Գլխավոր տեղեկություն
Номер
N 10-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.03.03/5(123) Հոդ.109
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
13.01.2003
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
16.01.2003
Дата вступления в силу
13.03.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 փետրվարի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 05003047

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

13 հունվարի 2003 թ. N 10-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, քննարկելով Համաշխարհային բանկի Հայաստանի ֆինանսական հատվածի տեխնիկական օգնության առաքելության 2002 թվականի դեկտեմբեր ամսվա օգնության հուշագիրն ու հաշվի առնելով Արժույթի միջազգային հիմնադրամի կարծիքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 14-ում (այսուհետև՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

ա) կանոնակարգի 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «իրենց մասնակիցներից» և «անհատ ձեռնարկատերերից» բառերը,

բ) կանոնակարգի 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «իրենց մասնակիցներից» և «անհատ ձեռնարկատերերից» բառերը,

գ) կանոնակարգի 5-րդ կետի «ա» ենթակետից հանել «իրենց մասնակիցներից» և «անհատ ձեռնարկատերերից» բառերը,

դ) կանոնակարգի 2-րդ, 3-րդ կետերի «ժ» ենթակետերից և 4-րդ կետի «ի» ենթակետից հանել «իրենց» բառերը,

ե) կանոնակարգի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ունիվերսալ վարկային կազմակերպությունները կարող են իրավաբանական անձանցից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ»:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 
2003 թ. հունվարի 16
ք. Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան