«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002326
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 հոկտեմբերի 2002 թ. |
N 333-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի փետրվարի 19-ի «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը» հաստատելու մասին» թիվ 49 որոշմամբ հաստատված «Կանոնակարգ 1»-ի կանոն 22-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա. 6-րդ կետի «ա» ենթակետից հանել «բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավար» բառերը,
բ. 6-րդ կետի «բ» ենթակետում «նախագահ» բառից հետո լրացնել «(բացառությամբ կոոպերատիվ բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի)» բառերը,
գ. 6-րդ կետի «է» ենթակետի առաջին պարբերությունում «տեղակալ» բառից հետո լրացնել «(բացառությամբ կոոպերատիվ բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամների և նախագահի տեղակալի)» բառերը, իսկ երկրորդ պարբերությունից հանել «բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի» բառերը,
դ. 11-րդ կետի «ա» ենթակետից հանել «ադմինիստրացիայի ղեկավար» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|