Գլխավոր տեղեկություն
Номер
N 23
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.11.2000-01.07.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2000.11.09/16(58)
Принят
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Дата принятия
13.10.2000
Подписан
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Дата подписания
13.10.2000
Дата вступления в силу
09.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2000 թ.

N 23

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 26 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 28-ի N 26 որոշմամբ հաստատված «Բնակչության սպառած էլեկտրական էներգիայի հաշվառման բազմասակագնային համակարգի անցման կարգի» 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Այն դեպքերում, երբ բնակիչը ցանկություն է հայտնում իր նախաձեռնությամբ առաջնահերթ տեղադրելու բազմասակագնային հաշվիչ, գրավոր դիմում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը, որը պարտավորում է`

ա) բնակչի կողմից հաշվիչի արժեքը մուծելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում տեղադրել այն, վերանայել էլեկտրաէներգիայի մատակարարման գործող պայմանագիրը և կնքել պայմանագիր հաշվիչի արժեքի հատուցման մասին.

բ) բնակչի կողմից գնված հաշվիչը, որը պետք է համապատասխանի բաշխիչ ցանցերի կողմից տեղադրվող և շահագործվող բազմասակագնային հաշվիչների տեսակներին, ոչ ուշ, քան դիմումը ստանալուց 5 օրվա ընթացքում պետստուգաչափել, տեղադրել և վերանայել էլեկտրաէներգիայի մատակարարման գործող պայմանագիրը (նման դեպքում փոխհատուցման ենթակա արժեք է ընդունվում տվյալ մակնիշի հաշվիչի արժեքը, որով էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությունը վերջին անգամ այն ձեռք է բերել մրցույթի միջոցով), կնքել պայմանագիր հաշվիչի համար մուծված կանխավճարը հատուցելու մասին:

Հաշվիչների պետսուգաչափման, կապարակնքման և տեղադրման ծախսերը կատարվում են էլեկտրական էներգիա մատակարարող ընկերության միջոցների հաշվին»:

«4. Էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությունը հաշվիչի արժեքը ձևակերպում է որպես էլեկտրաէներգիայի դիմաց կանխավճար և հատուցում գիշերային սակագնի կիրառման ժամերին սպառած էլեկտրաէներգիայի ամսական գումարի 100%-ի չափով` սկսած հաշվիչի տեղադրման մեկ տարին լրանալու օրվանից:

Էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությունը ոչ ուշ, քան 3 ամիսը մեկ անգամ հրապարակում է իր կողմից տեղադրված և շահագործվող հաշվիչների տեսակների ցանկը` ըստ մակնիշների և դրանց գները»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Նախագահի տեղակալ

Ն. Գրիգորյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2006, N 358-Ն 01.07.2007, N 23
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան