Գլխավոր տեղեկություն
Номер
N 10
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2002-30.09.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.04.08/9(95) Հոդ.51
Принят
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Дата принятия
22.02.2002
Подписан
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Վավերացման ամսաթից
22.02.2002
Дата вступления в силу
08.04.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2004

600.0010.22.02.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 փետրվարի 2002 թ.
ք. Երևան

N 10

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻԱՑՅԱԼ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի զ) ենթակետը, 39-րդ հոդվածը և 59-րդ հոդվածի 4-րդ կետը, ինչպես նաև ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքի բարեփոխման մասին» N 3 որոշումը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ պարտադիր միացյալ շուկայի կառուցվածքը և գործառույթները (կցվում է)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝

Վ. Մովսեսյան

 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թ. փետրվարի 22-ի N 10 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԵԾԱԾԱԽ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻԱՑՅԱԼ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ պարտադիր միացյալ շուկան (այսուհետև՝ էլեկտրաէներգետիկական միացյալ շուկա՝ ԷՄՇ) հիմնադրվում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի (այսուհետև՝ ԷԿՀ) ընդունած իրավական ակտերի հիման վրա` շուկայի մասնակիցների կողմից հիմնադիր պայմանագրի ստորագրումից և այն ԷԿՀ-ում գրանցելուց հետո:

1.2. ԷՄՇ-ի հիմնադիր պայմանագրի կողմերը` շուկայի մասնակիցները, հետևյալ լիցենզավորված անձինք են.

ա) «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերություն.

բ) «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերություն.

գ) «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերություն.

դ) «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» փակ բաժնետիրական ընկերություն.

ե) «Սևան - Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերություն.

զ) «ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերություն.

է) Էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այլ անձինք.

ը) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետև՝ ԲԷՑ).

թ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն:

1.3. ԷՄՇ-ի նոր մասնակիցների անդամակցության կարգը սահմանվում է շուկայի կանոններով և գործունեության լիցենզիաներով:

1.4. ԷՄՇ-ն գործում է որպես էլեկտրաէներգիայի միասնական շուկա, որտեղ բոլոր արտադրողները և ներմուծողները վաճառում են ամբողջ էլեկտրաէներգիան, իսկ գնորդները (այդ թվում՝ արտահանողները) գնում են այն՝ ԷԿՀ-ի կողմից սահմանված սակագներով և ԷՄՇ-ի կանոններով սահմանված կարգով: ԲԷՑ-ը և ԷՄՇ-ին լիցենզավորված ծառայություններ մատուցող կազմակերպությունները չեն կարող հանդես գալ որպես էլեկտրաէներգիայի (հզորության) գնորդ և (կամ) վաճառող:

1.5. Շուկայի մասնակիցների, ծառայություններ մատուցողների, արտահանողների և ներմուծողների փոխհարաբերությունները կանոնակարգվում են ԷԿՀ-ի հաստատած օրինակելի պարտադիր պայմանագրերով կամ պայմաններով:

1.6. ԷԿՀ-ն սահմանում է ԷՄՇ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների և տեղեկատվությունների ԷԿՀ ներկայացման կարգը և պատասխանատու անձանց:

1.7. Էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոնակարգմանը և դրա թափանցիկության ապահովմանն ուղղված` ԷՄՇ-ին մատուցվող լիցենզավորման ենթակա կենտրոնացված ծառայություններն են՝

ա) համակարգի օպերատորի ծառայություն,

բ) հաշվառման և հաշվարկների իրականացման ծառայություն (այսուհետև՝ հաշվարկային ծառայություն),

գ) պայմանագրային ծառայություն,

դ) ԷՄՇ-ի ֆինանսական հոսքերի վարչարարի ծառայություն:

1.8. ԷՄՇ-ի գործունեության սկզբնական փուլում համակարգի օպերատորի, հաշվարկային և պայմանագրային ծառայությունները կիրականացվեն մեկ կազմակերպության (իրավաբանական անձ)՝ «Հայէներգո» ՓԲԸ-ի կողմից, որը կունենա երեք հարաբերական ինքնուրույն գործառնական ստորաբաժանում (հաշվարկային կենտրոն, պայմանագրային կենտրոն և համակարգի օպերատոր): Էներգետիկայի բնագավառի ընկերությունների ֆինանսական առողջացմանը, մասնավորապես, «Հայէներգո» ՓԲԸ-ի պարտքերի վերակառուցմանը և մարմանը զուգընթաց, բավարար նախադրյալների դեպքում նշված ծառայությունները կարող են իրականացվել առանձնացված կազմակերպությունների կողմից:

1.9. ԷՄՇ-ի ֆինանսական հոսքերի վարչարարական ծառայությունը կմատուցի ԷԿՀ-ի կողմից սահմանված կարգով ընտրված ֆինանսական հոսքերի վարչարարական ծառայություն իրականացնող առևտրային բանկը:

1.10. Շուկայական կառույցների, դրանց գործունեության իրավական դաշտի ձևավորմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման տեխնիկական համակարգի զարգացմանը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հաշվեկշռող շուկայի ձևավորմանը համընթաց, աստիճանաբար կփոփոխվեն շուկայի կանոնները, կարգավորման շրջանակները և եղանակները:

1.11. Շուկայի ներդրման նախապատրաստական աշխատանքներին զուգընթաց, ՀՀ իրավասու պետական մարմինների կողմից պետք է մշակվի և ընդունվի էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագիր: Շուկայի ներդրման պահից ընկերությունների նախկին պարտավորությունները և ընթացիկ ֆինանսական հոսքերի կառավարումը կիրականացվեն առանձնացված:

 

2. ԷՄՇ-ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄԸ

 

2.1. Հայաստանի Հանրապետության ներքին մեծածախ շուկայում էլեկտրաէներգիայի գնումը և վաճառքը իրականացվում են ԷՄՇ-ի հիմնադիր պայմանագրի հիման վրա (այսուհետև` ԷՄՇ-ի պայմանագիր):

2.2. Ներքին շուկայում էլեկտրաէներգիայի գնման ու վաճառքի քանակական ցուցանիշները հաշվարկային ժամանակահատվածի համար սահմանվում են ԷՄՇ-ի մասնակիցների և պայմանագրային ծառայության լիցենզիա ունեցող անձի միջև կնքվող ԷՄՇ-ի պայմանագրի հավելվածներով:

2.3. Շուկայի մասնակիցների հարաբերությունները էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի (կազմակերպության) հետ կանոնակարգվում են շուկային համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագրով, որի օրինակելի ձևը (պարտադիր պայմանները) սահմանում է ԷԿՀ-ն, և նրանց լիցենզիաներով:

2.4. Շուկայի մասնակիցների հարաբերությունները հաշվարկային ծառայությունների լիցենզիա ունեցող անձի (կազմակերպության) հետ կանոնակարգվում են շուկային հաշվարկային ծառայությունների մատուցման պայմանագրով, որի օրինակելի ձևը (պարտադիր պայմանները) սահմանում է ԷԿՀ-ն, և նրանց լիցենզիաներով:

2.5. Շուկայի մասնակիցների հարաբերությունները պայմանագրային ծառայություններ մատուցող լիցենզավորված անձի հետ կանոնակարգվում են շուկային պայմանագրային ծառայությունների մատուցման պայմանագրով, որի օրինակելի պայմանները սահմանում է ԷԿՀ-ն, և նրանց լիցենզիաներով:

2.6. Շուկայի մասնակիցների հարաբերությունները ֆինանսական հոսքերի վարչարարության ծառայություններ մատուցող լիցենզավորված անձի հետ կանոնակարգվում են շուկային ֆինանսական հոսքերի վարչարարի (բանկի) ծառայությունների մատուցման պայմանագրով, որի օրինակելի պայմանները սահմանում է ԷԿՀ-ն և նրանց լիցենզիաներով:

 

3. ԷՄՇ-ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3.1. ԷՄՇ-ի մասնակիցների փոխհարաբերությունները կանոնակարգվում են ԷՄՇ-ի պայմանագրով, որը էլեկտրաէներգիայի ներքին շուկայի համար էլեկտրաէներգիայի առուվաճառքի միակ պայմանագիրն է։

3.2. ԷՄՇ-ի պայմանագրի կողմերը էլեկտրաէներգիա արտադրող, բաշխող ու հաղորդող ընկերություններն են:

3.3. ԷՄՇ-ի գործունեությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.

ա) ԷՄՇ-ի յուրաքանչյուր մասնակցի՝ նախապես սահմանված հավասար պայմաններով գործունեություն իրականացնելու, սեփական շահերը ներկայացնելու և պաշտպանելու իրավունքների ապահովում,

բ) արտադրվող (ներկրվող) ամբողջ էլեկտրաէներգիայի պարտադիր առուվաճառք ԷՄՇ-ում,

գ) անմիջական ֆինանսական պատասխանատվություն ԷՄՇ-ի մասնակիցների միջև,

դ) Ֆինանսական հոսքերի կանոնակարգված կառավարում, դրանց կառավարման թափանցիկություն և վերահսկելիություն՝ ԷՄՇ-ի կանոններին համապատասխան,

ե) ԷՄՇ-ի նոր մասնակիցներին ներկայացվող պահանջները բավարարող անձանց համար ԷՄՇ մուտք գործելու հավասար իրավունք,

զ) ԷՄՇ-ի բոլոր պայմանագրերը և դրանց հավելվածներն ուժի մեջ են մտնում ԷԿՀ-ում գրանցվելուց հետո,

է) ԷՄՇ-ի մասնակիցների և համակարգի օպերատորի պատասխանատվության սահմանում համակարգի պլանավորման և կոորդինացման աշխատանքների համար,

ը) էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի պատասխանատվության սահմանում՝ իր կանխատեսած ամսական գագաթնային բեռի և էլեկտրաէներգիայի պահանջարկի վերաբերյալ և ներկայացված հայտերի համար,

թ) արտահանման համար էլեկտրաէներգիայի վաճառքի իրականացում միայն ներքին շուկայի հագեցվածության դեպքում, երբ արտահանումը չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին,

ժ) ԷՄՇ-ին մատուցվող ծառայությունների սակագների սահմանում և վերանայում ԷԿՀ-ի կողմից,

ժա) համակարգի օպերատորի, պայմանագրային կենտրոնի, հաշվարկային կենտրոնի, ֆինանսական հոսքերի վարչարարի և ԲԷՑ-ի համար խրախուսման մեխանիզմների նախատեսում՝ նրանց արդյունավետ գործունեությունը խթանելու նպատակով,

ժբ) վճարումները ԲԷՑ-ին կատարվում են ըստ սահմանված սակագների, հաշվի առնելով հաշվարկային ժամանակահատվածում հուսալիության և էլեկտրաէներգիայի հաղորդման կորուստների ցուցանիշները,

ժգ) արտադրողները էլեկտրաէներգիան վաճառում են ԷՄՇ-ում՝ ԷԿՀ-ի կողմից յուրաքանչյուր արտադրողի համար սահմանված սակագներով կամ այդ սակագները չգերազանցող պայմանագրային գներով։ Պատվիրված հզորության ամսական վճարները յուրաքանչյուր արտադրողի համար որոշվում են ըստ արտադրողի փաստացի պատրաստականության մակարդակների,

ժդ) էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը ԷՄՇ-ի ֆինանսական հոսքերի վարչարարի ծառայություն իրականացնող բանկում բացում է տարանցիկ բանկային հաշիվ, որտեղ հավաքվում են իրացված էլեկտրաէներգիայի դիմաց բոլոր վճարները: Տարանցիկ հաշիվը կառավարում է ԷՄՇ-ի ֆինանսական հոսքերի վարչարարը՝ ԷԿՀ-ի կողմից սահմանված կարգով:

 

4. ԷՄՇ-Ի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4.1. Էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձն իրականացնում է.

