ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 1995 թվականի թիվ 41
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներին տրամադրվող վարկերի սահմանաքանակի մասին
Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 25-ի թիվ 18 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին վարկեր տրամադրելու և նրանցից դրամական ավանդներ ընդունելու մասին» կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Սահմանել, որ յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին տրամադրվող վարկերի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել նախորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատանքի վարձատրությանն ուղղված փաստացի միջոցների ծավալի (առանց պարգևատրումների և հավելյալ վճարումների) կրկնապատիկը:
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|