принят
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Дата принятия
10.12.2002
Подписан
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
10.12.2002
Дата вступления в силу
09.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.10.2004

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60002351

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 89-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի զ) ենթակետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի N 79-Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանների 4.42 կետը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հատուկ հաշվից վճարումներ կատարելու և երաշխիքային գումարն օգտագործելու կարգը (հավելված)։

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան կնքված հատուկ հաշվի և երաշխիքային գումարի հաշվի սպասարկման ու գրավի պայմանագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 5-օրյա ժամկետում։

3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի կիրարկումն ապահովելու նպատակով համապատասխան հանձնարարականներ պետք է ներկայացնել հատուկ հաշիվը և երաշխիքային գումարի հաշիվը սպասարկող բանկերին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝  

Վ. Մովսեսյան

                                                                               

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 10-ի N 89-Ն որոշմամբ

 

Կ ա ր գ

 

հատուկ հաշվից վճարումներ կատարելու ԵՎ երաշխիքային գումարն օգտագործելու

 

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հուլիսի 31-ի N 54-Ա որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բաշխման լիցենզիայի պայմանների 4.22, 4.39, 4.40 և 4.41 կետերի, արտադրողներին և շուկային ծառայություններ մատուցող ընկերություններին առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների դիմաց երաշխավորված վճարումներ ապահովելու համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում բացում է հատուկ հաշիվ և գրավադրում երաշխիքային գումար՝ որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու լրացուցիչ միջոց։ Երաշխիքային գումարը 2003 թվականի համար կազմում է 600.0 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2004 թվականից սկսած՝ նախորդ տարվա միջին ամսական գնված էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների ընդհանուր գումարի 10%-ի չափով: Հատուկ հաշիվը և երաշխիքային գումարի հաշիվը սպասարկող բանկերի ընտրությունը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ:

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության սույն կարգի 1-ին կետում նշված հատուկ հաշվի և երաշխիքային գումարի հաշվի սպասարկման պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ:

3. Հատուկ հաշվի միջոցները և գրավադրված երաշխիքային գումարը կառավարվում են սույն կարգին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրված լիցենզիայի պայմաններին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխան:

4. Ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողների կատարած բոլոր դրամական վճարումները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բացած տարանցիկ հաշիվներին: Այդ հաշիվներում սպառողներից մուտքագրված գումարները, համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և բանկերի միջև կնքված պայմանագրերի, մեկ բանկային օրվա ընթացքում փոխանցվում են հատուկ հաշվին: Տարանցիկ հաշվից հատուկ հաշվին փոխանցումից բացի այլ վճարում չի կարող իրականացվել, ինչը ամրագրվում է տարանցիկ հաշիվների սպասարկման պայմանագրերում: Կնքված պայմանագրերը, բացված տարանցիկ հաշիվների ցանկը և հետագայում դրանցում կատարվող բոլոր փոփոխությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով:

5. Գնված էլեկտրական էներգիայի և մատուցված ծառայությունների դիմաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դրամային վճարումները կարող են իրականացվել միայն հատուկ հաշվի միջոցով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության վճարման հանձնարարագրերի հիման վրա:

6. Վճարման պահին, բայց ոչ ուշ, քան պայմանագրով սահմանված ժամկետը, հատուկ հաշվում միջոցների անբավարար լինելու դեպքում, այդ հաշիվն սպասարկող բանկը, առանց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության համաձայնության, պակասը լրացնում է երաշխիքային գումարից՝ սույն կարգին և պայմանագրին համապատասխան: Այն դեպքում, երբ երաշխիքային գումարը չի բավարարում վճարումներն ապահովելու համար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է մինչև վճարման պահը հատուկ հաշվին փոխանցել պակասող գումարը: Նշված երաշխիքային գումարի սպառման կամ մասնակի օգտագործման դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է եռօրյա ժամկետում լրացնել սահմանված չափաքանակը:

7. Յուրաքանչյուր ամսվա սկզբից հատուկ հաշվին մուտքագրված գումարները համարվում են գրավադրված էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրող և շուկային ծառայություններ մատուցող ընկերությունների օգտին՝ որպես նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա պարտքերի վճարումն ապահովելու միջոց: Այդ նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության և «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվում է գրավի պայմանագիր, որը, ինչպես նաև նրանում կատարվող փոփոխությունները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ: Գրավադրումը դադարում է, և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա դրամական պարտավորությունների ամբողջական կատարումից հետո միայն կարող է տնօրինել հատուկ հաշվի գումարներն ու փոխանցել իր ընթացիկ հաշվին:

8. Գրավադրման ժամկետի սկզբից մինչև հատուկ հաշվում նախորդ ամսվա վերջի դրությամբ առկա դրամական պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ գումարի կուտակման պահը հատուկ հաշվից ոչ մի փոխանցում, այդ թվում նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ընթացիկ հաշիվներին, չի կարող իրականացվել, և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը չի կարող վճարման հանձնարարագրեր ներկայացնել սպասարկող բանկին:

9. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը յուրաքանչյուր ամիս, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած ձևերին համապատասխան, հատուկ հաշվի գումարների շարժի մասին հաշվետվություն է ներկայացնում հանձնաժողով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.09.2004, N 111-Ն 01.10.2004, N 89-Ն
19.06.2003, N 36-Ն 25.07.2003, N 89-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան