Գլխավոր տեղեկություն
Номер
N 15
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2002-11.08.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.04.08/9(95) Հոդ.54
Принят
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Дата принятия
11.03.2002
Подписан
Էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Дата подписания
11.03.2002
Дата вступления в силу
08.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.06.2007

600.0015.11.03.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 մարտի 2002 թ.
ք. Երևան

N 15

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ե), զ) կետերը, 17-րդ հոդվածի ա) կետը, 22-րդ հոդվածը և ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից 2002 թվականի հունվարի 1-ից տրվող լիցենզիաներով կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար մեկ կՎտժ էլեկտրաէներգիայի առավելագույն սահմանային սակագինը սահմանել 0.036 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 0.03 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ`
Վ. Մովսեսյան