ա) էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրություն և վաճառք ԷՄՇ-ում,

բ) արտադրող հզորությունների համաձայնեցված աշխատանքի ապահովում՝ ԷՄՇ-ի կանոններով սահմանված կարգով,

գ) հաջորդ տարի էլեկտրաէներգիա արտադրելու համար պատրաստի հզորությունների գրաֆիկի ներկայացում՝ ըստ ամիսների,

դ) պահանջահայտերին և համակարգի օպերատորի հրահանգներին համապատասխան էլեկտրաէներգիայի (հզորության) առաքում, ինչպես նաև պահուստային հզորության և լրացուցիչ համակարգային ծառայությունների ապահովում, եթե դա ամրագրված է պայմանագրով և լիցենզիայով,

ե) պայմանագրով պահանջվող պատրաստականության մակարդակի ապահովում,

զ) իր տնօրինության տակ գտնվող տեղակայանքների շահագործում, ԷՄՇ-ի կանոններին համապատասխան` վերանորոգման և զարգացման աշխատանքների պլանավորում և կոորդինացում,

է) ԷՄՇ-ի կանոններին համապատասխան՝ համակարգի օպերատորի հրահանգների կատարում:

4.2. Էլեկտրաէներգիա ներկրողներն իրականացնում են.

ա) էլեկտրաէներգիայի (հզորության) ներկրում և վաճառք ԷՄՇ-ում՝ պայմանագրով և լիցենզիայով սահմանված կարգով և պայմաններով,

բ) ներկրման գործառույթների հետ կապված` ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի և էլեկտրաէներգիայի հաղորդում իրականացնող արտասահմանյան երկրների համակարգերի միջև կարգավարման խնդիրների փոխհամաձայնեցում:

 

4.3. Էլեկտրաէներգիայի գնորդները (էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, արտահանողները) իրականացնում են.

ա) սահմանված կարգով էլեկտրաէներգիայի (հզորության) գնում՝ ԷՄՇ-ին նախապես պահանջահայտ ներկայացնելու միջոցով և վճարում՝ գնված էլեկտրաէներգիայի (հզորության) և ԷՄՇ-ի մատուցած բոլոր ծառայությունների համար,

բ) էլեկտրաէներգիայի պահանջարկի և բեռի գրաֆիկի կանխատեսումների ներկայացում՝ տարեկան և ամսական կտրվածքով (արտահանողները՝ արտահանման ժամանակահատվածին համապատասխան),

գ) իր տնօրինության տակ գտնվող տեղակայանքների շահագործում, ԷՄՇ-ի կանոններին համապատասխան` վերանորոգման և զարգացման աշխատանքների պլանավորում և կոորդինացում,

դ) ԷՄՇ-ի կանոններին համապատասխան՝ համակարգի օպերատորի հրահանգների կատարում:

 

4.4. ԲԷՑ-ն իրականացնում է.

ա) ԷՄՇ-ում գնվող և վաճառվող էլեկտրաէներգիայի (հզորության) անվտանգ և հուսալի հաղորդում՝ իր տնօրինության տակ գտնվող ցանցերով,

բ) իր տնօրինության տակ գտնվող տեղակայանքների շահագործում, ԷՄՇ-ի կանոններին համապատասխան` վերանորոգման և զարգացման աշխատանքների պլանավորում և կոորդինացում,

գ) ԷՄՇ-ի կանոններին համապատասխան՝ համակարգի օպերատորի հրահանգների կատարում:

 

4.5. Համակարգի օպերատորը`

ա) կազմակերպում և իրականացնում է կենտրոնացված կարգավարման գործընթացը՝ ԷՄՇ-ի կանոններին, համակարգի օպերատորի լիցենզիային և ներկրման ու արտահանման պայմանագրերին համապատասխան.

