ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2000 թ. |
N 21 |
քաղ. Երևան |
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ (ՄԱՏԱԿԱՐԱՐ-ԲԱԺԱՆՈՐԴ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դ) կետը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել կենցաղային կարիքների համար բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի հունվարի 9-ի N 22 որոշմամբ հաստատված` Բաշխող-Բաժանորդ (բնակչության համար) պայմանագրի օրինակելի ձևը:
3. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին մինչև 2001 թվականի մարտի 31-ը վերակնքել սպառողների հետ կնքված պայմանագրերը` դրանք համապատասխանեցնելով սույն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Նախագահի տեղակալ |
Ն. Գրիգորյան |
Կենցաղային կարիքների համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ)
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N _____
___ _________ 200 ___ թ.
_________________________ պայմանագրի կնքման վայրը
Գազամատակարարող կազմակերպությունը`
____________________________________________________ (անվանումը, հարկային դասիչը) ____________________________________________________ (մասնաճյուղի անվանումը)
ի դեմս _______________________________________________ (անուն, ազգանուն, պաշտոն),
որը գործում է _____________________________ հիման վրա, մի կողմից, (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)
Փոստային ցուցիչը և հասցեն __________________________________
Հեռախոսահամարները ______________________________________
Բանկի անվանումը և հաշվեհամարը ______________________________
և Բաժանորդը ___________________________________ մյուս կողմից, (անուն, ազգանուն)
Փոստային ցուցիչը և հասցեն __________________________________
Հաշվառման քարտի համարը ___________________________________
Հեռախոսահամարները _______________________________________
Անձնագրի տվյալները ________________________________________ |
համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետև` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Պայմանագրի առարկան գազամատակարարող կազմակերպության (այսուհետև` Մատակարար) կողմից Բաժանորդին կենցաղային կարիքների համար բնական գազի մատակարարումն է:
1.2. Մատակարարը պարտավորվում է Բաժանորդին մատակարարել անհրաժեշտ քանակի բնական գազ, իսկ Բաժանորդը` վճարել սպառված գազի դիմաց պայմանագրով սահմանված կարգով:
2. Կողմերի պարտավորությունները
2.1. Մատակարարի և Բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են պայմանագրով, բնական գազից օգտվելու կանոններով (ԳՕԿ), ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
2.2. Մատակարարը պարտավորվում է.
2.2.1. Ապահովել Բաժանորդի հուսալի գազամատակարարումը տեխնիկական նորմերին և ստանդարտներին համապատասխանող որակի և անհրաժեշտ քանակի բնական գազով:
2.2.2. Գազամատակարարման ընդհատման դեպքում այն վերականգնել պայմանագրով և ԳՕԿ-ով սահմանված ժամանակահատվածում:
2.2.3. Բաժանորդի պահանջով ԳՕԿ-ով սահմանված ժամկետում պարզաբանել բնական գազի ծախսի ու արժեքի հաշվարկված մեծությունների ճշտությունը:
2.2.4. Ապահովել գազահաշվիչի ցուցմունքների տեսանելիությունը:
2.2.5. Բաժանորդին ծանոթացնել Կողմերի` ԳՕԿ-ով սահմանված գազամատակարարման պայմաններին և պատասխանատվությանը, նրա հետ անցկացնել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության կանոնների սկզբնական և պարբերական հրահանգավորում (հավելված N 1):
2.2.6. Ապահովել իր պատասխանատվության տակ գտնվող գազամատակարարման համակարգի ամբողջական և անկորուստ պահպանումը` ներառյալ գազահաշվիչի կապարակնիքները, այդ թվում Բաժանորդի կողմից դրված կապարակնիքները (հատուկ նշումները):
2.2.7. Գազամատակարարման դադարեցման դեպքում սահմանված կարգով նախապես այդ մասին զգուշացնել Բաժանորդին: Վթարի և վթարի կանխարգելման պատճառով գազամատակարարման դադարեցման դեպքերում Բաժանորդին հայտնել դադարեցման պատճառների և վերականգնման կանխատեսվող ժամանակի մասին:
2.2.8. Ընդհատված գազամատակարարման վերականգնման դեպքում լրատվության և (կամ) այլ միջոցներով Բաժանորդին զգուշացնել գազամատակարարման սկսման ճշգրիտ ժամանակի մասին:
2.3. Բաժանորդը պարտավորվում է.
