Գլխավոր տեղեկություն
Номер
N 129-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.01.2003-25.09.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.12.23/31.1 Հոդ.281
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
09.08.2002
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
09.08.2002
Дата вступления в силу
02.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.09.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302362

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 129-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԸ» ԹԻՎ 4 (ՏԱՐԵԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ընթացիկ ծախսերը» թիվ 4 (տարեկան) ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 129-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԸ» ԹԻՎ 4 (ՏԱՐԵԿԱՆ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ընթացիկ ծախսերը»` թիվ 4 (տարեկան) ընտրանքային հետազոտման հարցաթերթի լրացման կարգը:

2. Հարցաթերթը լրացվում է վիճակագիրների կողմից, ընտրանքային դիտարկմամբ ընդգրկված գյուղացիական տնտեսություններում, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են և վիճակագրության մարզային վարչության տարածքային բաժանմունքին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:

3. Հարցաթերթի ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հարցաթերթի առաջին` «Բուսաբուծություն» բաժնի «Տարածությունը»` թիվ 1 և «Համախառն բերքը»` թիվ 2 սյունակները լրացվում են «Բուսաբուծական մթերքների արտադրությունը»` թիվ 1 հարցաթերթի, «Տարածությունը, հեկտար»` թիվ 1 և «Համախառն բերքը, ցենտներ»` թիվ 2 սյունակների համապատասխան մշակաբույսերի տվյալներով:

6. «Տնտեսության անդամների աշխատանքային ծախսեր, մարդ-ժամ»` թիվ 3 սյունակում լրացվում է տնտեսության բոլոր անդամների կողմից առանձին մշակաբույսերի մշակության վրա, ծախսած մարդ-ժամերի քանակը: Այսպես, ենթադրենք տնտեսությունում հացահատիկի մշակության վրա 2 անդամներ տարվա ընթացքում աշխատել են 10 օր, օրական միջին հաշվով 3 ժամ, ուրեմն հացահատիկի մշակության վրա ծախսվել է ընդամենը 60 մարդ-ժամ (2x10x3): Նման ձևով հաշվարկվում է նաև մյուս մշակաբույսերի վրա կատարված աշխատանքային ծախսերը: Այն դեպքում, երբ տնտեսության որևէ անդամ (անդամներ) միաժամանակ աշխատել են մի քանի մշակաբույսերի մշակման վրա, ապա ծախսված մարդ-ժամերը, ըստ առանձին մշակաբույսերի, բաժանվում է մոտավոր հաշվարկով, հաշվի առնելով յուրաքանչյուր մշակաբույսի վրա կատարված աշխատանքների առանձնահատկությունները:

7. «Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր, մարդ-ժամ»` թիվ 4 սյունակում, լրացվում են վարձու աշխատողների կողմից տվյալ մշակաբույսի վրա տարվա ընթացքում, ծախսված մարդ-ժամերը: Այս սյունակում է արտացոլվում նաև բարեկամների, ծանոթների, ընկերների և այլոց կողմից օգնության կարգով տնտեսությունում աշխատած մարդ-ժամերը:

8. «Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր, դրամ» թիվ 5 սյունակում, լրացվում է կատարված աշխատանքի համար վարձու աշխատողներին վճարված գումարը: Եթե վարձու աշխատանքը վճարվել է բնամթերքով, ապա լրացվում է այդ բնամթերքի արժեքը շուկայական գներով:

9. Հարցաթերթի «Վարձու տեխնիկայի աշխատանքային ծախսեր, մարդ-ժամ» և «դրամ»` թիվ 6 և թիվ 7 սյունակները լրացվում են տնտեսությունում վարձու տեխնիկայի (տրակտոր, կոմբայն, խոտհնձիչ, կերահավաք, հակավորող և այլն) աշխատած ժամերը և դրանց դիմաց վճարված գումարները: Բնամթերքով վճարելու դեպքում նունպես բնամթերքի արժեքը ցույց է տրվում շուկայական գներով:

10. «Սերմեր և տնկանյութեր, դրամ»` թիվ 8 սյունակում սեփական արտադրության կամ օգնության կարգով ստացված սերմի և տնկանյութի արժեքը լրացվում է ցանքի պահին առկա շուկայական գներով:

11. «Վառելանյութ և քսայուղեր, դրամ»` թիվ 9 ու «Պարարտանյութեր և թունաքիմիկատներ, դրամ»` թիվ 10 սյունակները` լրացվում են գնման գներով: Եթե դրանք ձեռք են բերվել ապրանքափոխանակման կարգով, ապա արժեքը հաշվարկվում է փոխանակվող ապրանքի` փոխանակման պահին գործող շուկայական գներով:

12. «Ոռոգման ջրի վարձը, դրամ»` թիվ 11 սյունակում` լրացվում է հաշվետու տարում ծախսած ոռոգման ջրի ամբողջ վարձի գումարը, անկախ նրանից, թե հարցման պահին վարձի որ մասն է վճարվել:

13. «Տրանսպորտային ծախսեր, դրամ»` թիվ 12 սյունակում լրացվում է սերմերի, վառելանյութի, պարարտանյութերի, թունաքիմիկատների և այլն դաշտ տեղափոխելու ու բերքը դաշտից տուն տեղափոխելու վրա կատարված տրանսպորտային ծախսերի արժեքը:

14. «Հարկեր, ընդամենը»` թիվ 13 սյունակը լրացվում է հաշվետու տարում վճարման ենթակա հարկերի ընդհանուր գումարը:

15. Մնացած բոլոր ծախսերը, որոնք չեն արտացոլվել նախորդ սյունակներում, լրացվում են «Այլ ծախսեր, ընդամենը»` թիվ 14 սյունակում:

16. Հարցաթերթի երկրորդ` «Անասնապահություն» բաժնի «Տնտեսության անդամների աշխատանքային ծախսեր, մարդ-ժամ» թիվ 2 և «Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր», թիվ 3` «մարդ-ժամ» և թիվ 4` «դրամ» սյունակները լրացվում են նույն կարգով, ինչպես առաջին բաժնի համապատասխան սյունակները:

17. «Գնովի և սեփական արտադրության կերեր, դրամ»` թիվ 5 սյունակում` տարվա ընթացքում ծախսված սեփական արտադրության կերերի արժեքը հաշվարկվում է հարցաթերթի լրացման պահին կերերի շուկայական գներով:

18. Եթե տնտեսության անդամների և վարձու աշխատողների աշխատանքը, կերերը և այլն ծախսվել են միաժամանակ մի քանի անասնատեսակների վրա, ապա մարդ-ժամերի, կերերի և այլնի բաժանումն անհրաժեշտ է կատարել մոտավոր հաշվարկով: Եթե սյունակներից մեկում նշված ծախսը կատարվել է տարադրամով (ռուսական ռուբլի, ԱՄՆ դոլար), ապա այն անհրաժեշտ է վերածել դրամի` ծախսը կատարելու պահի գործող արտարժույթի փոխանակման կուրսով:

19. «Արտադրանքի քանակը»` թիվ 14 սյունակում տնտեսությունում արտադրված մսի քաշաճը որոշելու համար տվյալ տարվա ընթացքում ծնված մատղաշների քաշին ավելացվում է տարվա ընթացքում նրանցից և մյուս տարիքի մատղաշ անասուններից ստացված քաշաճը և հանվում է տարվա ընթացքում անկում եղած մատղաշների քաշը: Եթե տնտեսությունում անասունները չեն կշռվում (ինչը շատ հավանական է), ապա վերոհիշյալ հաշվարկը կատարվում է մոտավոր տվյալներով: Հիշեցման կարգով հայտնում ենք, որ նոր ծնված հորթը միջին հաշվով կշռում է 18-22 կգ, գառը կամ ուլը` 1,5-2 կգ, խոճկորը` 0,8-1 կգ, հավի ճուտը` 35 գրամ և ճագարը` 0,1-0,15 կգ:

 

Հարցաթերթ թիվ 4

տարեկան

 

 

Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
9 օգոստոսի 2002 թ. թիվ 129-Ն որոշմամբ

 

Մարզ______________________
Տնտեսության ծածկագիրը _________________      
տարեկան

Գյուղական համայնք____________________ 
Ուսումնասիրված տնտեսությունների քանակը____

 

Ներկայացվում է` վիճակագիրների կողմից հունվարի 17-ին

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ 200__ Թ. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԸ

 

Բ ա ժ ի ն  I

 

Բուսաբուծություն

 

Տողի N Մշակաբույսերի անվանումը  Տարածու-
թյունը, հա
Համա-
խառն բերքը, ցենտ.

Տնտեսու-
թյան անդամ-
ների աշխա-
տան-
քային ծախսեր,
մարդ-ժամ

Վարձու աշխատողների աշխատան-
քային ծախսեր,  
Վարձու տեխնիկայի աշխատան-
քային ծախսեր,  
Սերմեր և տնկա-
նյութեր, դրամ
Վառելա-
նյութ և քսա-
յուղեր, դրամ
Պարար-
տանյու-
թեր և թու-
նաքի-
միկատ-
ներ, դրամ
Ոռոգ-
ման ջրի վարձը, դրամ
Տրանս-
պորտա-
յին ծախ-
սեր, դրամ
Հարկեր, ընդա-
մենը, դրամ
Այլ ծախ-
սեր, դրամ
մարդ-
ժամ
դրամ մարդ-
ժամ
դրամ
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
1 Հացահատիկ                            
2 Ծխախոտ                            
3 Խորդենի                            
4 Կարտոֆիլ                            
5 Բանջարեղեն                            
6 Բոստան (ձմերուկ, սեխ)                            
7 Պտուղ                            
8 Խաղող                            
9 Միամյա խոտեր                            
10 Բազմամյա խոտեր                            
11 Կերի արմատապտուղ                            
12 Այլ մշակաբույսեր   X                        

 

Ծանոթություն. 

8-րդ սյունակում դրսից ձեռք բերված սերմերի և տնկանյութի արժեքը լրացվում է ձեռք բերման գներով, իսկ սեփական արտադրության սերմերի և տնկանյութի արժեքը հաշվարկվում է շուկայական գներով

 

Բ ա ժ ի ն  II

 

Անասնապահություն

 

Տողի N Անասնա-
տեսակը
Գլխա-
քանակը,
գլուխ
Տնտեսու-
թյան ան-
դամների
աշխատան-
քային
ծախսեր,

մարդ-ժամ
 
Վարձու աշխատողների աշխատանքային ծախսեր, Գնովի և սեփական արտադ-
րու-
թյան կերեր,
դրամ
Վառելա- նյութ և քսա-
յուղեր, դրամ  
Դեղո- րայք, դրամ Տրանս-
պորտա-
յին ծախ-
սեր, դրամ
Անաս-
նաշեն-
քերի պահ-
պանման
և վերանո-
րոգման
ծախսեր,
դրամ
Հար-
կեր, ընդա-
մենը, դրամ
Այլ ծախ-
սեր, դրամ
 Արտադրանքը
մարդ-ժամ դրամ
 
անվա-
նումը
չափի միա-
վորը
քա-
նա-
կը
Ա Բ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
13 Կովեր                       կաթ ցենտներ  
14 Մատղաշ և բտման տակ դրված խոշոր եղջերավոր անասուն                       միս
(քաշաճ)
ցենտներ  
15 Ոչխարներ և այծեր                       միս
(քաշաճ)
ցենտներ  
16                         կաթ ցենտներ  
17                         բուրդ կգ  
18 Խոզեր                       միս
(քաշաճ)
ցենտներ  
19 Հավեր` ածան                       ձու հատ  
20 մատղաշ                       միս կգ  
21 ճագարներ                       միս կգ  
22 Այլ անասուններ                       միս կգ  
23 Մեղվա-
ընտանիքներ
                      մեղր կգ  

 

Ծանոթություն. 

5-րդ սյունակում սեփական կերերի ծախսը հաշվարկվում է շուկայական գներով:

 

Վիճակագիր`_________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

____ __________________ 200 թ.