600.0040.30.12.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1999 թվականի N 40
քաղ. Երևան
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դ) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության պայմանագրի օրինակելի ձևը (կցվում է):
2. Կենտրոնական կարգավարական ծառայության լիցենզիա ունեցող «Հայէներգո» ՊՓԲԸ-ին` մինչև 2000 թվականի փետրվարի 15-ը վերակնքել ներհամակարգային պայմանագրերը` դրանք համապատասխանեցնելով ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 28-ի N 37 և սույն որոշումներով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին և սահմանված կարգով գրանցել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Ն. Գրիգորյան |
Օրինակելի Ձև
Հաստատված է |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
____ ________________ 200 ___ թ. ք. Երևան
_________________________________________ (ընկերության անվանումը)
այսուհետև` Պատվիրատու, ի դեմս _______________________
_____________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մի կողմից, և ______________________________________ (ընկերության անվանումը) այսուհետև` Կատարող, ի դեմս____________________________
_______________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին. |
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
Պատվիրատուն պատվիրում է, իսկ Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին մատուցել հետևյալ ծառայությունը.
1.1 Պատվիրատուի սեփականություն հանդիսացող էլեկտրաէներգիայի հաղորդում (տարանցումը) ընդունման կետերից մինչև հանձնման կետերը` իր սեփականությունը հանդիսացող հաղորդման ցանցերով, ապահովելով սույն Պայմանագրով սահմանված տեխնոլոգիական կորուստի մեծության և 110-220 կվ էլեկտրատեղակայանքների հուսալիության պայմանագրային ցուցանիշները:
1.2 Կողմերի փոխհարաբերությունները կանոնակարգվում են Էներգետիկայի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն Պայմանագրով:
1.3 Էլեկտրաէներգետիկական համակարգի կենտրոնական կարգավարական ծառայության փոխհարաբերությունները Կատարողի հետ, Կատարողի փոխհարաբերությունները արտադրողների, բաշխողների և սպառողների հետ կանոնակարգվում են հաստատված հրահանգներով և պայմանագրերով:
2. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ
2.1 Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) կողմից Կատարողի համար սահմանված` էլեկտրաէներգիայի հաղորդման սակագնից ելնելով, առաքված էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության սակագինը կազմում է __________- դրամ/կվտժ (ներառյալ ԱԱՀ):
2.2 Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի հաղորդման սակագնի փոփոխման դեպքում հաղորդման նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից:
3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1 Պատվիրատուն`
3.1.1. Վճարում է Կատարողի մատուցած ծառայության համար` ըստ սույն Պայմանագրի 2-րդ գլխում նշված սակագնի և 5-րդ գլխում նշված կարգի:
3.1.2. Ապահովում է Կատարողի 110-220 կվ էլեկտրական ցանցերով էլեկտրաէներգիայի հաղորդման նախատեսված ռեժիմները և հոսքաբաշխումները: Էլեկտրաէներգիայի հաղորդման Պայմանագրով նախատեսված ռեժիմների և հոսքաբաշխումների փոփոխման դեպքերում չի կիրառում Կատարողի էլեկտրատեղակայանքների` նորմատիվ փաստաթղթերով կամ տեխնիկական պայմանագրերով սահմանված անթույլատրելի ռեժիմներ, այդ թվում` գերբեռնումներ:
3.1.3. Համակարգային չափումների արդյունքում Կատարողին ներկայացնում է 110-220 կվ լարման ցանցերում բնութագրական հոսքաբաշխումները: Ամառային օրվա համար հոսքաբաշխման սխեմաները ներկայացվում են մինչև տվյալ տարվա օգոստոսի 1-ը, ձմեռային օրվա համար` մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը:
3.2 Կատարողը`
3.2.1. Կատարում է սույն Պայմանագրի 1-ին գլխում սահմանված պարտավորությունները` համաձայն Պայմանագրի պայմանների:
3.2.2. Սույն Պայմանագրով սահմանված կարգով կատարում է Պատվիրատուի էլեկտրաէներգիայի ընդունումը, հաղորդումը և հանձնումը:
3.2.3. Սույն Պայմանագրով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում էլեկտրաէներգիայի ընդունման, հաղորդման և հանձնման ընթացքում առաջացող էլեկտրաէներգիայի գերնորմատիվային կորուստների համար: Էլեկտրաէներգիայի նորմատիվային կորուստների հաշվարկման կարգը սահմանված է Պայմանագրի 8.3 կետով:
3.2.4. Ապահովում է էլեկտրաէներգիայի ընդունմանը, հաղորդմանը և հանձնմանը մասնակցող իր էլեկտրատեղակայանքների` սույն Պայմանագրով սահմանված հուսալիության ցուցանիշները (հավելված N 2):
3.2.5. Ապահովում է իր միույթներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքը, սպասարկումը և փոխարինումը` ըստ գործող նորմերի:
3.2.6. Պատվիրատուին անմիջապես տեղեկացնում է իր էլեկտրատեղակայանքների այն վթարների ու թերությունների մասին, որոնք հանգեցրել կամ կարող են հանգեցնել իր կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը:
4. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄԸ
4.1. Կատարողի էլեկտրական ցանց ընդունված և ցանցից հանձնված էլեկտրաէներգիայի քանակի չափումը կատարվում է Պատվիրատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի հետ համատեղ, արտադրության գործունեության լիցենզիա ունեցող (բաշխման գործունեության լիցենզիա ունեցող) կողմի մասնակցությամբ:
4.2 Արտադրող կայաններից, այդ թվում` նրանց սեփական կարիքների դողերից և (կամ) ենթակայանների ուղիղ բջիջով սնվողներից, փոքր ՀԷԿ-երից և ներկրողներից, Պատվիրատուի կողմից գնված և Կատարողի կողմից ընդունված էլեկտրաէներգիայի քանակ է համարվում Կատարողի և նշված սեփականատերերի էլեկտրատեղակայանքների սահմանազատման կետերում ընդունած էլեկտրաէներգիան:
4.3 Կատարողի կողմից հանձնված էլեկտրաէներգիայի քանակ է համարվում Կատարողի և բաշխողի (սպառողի) էլեկտրատեղակայանքների սահմանազատման կետերում բաշխողներին, սպառողներին և արտահանողներին հանձնված էլեկտրաէներգիան:
4.4 Արտադրության գործունեության լիցենզիա ունեցող և (կամ) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող և (կամ) սպառողի և Կատարողի էլեկտրատեղակայանքների սահմանազատման, ինչպես նաև առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման կետերը բերված են N 3 հավելվածում:
4.5 Փաստացի ընդունված էլեկտրաէներգիայի քանակությունը ձևակերպվում է եռակողմ ակտով (հավելված N 4) Կատարողի, համապատասխան արտադրող կայանի և Պատվիրատուի լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ, իսկ ներկրողներից ընդունված էլեկտրական էներգիայի քանակությունը` Պատվիրատուի, ներկրողի, Կատարողի մասնակցությամբ:
4.6 Փաստացի հանձնված էլեկտրաէներգիայի քանակությունը ձևակերպվում է Պատվիրատուի լիազոր ներկայացուցչի, Կատարողի և համապատասխան բաշխիչ ցանցերի և (կամ) սպառողի եռակողմ ակտով (հավելված N 5), իսկ արտահանողներին վաճառված էլեկտրաէներգիայի քանակությունը` Պատվիրատուի, Կատարողի և արտահանողի մասնակցությամբ:
4.7 Սույն պայմանագրի 4.5 և 4.6 կետերում նշված ակտերը կազմվում են ոչ ուշ, քան հաշվարկային ամսվան հաջորդող ամսի _______-ը:
4.8 Էլեկտրաէներգիայի ամսական քանակի ընդունումը Կատարողի էլեկտրական ցանց, հանձնումը բաշխողներին (արտահանողներին) ձևակերպվում է Պատվիրատուի և Կատարողի երկկողմանի ակտով (հավելված N 6), սույն Պայմանագրի 4-5 և 4-6 կետերում նշված ակտերի հիման վրա: Ելնելով հաշվարկային ամսում հաղորդման փաստացի ռեժիմներից, սահմանված կարգով Կատարողի էլեկտրական ցանցում հաշվարկվում են նորմատիվային կորուստները:
4.9 Առևտրային հաշվառքի սարքերը հաշվեկշռային սահմանազատման կետից դուրս տեղադրելու դեպքում էլեկտրաէներգիայի փաստացի ծախսը որոշելու համար առևտրային հաշվիչներով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում (կամ նրանից հանվում) է հաշվիչների տեղադրման և հաշվեկշռային պատկանելիության սահմանազատման կետերի միջև ընկած ցանցի տարրերում էլեկտրաէներգիայի կորստի չափը, որը հաշվարկվում է ըստ սահմանված կարգի:
4.10 Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվիչները և նրանց միացման համար նախատեսված հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորները պետք է բավարարեն էլեկտրաէներգիայի և հզորությունների հաշվառման գործող հրահանգի պահանջները:
5. ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(սահմանում են Կողմերը` հաշվի առնելով փաստացի տեխնոլոգիական կորուստները)
--------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
7.1 Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, ազգային էլեկտրական ցանցի խոշոր վթարներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ), տվյալ պայմաններում Կողմերից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքների, որոնք, մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում սույն Պայմանագրի պայմանների պահպանումը:
7.2 Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
7.3 Ֆորս-մաժորի ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես միջոցներ ձեռնարկել` իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:
7.4 Ֆորս-մաժորի սկիզբը և ավարտը հայտարարում է նման պայմանների առկայությունը գրանցող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը:
8. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ
8.1 Առևտրային հաշվառքի սարքերը և դրանց միացման շղթաները կնքվում են սահմանված կարգով:
8.2 Էլեկտրաէներգիայի որակի հսկումը և գրանցումը կատարվում է`
8.2.1. Հաճախությունը` էլեկտրաէներգետիկ համակարգի կենտրոնական կարգավարական ծառայությունում տեղադրված գրանցող հաճախաչափով:
8.2.2. Լարումը` էլեկտրաէներգետիկ համակարգի հսկիչ կետերում տեղակայված գրանցող սարքերով (հսկիչ կետերի ցանկը սահմանում են Կողմերը և կցում պայմանագրին):
8.3 Էլեկտրաէներգիայի ընդունման, հաղորդման և հանձնման ժամանակ առաջացող էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունները պայմանագրային ժամանակահատվածի համար (ամիս, տարի) հաշվարկվում են Կողմերի կամ նրանց լիազորված անձի կողմից` փոխհամաձայնեցված մեթոդիկայով, ըստ կանխատեսվող ռեժիմների և հոսքաբաշխումների և որպես Պայմանագրային մեծություն ներառվում N 1 հավելվածում: Հաշվարկային ամսվա ավարտից հետո, տասնօրյա ժամկետում, ելնելով հաշվարկային ամսվա փաստացի ռեժիմներից և հոսքաբաշխումներից, Կողմերը (լիազորված անձը) կատարում են կորուստների հաշվարկ, հաստատում այն և ընդունում որպես նորմատիվային կորուստի մեծություն:
9. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Սույն Պայմանագրի առնչությամբ առաջացած վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ, նրա կողմից սահմանված կարգով:
Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
10. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ
10.1 Սույն Պայմանագիրը և նրանում կատարվող լրացումները (փոփոխությունները) ուժի մեջ են մտնում Հանձնաժողովում գրանցման պահից:
10.2 Սույն Պայմանագիրը սահմանված կարգով կարող է փոփոխվել մասամբ կամ լուծվել Կողմերից մեկի նախաձեռնությամբ, եթե այդ մասին առնվազն մեկ ամիս առաջ հայտնվում է մյուս կողմին: Բոլոր փոփոխությունները հաստատվում են երկկողմանի փաստաթղթերով և կցվում սույն Պայմանագրին` որպես նրա բաղկացուցիչ մաս: Նախկին պայմանագիրը մնում է ուժի մեջ մինչև լրացումների (փոփոխությունների) կատարման ավարտը:
10.3 Սույն Պայմանագիրը կազմվում է երեք օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի և Հանձնաժողովի համար:
11. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
(սահմանում են կողմերը)
-------------------------------------------------------------------------- -------------------------------------------------------------------------- -------------------------------------------------------------------------- |
12. ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Հավելված N 1` էլեկտրաէներգիայի ընդունման, հաղորդման, հանձնման և տեխնոլոգիական կորուստների պայմանագրային տարեկան ցուցանիշները
Հավելված N 2` Կատարողի (հաղորդողի) էլեկտրատեղակայանքների հուսալիության պայմանագրային ցուցանիշները ________ թ.
Հավելված N 3` Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման և սահմանազատման կետերի ցանկ
Հավելված N 4` Առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների և Կատարողի (հաղորդողի) ցանց էլեկտրաէներգիայի ընդունման ակտ
Հավելված N 5` Հանձնած էլեկտրական էներգիայի հաշվառման ակտ
Հավելված N 6` Էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման և փաստացի կորուստների ամսական ցուցանիշների ակտ
13. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐ
Պատվիրատու |
Կատարող |
Հասցեն ____________________ Կ.Տ. |
Հասցեն ____________________ Կ.Տ. |
ՀՀ էներգետիկայի հանձնաժողով Գրանցման N___________ Պատասխանատու_________________________ |
Կ.Տ. |
Հավելված N 1 |
էլեկտրաէներգիայի ընդունման, հաղորդման, հանձնման եվ տեխնոլոգիական կորուստների պայմանագրային տարեկան ցուցանիշները ________ թ. համար
մլն կվտ ժամ |
N |
Ցուցմունք |
Տարեկան |
Բաշխումն ըստ ամիսների | |||||||||||||||
1 |
2 |
3 |
I եռ. |
4 |
5 |
6 |
II եռ. |
7 |
8 |
9 |
III եռ. |
10 |
11 |
12 |
IV եռ. | |||
|
Էլեկտրաէներգիայի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
1 |
Կայան N1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
2 |
Կայան N2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
Կայան N- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
3 |
Ներմուծում |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
4 |
Ընդամենը, ընդունում |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
Էլեկտրաէներգիայի |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
1 |
Բաշխման ընկեր.N1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
2 |
Բաշխման ընկեր.N2 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
Բաշխման ընկեր.N- |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
3 |
Արտահանում |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
4 |
Ընդամենը, հանձնում |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
5 |
Տեխնոլոգիական կորուստներ (կվտժ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
6 |
Տեխնոլոգիական կորուստներ (%) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Պատվիրատու ___________________ |
Կատարող |
Հավելված N 2 |
Կատարողի (հաղորդողի) էլեկտրատեղակայանքների հուսալիության
պայմանագրային ցուցանիշները _______ թ.
N |
Էլեկտրատեղակայանքներ |
Չափման միավորը |
Բաշխումն ըստ եռամսյակների |
Միջին տարեկան |
Ծանոթություն | |||
I |
II |
III |
IV | |||||
1 |
Էլեկտրաէներգիայի հուսալիության գործակից* |
|
|
|
|
|
|
|
1,1 |
Հաղորդման 110-220 կվ գծեր |
- |
|
|
|
|
|
|
1,2 |
Միջպետական 110-220 կվ գծեր |
- |
|
|
|
|
|
|
1,3 |
Բաշխման 110 կվ գծեր |
- |
|
|
|
|
|
|
1,4 |
110/220/10 կվ ուժային տր-րներ |
- |
|
|
|
|
|
|
1,5 |
110/35/10 կվ ուժային տր-րներ |
- |
|
|
|
|
|
|
2 |
Հրաժարումներ |
|
|
|
|
|
|
|
2,1 |
Հաղորդման 110-220 կվ գծեր |
100տարր./ |
|
|
|
|
|
|
2,2 |
Միջպետական 110-220 կվ գծեր |
-''- |
|
|
|
|
|
|
2,3 |
110-220 կվ բջիջներ |
-''- |
|
|
|
|
|
|
2,4 |
6-35 կվ բջիջներ |
-''- |
|
|
|
|
|
|
2,5 |
Համակարգային ավտոմատիկա |
-''- |
|
|
|
|
|
|
2,6 |
Տր-րների պաշտպանություն |
-''- |
|
|
|
|
|
|
* էլեկտրատեղակայանքի հուսալիության գործակիցը հաշվարկվում է տարվա համար a=(8760-Tանջ)/8760 եռամսյակի համար a=(2190-Tանջ )** 2190 |
Պատվիրատու ___________________ Կ.Տ. |
Կատարող Կ.Տ. |
Հավելված N 3 |
Առեվտրային եվ վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման եվ սահմանազատման կետերի ցանկ
I Առեվտրային եվ վերստուգիչ հաշվառքի սարքերի ցանկ
N |
Ենթակայանի և |
Հոսանքի տր-որ |
Լարման |
Հաշվառքի |
Միացության բեռը Ա |
Հաշվառքի |
Հաշվառքի | ||
Kհտ |
Ճշտության |
Առավել. |
Նվազագ. | ||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|
I - արտադրող ընկ. |
|
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - Հավելվածին կցվում է առևտրային հաշվառքի սարքի տեղադրման և կնքման մասին փաստաթուղթը (կարգագիրը):
II Կատարողի (հաղորդողի) էլեկտրատեղակայանքների սահմանազատման կետերը այլ սեփականատերերի էլեկտրատեղակայանքների հետ
N |
Ենթակայանի և միացության |
Կատարողի (հաղորդողի) |
Սահմանազատման կետից |
1 |
2 |
3 |
4 |
|
I ենթակայան N____ |
|
Կատարող (հաղորդող) Կ.Տ. |
Այլ էլեկտրակայանքների տնօրինող Կ.Տ. |
Պատվիրատու Կ.Տ. |
Հավելված N 4 |
________________ ընկերության ____________ արտադրող կայանի (ներմուծողի) առեվտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների եվ Կատարողի (հաղորդողի) ցանց էլեկտրաէներգիայի ընդունման |
Ա Կ Տ
N___ ___ _________ 200___ թ.