2.3.1. Վճարել յուրաքանչյուր ամսվա ընթացքում փաստացի սպառած գազի դիմաց պայմանագրով սահմանված կարգով:
2.3.2. Առանց Մատակարարի թույլտվության և ստուգման չփոխարինել նախագծով և ընդունման ակտով նախատեսված գազասպառիչ սարքերը, չտեղադրել նոր սարքեր, ինքնակամ միացումներ ներտնային համակարգին:
2.3.3. Չկատարել միացումներ գազամատակարարման համակարգին (գազահաշվիչից առաջ):
2.3.4. Չխախտել գազահաշվիչի և նրա կապարակնիքների ամբողջականությունը:
2.3.5. Ապահովել Մատակարարի վկայագիր ներկայացնող աշխատակիցների (ներկայացուցիչների) ազատ մոտեցումը գազահաշվիչներին, իսկ հրահանգավորման ժամանակ գազի ներտնային համակարգին` նախագծին և տեխնիկական պայմաններին` դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով:
2.3.6. Ապահովել ծխատարների և (կամ) օդատարների մաքրությունը և դրանց վկայագրումը:
2.3.7. Ներտնային գազասարքավորումներից և (կամ) գազի խողովակներից գազի արտահոսք հայտնաբերելու դեպքում անմիջապես դադարեցնել գազի օգտագործումը և հայտնել գազի վթարային ծառայություն:
2.3.8. Ապահովել իր սեփականությունը հանդիսացող կամ իր տնօրինության տակ գտնվող տարածքով անցնող Մատակարարի գազախողովակների, գազահաշվիչների, կապարակնիքների և դրանք կրող շինարարական կառուցվածքների ամբողջականությունը, իր տարածքում չկատարել այնպիսի վերակառուցման աշխատանքներ, որոնք խախտում են գազախողովակների անցկացման նախագծով նախատեսված պայմանները: Գազի համակարգի ամբողջականության պահպանման համար Բաժանորդի և Մատակարարի պատասխանատվության տարանջատման կետը նշված է N 2 հավելվածում:
2.3.9. Բնակարանը վաճառելու (փոխանակելու կամ այլ ձևով օտարելու, որը հանգեցնում է բնակարանի սեփականատիրոջ փոփոխության) դեպքում դիմել Մատակարարին վերջնահաշվարկ կատարելու, պայմանագիրը լուծելու և բնակարանի գազամատակարարումը դադարեցնելու համար, ինչի մասին Մատակարարը տեղեկանք է տալիս Բաժանորդին:
3. Ծախսված բնական գազի հաշվառումը
3.1. Բաժանորդի կողմից ծախսված բնական գազի հաշվառումը կատարվում է գազի ներտնային համակարգի մուտքի վրա տեղադրված գազահաշվիչի միջոցով, որի տեխնիկական տվյալները գրանցվում են պայմանագրի դ1 հավելվածում (ակտ գազահաշվիչի տեղադրման (փոխարինման) մասին): Գազահաշվիչի փոխարինման դեպքում կազմվում է երկկողմանի ստորագրված նոր ակտ և կցվում պայմանագրին:
4. Սպասարկման պայմանները
4.1. Բաժանորդին մատակարարվող բնական գազի որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ԳՈՍՏ 5542-82-ով սահմանված պայմաններին: Համաձայն նշված ԳՈՍՏ-ի` գազի ստորին տեսակարար ջերմարարությունը (կալորիականությունը) չպետք է ցածր լինի 31.8 ՄՋ/նխմ (7600 կկալ/նխմ-ից):
4.2. Մատակարարի սեփականությունը հանդիսացող (տնօրինման տակ գտնվող) գազամատակարարման համակարգի և Բաժանորդի սեփականությունը հանդիսացող (տնօրինման տակ գտնվող) գազի ներտնային համակարգի սահմանազատման կետը անմիջապես գազահաշվիչից հետո տեղադրված փականն է (հավելված N 2):
4.3. Գազամատակարարման համակարգը (այդ թվում` գազահաշվիչը) սպասարկում և շահագործում է Մատակարարը իր միջոցներով: Գազի սպառման ներտնային համակարգը, սկսած սահմանազատման կետից, շահագործում է Բաժանորդը` անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանմամբ: Այդ համակարգի սպասարկման և անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները կատարվում են Բաժանորդի հաշվին` համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից պայմանագրային հիմունքներով:
4.4. Կապարակնիքների և (կամ) գազահաշվիչի փոխարինման հետ կապված ցանկացած գործողություն իրավասու և պարտավոր է կատարել միայն մատակարարը` Բաժանորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի ներկայությամբ: Նոր կապարակնիքներ դնելու դեպքում հաշվիչի տեղադրման (փոխարինման) ակտում պարտադիր նշումներ են կատարվում (հավելված N 3):