բ) հավաքագրում և հրապարակում է ԷՄՇ-ի գործունեության վերաբերյալ ԷՄՇ-ի կանոններով սահմանված տվյալները.

գ) վերլուծում է էլեկտրաէներգիայի առուվաճառքի (այդ թվում՝ արտահանման, ներկրման, փոխանակման և տարանցման)` առաջարկվող պայմանագրերի ազդեցությունը համակարգի գործունեության և ներքին շուկայի սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ու անվտանգության վրա.

դ) համապատասխան կարգավարական տեղեկատվություն է ներկայացնում հաշվարկային և պայմանագրային կենտրոններ.

ե) ԷԿՀ-ի կողմից հաստատված կարգով անցկացնում է աշխատող և պահուստային արտադրական հզորությունների պատրաստականության ստուգումներ և անհրաժեշտ տվյալներ ներկայացնում հաշվարկային կենտրոն.

զ) էլեկտրաէներգետիկական համակարգի պլանավորման, կոորդինացման և կարգավարման գործընթացներում ապահովում է ԷՄՇ-ի կանոններում ամրագրված համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշները.

է) սահմանում և առաջադրում է համակարգային լրացուցիչ ծառայությունների անհրաժեշտ ծավալները և ապահովում դրանց կատարումը.

ը) համաձայնություն է տալիս ԷՄՇ-ում առուվաճառքի պայմանագրերով և (կամ) դրանց հավելվածներով սահմանված էլեկտրաէներգիայի (հզորության) մեծություններին և ապահովում կատարումը.

թ) էլեկտրաէներգետիկական համակարգում՝ համաձայն լիցենզիայի պայմանների և ԷՄՇ-ի կանոնների, իրականացնում է համակարգային նշանակության կառավարման և պաշտպանության սարքերի նախադրվածքների հաշվարկում, դրանք ԷՄՇ-ի մասնակիցներին առաջադրում և դրանց աշխատանքի հսկում.

ժ) ԷՇՄ-ի կանոններով սահմանված կարգով ԷԿՀ և ԷՇՄ առաջարկություններ է ներկայացնում էլեկտրաէներգետիկական համակարգի ընդլայնմանը, զարգացմանը, հուսալիության ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

 

4.6. Պայմանագրային կենտրոնը`

ա) ԷՄՇ-ի կանոններով և պայմանագրով սահմանված կարգով իրականացնում է պայմանագրային գործակալի ծառայություններ, ներքին շուկայում ԷՄՇ-ի մասնակիցների կողմից գնման (վաճառքի) ցուցանիշները սահմանող հավելվածների կնքում և ընթացիկ փոփոխությունների ձևակերպում ԷՄՇ-ի մասնակիցների հետ, դրանց կատարման վերլուծություն ու մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում շուկայի մասնակիցներին.

բ) ԷՄՇ-ի լիազորությամբ նրա անունից` որպես գործակալ, կնքում է ներմուծման և արտահանման, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագրեր.

գ) ամսական կտրվածքով կազմակերպում է էլեկտրաէներգիայի ներքին և արտաքին շուկան՝ համագործակցելով համակարգի օպերատորի հետ և պարտադիր հաշվի առնելով նրա ցուցումները: Այդ նպատակով պայմանագրային կենտրոնը`

Ø էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանցից ստանում է հաջորդ տարվա համար էլեկտրաէներգիայի և հզորությունների ամսական պահանջարկի տվյալները, այդ թվում՝ ամսական գագաթնային բեռի կանխատեսումները.

Ø արտադրողների (ներմուծողների) հետ համաձայնեցնում է պատվիրվող հզորությունների պատրաստականության մակարդակները և աշխատանքի գրաֆիկներն ըստ ամիսների՝ համակարգի, բաշխող ընկերության ու արտահանողների պահանջարկը բավարարելու նպատակով.

Ø ԷՇՄ-ի մասնակիցներից և ծառայություններ մատուցողներից ստանում է տեխնիկական անհրաժեշտ տվյալները և ցուցանիշները.

