«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003044
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 դեկտեմբերի 2002 թ. |
N 440-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի թիվ 49 որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետև՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. կանոնակարգի 12-րդ կանոնի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) սեփականության իրավունքով իրեն (իսկ օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում՝ հիմնադիր բանկին) պատկանող, վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով վերցված առանձնացված տարածք՝ կողպվող դռնով: Տարածքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կնքված լինի գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն 5 տարի, իսկ օդանավակայաններում գտնվող մասնաճյուղերի դեպքում՝ առնվազն 6 ամիս ժամկետով».
1.2. կանոնակարգի 191 կանոնի 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) սույն կանոնակարգի 12-րդ կանոնի «ա» ենթակետով նախատեսված տարածքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը կարող է սահմանվել առնվազն 1 տարի, իսկ օդանավակայաններում գտնվող մասնաճյուղերի դեպքում՝ առնվազն 6 ամիս ժամկետով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ 2002 թ. դեկտեմբերի 23 ք. Երևան
Տ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|