4.5. Բաժանորդն իրավունք ունի պահանջել իր կամ իր կողմից լիազորված անձի մասնակցությունը գազահաշվիչի լաբորատոր ստուգաչափումներին:
4.6. Տեղում գազահաշվիչի զննումը կամ ստուգումը կարող է կատարվել ինչպես Մատակարարի, այնպես և Բաժանորդի նախաձեռնությամբ համատեղ ներկայությամբ: Անհրաժեշտության դեպքում Մատակարարը կարող է գազահաշվիչը տեղում ստուգել վերահսկող գազահաշվիչով շարժական ստենդի միջոցով: Եթե ստուգաչափման արդյունքում պարզվի, որ գազահաշվիչի և վերահսկող գազահաշվիչի ցուցմունքների տարբերությունը նոմինալ ծախսի դեպքում գերազանցում է (3 %-ը, ապա գազահաշվիչը համարվում է անսարք և ուղարկվում վերանորոգման ու պետստուգաչափման:
4.7. Ստուգման արդյունքում գազահաշվիչի անսարքությունը հաստատվելու դեպքում ստուգաչափման ծախսերը կատարում է Մատակարարը, հակառակ դեպքում Բաժանորդը, եթե նա է ստուգման նախաձեռնողը:
4.8. Բաժանորդն իրավունք ունի Մատակարարից տեղեկատվություն ստանալ մատակարարված բնական գազի որակական ցուցանիշների վերաբերյալ:
5. Կողմերի պատասխանատվությունը
5.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում պայմանագրով, ԳՕԿ-ով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.2. Եթե Կողմերից մեկը պայմանագրի առնչությամբ կատարել է այնպիսի գործողություն, որով մյուս կողմին վնաս է պատճառել, ապա պարտավոր է հասցված վնասը փոխհատուցել օրենքով սահմանված կարգով:
5.3. Մատակարարը պատասխանատվություն է կրում`
ա) պայմանագրի 2.2.1 կետի խախտման համար ԳՕԿ-ով սահմանված կարգով.
բ) գազահաշվիչների բնականոն աշխատանքի, պարբերաբար դրանց սպասարկման և տեխնիկական վիճակի համար:
5.4. Բաժանորդը պատասխանատվություն է կրում. պայմանագրի 2.3.3 կետի խախտման, ինչպես նաև 2.3.4 կետի այնպիսի խախտումների դեպքում, որոնք միտված են փաստացի սպառված գազի հաշվառման նվազեցմանը: Նշված խախտումների հայտնաբերման դեպքում կազմվում է երկկողմանի ակտ, որը հիմք ընդունելով Մատակարարը դադարեցնում է Բաժանորդի գազամատակարարումը և ԳՕԿ-ով սահմանված կարգով վերահաշվարկում Բաժանորդի ծախսած բնական գազի քանակը:
Բաժանորդի գազամատակարարումը վերականգնվում է Մատակարարի վնասը (վերահաշվարկված գազի արժեքը, գազամատակարարման վերականգնման հետ կապված ծախսերը և (կամ) գազահաշվիչի փոխարինման (նորոգման) ծախսերը ամբողջությամբ փոխհատուցելուց կամ Մատակարարի համար ընդունելի պայմաններով Կողմերի ստորագրությամբ վնասի փոխհատուցման պայմանագիր և ժամանակացույց կազմելուց հետո:
6. Վճարումները
6.1. Մատակարարվող բնական գազի առավելագույն սակագինը սահմանում է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը` «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրի կնքման պահին այն կազմում է ________ դրամ մեկ նխմ-ի համար:
6.2. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից բնական գազի սակագնի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինը ուժի մեջ է մտնում ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի սահմանած ժամկետից:
6.3. Եթե Մատակարարը օրենքով սահմանված կարգով բնական գազը մատակարարում է կամ որոշակի ժամկետից սկսած մատակարարելու է առավելագույն սակագնից ցածր սակագնով, ապա այդ մասին պարտավոր է նախօրոք գրավոր ծանուցել Բաժանորդին:
6.4. Բաժանորդը սպառած գազի համար վճարում է օրենքով, պայմանագրով և ԳՕԿ-ով սահմանված կարգով:
6.5. Գազիֆիկացման կամ գազամատակարարման վերսկսման համար Բաժանորդի կողմից կատարված կանխավճարները ենթակա են փոխհատուցման սահմանված կարգով և դրան համապատասխան կնքված պայմանագրով:
6.6. Մատակարարը մինչև հաջորդ ամսվա _______ -ը Բաժանորդին է ներկայացնում գազահաշվիչով գրանցված սպառված գազի համար վճարման փաստաթուղթ հաշվարկված գործող սակագներով:
6.7. Բաժանորդը գազահաշվիչի ցուցմունքին համապատասխան ներկայացված վճարման փաստաթղթով վճարում է սպառված գազի դիմաց ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա ______ -ը ընկած ժամանակահատվածում` Մատակարարի ներկայացրած բանկային հաշվեհամարին:
7. Այլ պայմաններ
7.1. Պայմանագրով չկարգավորված հարցերը և Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.2. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից, անորոշ ժամկետով և կարող է դադարեցվել կամ լուծվել օրենքով սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական յուրաքանչյուր կողմի համար:
7.4. Մատակարարը կարող է ժամանակավորապես դադարեցնել կամ սահմանափակել Բաժանորդի գազամատակարարումը, եթե`
● կատարվում են ծրագրային կամ արտածրագրային (վթարային) կանխարգելիչ-վերանորոգման աշխատանքներ, որոնց տևողության մասին Մատակարարը հայտնում է Բաժանորդին.
● իրավասու մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ընդունվել է բնակչության գազամատակարարումը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին համապատասխան որոշում.
● առկա են Բաժանորդի գազամատակարարումը խոչընդոտող անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հանգամանքներ:
Մատակարարումը վերականգնվում է մատակարարման ընդհատման պատճառները վերացնելուց (վերանալուց) և մատակարարման վերականգնման մասին Բաժանորդին նախապես զգուշացնելուց հետո:
7.5. Մատակարարը կարող է նաև դադարեցնել Բաժանորդի գազամատակարարումը, եթե`
● Բաժանորդը պայմանագրի 6.4 և 6.7 կետերով սահմանված կարգով վճարումները չի կատարել և, եթե ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից սահմանված կարգով Մատակարարը տեղեկացրել է Բաժանորդին գազամատակարարման դադարեցման մասին.
● Մատակարարը կամ հսկողության պետական մարմինների ներկայացուցիչները հայտնաբերել և ակտավորել են Բաժանորդի պատասխանատվության տակ գտնվող գազի սպառման համակարգում այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել գազի օգտագործման (մատակարարման) անվտանգության կանոնների խախտման:
Բաժանորդի գազամատակարարումը վերականգնվում է նրա կողմից խախտումները և դրանց հետևանքները վերացնելուց հետո:
7.6. Գազահաշվիչը հանելիս Մատակարարը պարտավոր է այն փոխարինել շրջանառու ֆոնդի գազահաշվիչով:
Վերջինիս բացակայության դեպքում Մատակարարը կատարում է առանց գազահաշվիչի գազի ժամանակավոր միացում, որի դեպքում սպառված գազի հաշվառումը կատարվում է գազահաշվիչի տեղադրմանը նախորդող վերջին 30 օրերի ընթացքում Բաժանորդի օրական միջին գազօգտագործման ծավալներից ելնելով: Առանց գազահաշվիչի գազօգտագործման ժամկետը չպետք է գերազանցի 10 օրը:
7.7. Կողմերից մեկի նախաձեռնությամբ գազահաշվիչի փոխարինումը ավելի թողունակ գազահաշվիչով կատարվում է սահմանված կարգով:
8. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցուցակը
8.1. Հավելված N 1 - կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության կանոնների հրահանգավորման, ստուգման և ներտնային համակարգի տեխնիկական պայմաններին ու նախագծին համապատասխանեցման և ստացման թերթիկ:
8.2. Հավելված N 2 - գազի ներտնային համակարգի և գազամատակարարման համակարգի սահմանազատման, Բաժանորդի և Մատակարարի պատասխանատվության տարանջատման ակտի:
8.3. Հավելված N 3 - գազի առևտրային հաշվիչի տեղադրման (փոխարինման) ակտ:
Մատակարար` Կ.Տ. |
Բաժանորդ` |
Հավելված N 1 |
Կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության կանոնների հրահանգավորման ստուգման և ներտնային համակարգի տեխնիկական պայմաններին և նախագծին համապատասխանության ստուգման թերթիկ*)
