Գլխավոր տեղեկություն
Номер
N 76-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.11.2002-01.07.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.11.15/28(114) Հոդ.223
Принят
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Дата принятия
30.10.2002
Подписан
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
30.10.2002
Дата вступления в силу
25.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60002268

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հոկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 76-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ե) կետը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի N 22 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոններում» կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

ա) ավելացնել 4.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

«Սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտքերը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ այլ ընկերության փոխանցելու դեպքում դրանք գանձում է` համաձայն կնքված պայմանագրի, էլեկտրամատակարարող ընկերությունը` որպես գանձման գործակալ, ձեռք բերելով այդ սպառողների էլեկտրամատակարարման ընդհատման և(կամ) սահմանափակման` սույն կանոններով սահմանված իրավունքները, եթե գործակալական պայմանագրով այլ բան նախատեսված չէ».

բ) 14-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ ու անխափան մատակարարում պահանջող` տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» օրենքում ներառված կարևոր նշանակության սպառողների էլեկտրամատակարարումն իրականացվում է սահմանված կարգով».

գ) 22-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Վճարման համար հատկացված 7-օրյա ժամկետի խախտման դեպքում, խախտումն արձանագրելու օրվան հաջորդող օրացուցային տարում 3 անգամ խախտում արձանագրելու դեպքում, էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի վերջին խախտմանը հաջորդող յուրաքանչյուր հաշվարկային ամսվա էլեկտրամատակարարման դիմաց 6 ամիս պահանջել կանխավճար, որի մեծությունը չպետք է գերազանցի սպառողի վերջին տարում օգտագործած էլեկտրաէներգիայի միջին ամսական քանակի արժեքը: Էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի սահմանափակել կանխավճարից հրաժարվող սպառողի էլեկտրամատակարարումը մինչև ամրագրված վթարային կամ տեխնոլոգիական հզորությունները, որից հետո հոսանքազրկել, կամ եթե պայմանագրում ամրագրված չեն վթարային և(կամ) տեխնոլոգիական հզորությունները` ընդհատել նրա էլեկտրամատակարարումը».

դ) 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 26-րդ, 29-րդ, 40-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 66-րդ, և 69-րդ կետերում «15» թիվը փոխարինել «7» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ`
Վ. Մովսեսյան