Գլխավոր տեղեկություն
Номер
N 22
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2000.11.09/16(58)
Принят
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Дата принятия
13.10.2000
Подписан
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Дата подписания
13.10.2000
Дата вступления в силу
19.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2000 թ.

N 22

քաղ. Երևան

 

«ՄՈՒՇԵՂ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԱՌԱՔՄԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՔՎՈՏԱՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 20-րդ հոդվածներով, հաշվի առնելով «Մուշեղ» արտադրական կոոպերատիվի էլեկտրաէներգիայի արտադրության 2000 թվականի կանխատեսումների հիմքում ընկած ջրահոսքի մեծության և հիդրոագրեգատների արդյունավետության ցուցանիշների նախագծային գնահատականներում տեղ գտած էական անճշտությունները և կոոպերատիվի էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման 2000 թվականի քվոտայի ավելացման վերաբերյալ 2000 թվականի օգոստոսի 9-ի N 4 դիմումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

«Մուշեղ» արտադրական կոոպերատիվի էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման 2000 թվականի քվոտան (օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար) ավելացնել 810 հազար կՎտժ-ով:

«Մուշեղ» արտադրական կոոպերատիվի փոքր ՀԷԿ-ից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը 2000 թվականի նոյեմբերի 1-ից սահմանել 10.75 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը` ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 10-ի «Էլեկտրաէներգիայի ազգային ցանց էլեկտրական էներգիայի առաքման 2000 թվականի քվոտաների սահմանման մասին» N 6 որոշմամբ սահմանված ընդհանուր քվոտայի շրջանակում:

2000 թվականի նոյեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի փետրվարի 25-ի N 3 որոշման 1-ին կետը` «Մուշեղ ՀԷԿ» արտադրական կոոպերատիվից (Ջերմուկի ՀԷԿ) առաքվող էլեկտրաէներգիայի համար սահմանված սակագնի մասով:

 

Նախագահի տեղակալ

Ն. Գրիգորյան