1. Մատակարար կազմակերպություն, մասնաճյուղ __________________________ 2. Բաժանորդ ________________________________________________ (անուն, ազգանուն, հայրանուն, հասցե) Քարտի համարը _______________________________________________ |
3. Անվտանգության հիմնական պահանջներ
3.1. Գազի ներտնային համակարգի (սկսած մուտքային փականից) անվտանգ շահագործման համար պատասխանատվություն է կրում Բաժանորդը:
Գազի ներտնային համակարգի սպասարկումը և նորոգումը կատարվում է Բաժանորդի հաշվին համապատասխան որակավորման հավաստագիր ունեցող անձի (կազմակերպության) կողմից, պայմանագրային հիմունքներով:
3.2. Գազի ներտնային համակարգից օգտվելու անվտանգության տեխնիկայի կանոնների և գազասարքերի ամբողջական պահպանման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում Բաժանորդը, այդ թվում`
● գազատար խողովակներին ապօրինի միացումներ կատարելու,
● գազահաշվիչի հանգույցի ամբողջականությունը խախտելու,
● նախագծով նախատեսված գազի սարքավորումները տեղափոխելու կամ լրացուցիչ սարքավորումներ ինքնակամ միացնելու,
● գազիֆիկացման նախագծով չնախատեսված, ինքնաշեն, ոչ գործարանային արտադրության, ՀՀ պետստանդարտի կողմից չարտոնագրված սարքերից (այդ թվում ջեռուցման) օգտվելու,
● չարտոնագրված կազմակերպության կամ ֆիզիկական անձի միջոցով Բաժանորդի պատասխանատվության տակ գտնվող ներտնային գազահամակարգը նորոգելու, ինչպես նաև տեխնիկական սպասարկման և այլ աշխատանքների կատարելու,
● ծխաօդատար ուղիների, այդ թվում թիթեղյա խողովակներով միացումների տեխնիկական ստուգման ժամկետանց ակտով և (կամ) անսարք վիճակում շահագործելու համար:
3.3. Գազամատակարարման և (կամ) գազի ներտնային համակարգում գազի արտահոսքի հայտնաբերման կամ վթարների դեպքերում դադարեցնել գազի սպառումը, չօգտվել բաց կրակից և անհապաղ տեղեկացնել գազի վթարային ծառայությանը` _____________________________________:
(հեռախոս, հասցե)
3.4. Գազասարքերից օգտվելուց առաջ ստուգել ծխաօդատար ուղիների աշխատանքը, անսարքություն հայտնաբերելու դեպքում չօգտվել գազասարքերից և անհապաղ դիմել տարածքային կամավոր հրշեջ ընկերություն:
*) հրահանգավորումը և զննումներն իրականացվում են ոչ ուշ, քան տարին մեկ անգամ
4. Մինչ գազամատակարարման իրականացումը (գազամատակարարման վերականգնումը) Մատակարարի ներկայացուցչի կողմից ստուգվել է գազի ներտնային համակարգի համապատասխանությունը տեխնիկական պայմաններին, նախագծին և անվտանգության կանոններին: Թերություններ և խախտումներ չեն հայտնաբերվել:
__________________________________________________________________
| |
Հրահանգավորում ստացող Բաժանորդ |
Հրահանգավորեց |
Բաժանորդի հրահանգավորումների եվ գազի ներտնային համակարգի ստուգման գրանցումները
Ամիս |
Հրահանգավորող և ստուգող անձ |
Հրահանգավորման |
Բաժանորդ | ||
Անուն, հայրանուն, |
Ստորագրություն |
Անուն, հայրանուն, |
Ստորագրություն | ||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
* Գազամատակարարի ներկայացուցչի կողմից ստուգվում է գազի ներտնային համակարգի, Բաժանորդի գազահաշվիչի ամբողջականությունը, նրա պատասխանատվության տակ գտնվող գազամատակարարման համակարգի համապատասխանությունը տեխնիկական պայմաններին, նախագծին և անվտանգության կանոններին:
Հավելված N 2 |
Գազի ներտնային համակարգի եվ գազամատակարարման համակարգի սահմանազատման, Բաժանորդի եվ Մատակարարի պատասխանատվության տարանջատման կետ
1. Մատակարար կազմակերպություն, մասնաճյուղ __________________________ 2. Հասցեն __________________________________________________
3. Բաժանորդ ________________________________________________ (անուն, ազգանուն, հայրանուն, հասցե) Քարտի համարը _______________________________________________ |
4. Բաժանորդի գազի ներտնային համակարգի սխեման հատակագծի վրա
Սխեմայում օգտագործված պայմանական նշանները
5. Բաժանորդի գազասպառման տեղակայանքների բնութագիրը
N/N ըստ 4 |
Անվանումը |
Մակնիշը |
Գործարա-նային N |
Տեխնիկական |
Տեղադրման |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6. Բաժանորդի գազամատակարարման նախագիծը կազմվել է ____________
__________________________________________________
(նախագծող կազմակերպությունը, նախագծի N, նախագծման ժամանակը)
7. Գազի ներտնային համակարգը ստուգված և փորձարկված է, այն համապատասխանում է անվտանգության տեխնիկայի և գազի սարքավորման պահանջներին:
8. Գազի ներտնային համակարգի վերափոխման, նոր սարքերի տեղադրման, գործող սարքերի փոխարինման դեպքում սույն փաստաթուղթը ենթակա է վերակնքման:
Մատակարար` |
Բաժանորդ` |
Հավելված N 3 |
Գազի ներտնային առեվտրային հաշվիչի տեղադրման (փոխարինման) ակտ (կազմվում է երկու օրինակից)
1. Մատակարար կազմակերպություն, մասնաճյուղ ___________________________
2. Հասցեն ___________________________________________________
3. Բաժանորդ _________________________________________________ (անուն, ազգանուն, հայրանուն, հասցե)
Հասցեն _____________________________________________________
Քարտի համարը ________________________________________________
4. Գազահաշվիչի տեղադրման (փոխարինման) հիմքը _________________________
__________________________________________________________ (Նոր Բաժանորդ, պլանային փոխարինում, արտապլանային փոխարինում, հանձնարարության N)
5. Տեղադրման (փոխարինման) հանձնարարություն տվող անձը ___________________
__________________________________________________________ (անուն, հայրանուն, ազգանուն, պաշտոն, ամիս, ամսաթիվ)
6. Տեղադրում (փոխարինում) կատարող պատասխանատու անձը __________________
__________________________________________________________ (անուն, հայրանուն, ազգանուն, պաշտոն, ամիս, ամսաթիվ)
7. Գազահաշվիչի տվյալները
|
Հաշվիչի տվյալներ |
Փոխարինվող |
Նոր |
Կապարակնիքների |
Գազահաշվիչի մակնիշը, գործարանային N, թողարկման տարեթիվը | |||
Ստուգաչափող կազմակերպությունը, ստուգաչափման ժամկետը | |||
Հաջորդ պլանային ստուգաչափման ժամկետը | |||
Գազահաշվիչի տեղադրման տեղը և պայմանները | |||
Մատակարարի և ստուգաչափողի կողմից գազահաշվիչի վրա տեղադրված կապարակնիքը | |||
Բաժանորդի կողմից գազահաշվիչի վրա տեղադրված կնիքները (հատուկ նշումներ) | |||
Գազահաշվիչի աշխատանքի փորձարկումը տեղադրումից հետո |
8. Հանված գազահաշվիչի տեխնիկական վիճակի նկարագրությունը _______________ ________________________________________________________ ________________________________________________________ 9. Նախատեսվում է (չի նախատեսվում) հանված գազահաշվիչի ստուգաչափում`
Բաժանորդի ներկայությամբ ______________________________________ ամիս, ամսաթիվ, հասցե ________________________________________________________
10. Գազահաշվիչի փոխարինման ժամանակ Բաժանորդի գազի ներտնային համակարգի զննման արդյունքները _________________________________________ ________________________________________________________
11. Փոխարինման և կապարակնքման աշխատանքները կատարվել են Բաժանորդի (նրա ներկայացուցչի) մասնակցությամբ ____ __________ 200 ___ թ.
Նշումներ կապարակնիքի փոխարինման մասին
____________________________________________ ( )
____________________________________________ ( )
____________________________________________ ( )
____________________________________________ ( ) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.12.2005, N 199-Ն | 11.02.2006, N 21 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|