Հաշվարկային ժամանակահատված ___ ________մինչև ___ ________ ____ թ.
1. Հաշվառքի սարքերով գրանցված էլեկտրաէներգիան
N |
Միացության կարգավարական անվանումը և հաշվառքի սարքի տեղադրման տեղը |
Հաշվառքի սարքի |
Ցուցմունքների տարբերություն |
Հաշվառքի |
Էլ.Էներգիա | |
նախորդ |
վերջին | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
ընդամենը |
|
|
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1. Աղյուսակի 7-րդ սյունակում էլեկտրաէներգիայի քանակը գրվում է դրական նշանով` գեներատորի դեպքում և
բացասական նշանով` եթե այն վերաբերվում է գեներատորի հաշվառքի սարքից հետո միացված սեփական կարիքներին:
2. Եթե հաշվառքի սարքը փոխարինվել է ամսվա ընթացքում, ապա փոխարինման ակտը և լաբորատոր եզրակացությունը
կցվում է սույն ակտին:
2. Կատարողի (հաղորդողի) տնօրինության տակ չգտնվող էլեկտրատեղակայանքների տեխնոլոգիական կորուստները (կվտ ժամ) _______________ ____________________________________________________
3. Ընդամենը, Կատարողին (հաղորդողին) հանձնված էլեկտրաէներգիան` ___________________________ կվտ ժամ քանակությունը տառերով |
Արտադրող (ներմուծող) ընկերություն` Կ.Տ. |
Կատարող (հաղորդող) ընկերություն _______________________ (պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն) ___ _____________ ___ թ. Կ.Տ. |
Պատվիրատուի լիազորված անձ Կ.Տ. |
Հավելված N 5 |
Առեվտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման եվ կատարողի ցանցից բաշխիչ ընկերությանը (արտահանողին) հանձնած էլեկտրական էներգիայի հաշվառման
Ա Կ Տ
N___ ___ _________ 200___ թ.
Հաշվառման ժամանակահատվածը ___ ________մինչև ___ ________ ____ թ.
1. Հաշվառքի սարքերով գրանցված էլեկտրաէներգիան
N |
Միացության կարգավարական անվանումը և հաշվառքի սարքի տեղադրման տեղը |
Հաշվառքի սարքի |
Ցուցմունքների տարբերություն |
Հաշվառքի |
Էլ.Էներգիայի | |
նախորդ |
վերջին | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
ընդամենը |
|
|
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Եթե հաշվառքային սարքը փոխարինվել է ամսվա ընթացքում, ապա փոխարինման ակտը և
լաբորատոր եզրակացությունը կցվում է սույն ակտին:
2. Կատարողի (հաղորդողի) տնօրինության տակ չգտնվող էլեկտրատեղակայանքների տեխնոլոգիական կորուստները (կվտ ժամ) _______________________ ____________________________________________________
3. Ընդամենը, Կատարողի (հաղորդողի) հանձնված էլեկտրաէներգիան` ___________________________ կվտ ժամ քանակությունը տառերով |
Բաշխիչ ընկերություն (արտահանող) Կ.Տ. |
Կատարող Կ.Տ. |
Պատվիրատուի լիազորված անձ Կ.Տ. |
Հավելված N 6 |
Էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման եվ փաստացի կորուստների ամսական ցուցանիշների
Ա Կ Տ
Հաշվարկային ժամանակաշրջանը` ___ _______ մինչև ___ _______ ___թ.
N |
Ցուցանիշներ |
Չափման |
Քանակ |
Հիմքը |
Ծանոթություն |
1.1 |
I Էլեկտրաէներգիայի ընդունում |
|
|
|
Պատվիրատու ___________________ |
Կատարող |