«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հուլիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 նոյեմբերի 2001 թ. |
N 62-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներով, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի ե), զ), ը), թ) և 17-րդ հոդվածի ա), բ) ենթակետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ավելի քան երկամյա հողմապաշարագիտական հետազոտությունների խոստումնալից արդյունքները և հողմաէլեկտրակայանների կառուցման ու շահագործման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումները, ինչպես նաև հանրապետության էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման, ՀՀ էներգետիկական անվտանգության ապահովման, էներգետիկական անկախության բարձրացման և բնագավառում ներդրումների խրախուսման նպատակով ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Մինչև 2005 թվականի հունվարի 1-ը կառուցվող հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի վաճառքի սակագինը շահագործման առաջին տարվա համար սահմանել 5 ԱՄՆ ցենտ/կՎտժ-ին համարժեք դրամ՝ առանց ԱԱՀ-ի:
2. Շահագործման երկրորդ տարվանից սկսած՝ մինչև 2016 թ. մարտի 21-ը ընկած ժամանակաշրջանի համար, սակագնի ճշգրտման սկզբունքները և մեխանիզմները՝ կապված սղաճի և ԱՄՆ դոլար-դրամ փոխարժեքի փոփոխության հետ, կամրագրվեն կառուցման լիցենզիայում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ էներգետիկայի կարգավորող |
Վ. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.02.2004, N 21-Ն | 25.03.2004, N 62-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|