Ø կատարում է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների կանխատեսումներ.

Ø ԷԿՀ-ի համաձայնեցմանն է ներկայացնում էլեկտրաէներգիայի (հզորության) գնման (վաճառքի) հաջորդ տարվա կանխատեսումներն ըստ ամիսների.

Ø սահմանված կարգով ԷԿՀ-ի գրանցմանն է ներկայացնում հաջորդ տարվա յուրաքանչյուր ամսվա համար ԷՇՄ-ի մասնակիցների գնման և վաճառքի քանակական ցուցանիշների վերաբերյալ ԷՄՇ-ի պայմանագրի հավելվածները.

Ø պայմանագրային կենտրոնը որևէ գույքային պարտավորություն չի ստանձնում ԷՄՇ-ի պայմանագրի հավելվածների և ներմուծման կամ արտահանման պայմանագրերի կատարման համար:

 

4.7. Հաշվարկային կենտրոնը`

ա) իրականացնում է ԷՄՇ-ի կենտրոնացված հաշվարկները՝ ԷՄՇ-ի կանոններին համապատասխան.

բ) շահագործում և սպասարկում է ԷՄՇ-ի գնվող (վաճառվող) էլեկտրաէներգիայի հաշվառքի ավտոմատացված համակարգը.

գ) կազմում է համակարգի էլեկտրաէներգիայի հաշվեկշիռները, ստուգում է առևտրային տվյալների հավաստիությունը, վերականգնում է հաշվառքի բացակայող տվյալները.

դ) հաշվարկում է փաստացի կորուստները, դրանց շեղումները հաշվարկային մեծություններից, ինչպես նաև ԷՄՇ-ի պայմանագրին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում ԷՄՇ-ի մասնակիցներին՝ կորուստների արդյունքում առաջացած վնասը փոխհատուցելու վերաբերյալ.

ե) հավաքագրում և մշակում է էլեկտրաէներգիայի արտադրության և հաղորդման տեխնիկական և առևտրային հաշվառքի տվյալները՝ կեսամսյա հաշվարկներ կատարելու համար.

Ø կես ամսվա արդյունքներով ԷՄՇ-ում գործարքներ կատարած յուրաքանչյուր անձի ներկայացնում է նախնական ապրանքագիր՝ հիմնված էլեկտրաէներգիայի առուվաճառքի և մատուցվող շուկայական ծառայությունների կանխատեսումների ամսական հաշվարկների վրա.

Ø յուրաքանչյուր ամսվա վերջի արդյունքներով ներկայացնում է վերջնական ապրանքագրեր՝ հիմնվելով էլեկտրաէներգիայի ամսական փաստացի առաքումների (գնումների), կանխավճարների և կատարված հաշվանցումների վրա.

Ø վերջնական հաշվարկները ներկայացնում է ԷՄՇ-ի մասնակիցներին, ԷՄՇ-ի բանկ և ԷԿՀ:

 

4.8. Ֆինանսական հոսքերի վարչարարը (ԷՄՇ-ի բանկը)`

ա) կենտրոնացված կարգով կառավարում ԷՄՇ-ի ֆինանսական հոսքերը՝ ԷԿՀ-ի կողմից սահմանված կարգերով.

բ) սպասարկում է ԷՄՇ-ի մասնակիցների տարանցիկ հաշիվները՝ ԷԿՀ-ի կողմից սահմանված ֆինանսական հոսքերի կառավարման կանոնակարգերին համապատասխան, ապահովելով թափանցիկություն ԷՄՇ-ի բոլոր ֆինանսական գործարքներում:

 

5. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

ԷՄՇ-ի մասնակիցները և ծառայություններ մատուցող կազմակերպությունները, իրենց իրավասությունների և պարտավորությունների շրջանակներում, ԷՄՇ-ի կանոններով սահմանված կարգով մշակում և ԷԿՀ-ի հաստատմանն են ներկայացնում էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ։