Գլխավոր տեղեկություն
Номер
N 25/6-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.01.2003-11.08.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.12.30/32(118) Հոդ.346
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
04.12.2002
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
04.12.2002
Дата вступления в силу
09.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60602387

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

4 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 25/6-Ն 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

 

Սահմանել Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների վստահված անձանց գրանցման կարգը (Հավելված 1):

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Ա. Սահրադյան
  

 

Հավելված N 1

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2002 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 25/6-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների վստահված անձանց գրանցման

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ Հանրապետության Նախագահի թեկնածուների վստահված անձանց կնքված վկայականները տալիս է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (յուրաքանչյուր թեկնածուի համար ընտրական տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի):

2. Հանրապետության Նախագահի թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, թեկնածուի գրանցվելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում վստահված անձանց վկայականներ ստանալու հայտը՝ համաձայն սույն որոշման թիվ 2 հավելվածի, և ցուցակը՝ նշելով վստահված անձանց ազգանունը, անունը, հայրանունը, աշխատանքի վայրը և անձնագրի համարը:

3. Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:

4. Վստահված անձը համարվում է գրանցված թեկնածուի կողմից վկայականը ստանալու պահից:

5. Վստահված անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը այդ մասին տեղյակ են պահում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ներկայացնելով նախկին վստահված անձանց վկայականները:

 

 

 

Հավելված N 2

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2002 թ. դեկտեմբերի 4-ի թիվ 25/6-Ն որոշման

 

Կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղարին

 

Հանրապետության Նախագահի թեկնածու

(կամ Հանրապետության Նախագահի թեկնածուի

լիազոր ներկայացուցիչ)

 

 

_________________________-ից

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

Հ Ա Յ Տ

 

Վստահված անձանց վկայականներ ստանալու

Խնդրում եմ, ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 04.12.2002 թ. թիվ 25/6-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով _____________ հատ։

Վստահված անձանց ցուցակը կցվում է։

 

«____» __________200 թ.

 

 

_________________________

ստորագրություն

____________________________________________________________________

 

Ես՝ _________________________________ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

ստացա _______ հատ վստահված անձի վկայական։

 

«____» __________ 200 թ.   

                                                                                                                                            

 

___________________________

ստորագրություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.06.2005, N 13-Ն 11.08.2005, N 25/6-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան