Գլխավոր տեղեկություն
Номер
N 10
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.04.2001-12.12.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2001.04.02/8(71) Հոդ.43
Принят
Արարատի մարզպետ
Дата принятия
26.02.2001
Подписан
Արարատի մարզպետ
Дата подписания
26.02.2001
Дата вступления в силу
07.04.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2002

502.0010.26.02.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ

26 փետրվարի 2001 թ.
ք. Արտաշատ

N 10


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Համաձայն ՀՀ նախագահի 06.05.1997 թ. «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» N 728 հրամանագրի 1-14 կետի «ա» ենթակետի հաստատել ՀՀ Արարատի մարզում միջհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների մրցույթի անցկացման կարգը (կցվում է):

2. Մրցույթի անցկացման կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման համար:

Արարատի մարզպետ`

Ա. Սարգսյան


 Կ Ա Ր Գ

 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգով սահմանվում է Արարատի մարզում տրանսպորտային սպասարկումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) մրցութային կարգով, համայնքներից և այլ ուղևորափոխադրումների համար նախատեսված տարածքներից Արարատի մարզպետի կողմից հաստատված միջհամայնքային երթուղիներում ընդգրկելու գործընթացը:

 

2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Մրցութային հանձնաժողովը ստեղծվում է Արարատի մարզպետի կարգադրությամբ:

2.2. Մրցութային հանձնաժողովը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին, ընդունում է հայտեր (հավելված 1), նախապատրաստում և իրականացնում է մրցույթը, որոշում է մրցույթի հաղթողին:

2.3. Մրցութային հանձնաժողովը չի կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) տնտեսվարող սուբյեկտների մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե դա նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:

 

3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Մրցույթը սկսելուց առնվազն 30 օր առաջ մրցութային հանձնաժողովը մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է համապատասխան տեղեկատվություն մրցույթի պայմանների մասին, որտեղ նշվում է`

3.2. Մասնակիցներին ներկայացվող պահանջները.

Մրցույթին կարող են մասնակցել տնտեսվարող այն սուբյեկտները, որոնք գրանցված են ՀՀ պետռեգիստրում, ապահովված են տրանսպորտային միջոցի սեփականության, կամ վարձակալության (առնվազն 1 տարով) կամ ավտոմեքենան շահագործում են օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա, ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտը և ներքոհիշյալ փաստաթղթերը`

- տրանսպորտային փոխադրումների իրականացման լիցենզիա` տրված ՀՀ Արարատի մարզպետարանի կողմից.

- այն վճարային փաստաթղթերը, որոնք հաստատում են մրցույթի մասնակցության և գրանցման համար կատարված վճարումների իսկությունը.

- սպասարկման (փոխադրավարձի) նախատեսվելիք գինը.

- հարկային տեսչության տեղեկանքը` հարկային պարտավորությունների վերաբերյալ:

Մրցույթի մասնակիցներին ներկայացվում են հետևյալ պահանջները`

- վարորդների որակավորումը համապատասխանի նշված տրանսպորտային միջոցի շահագործման թույլատրելի աստիճանին, ինչպես նաև համապատասխանի տվյալ փոխադրմանը.

- շարժակազմը ունենա ուղևորափոխադրումների համար ՊԱՏ -ի կողմից սահմանված նորմերին համապատասխան տեխնիկական և կահավորվածության աստիճան.

- շարժակազմերում առկա լինեն ուղևորներին բժշկական առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պիտույքներ և հակահրդեհային միջոցներ:

3.3. Մրցույթի մասնակցի գրանցման վճարի չափն է 2000 դրամ.

- վճարը կարող է կանխիկ կամ փոխանցման կարգով մուծել հաշվարկային հաշիվ կամ դրամարկղ` որպես մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացման վճար, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ.

- վճարի դիմաց տրվում է համապատասխան փաստաթուղթ, որը ներկայացվում է մրցութային հանձնաժողովին.

- մրցույթում չհաղթած մասնակցի կողմից մուծված գումարը ետ չի վերադարձվում.

- վճարը մուծվում է սահմանված չափով` յուրաքանչյուր մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար:

3.4. Մրցույթով հատկացվող երթուղիներին նախապես ծանոթանալու հնարավորությունները և կարգը:

3.5. Հայտի ներկայացման վերջին ժամկետը:

3.6. Մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը:

3.7. Հեռախոսահամար, որով կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ:

 

4. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

4.1. Մրցույթին մասնակցում է այն սուբյեկտը, որը բավարարում է սույն կարգի 3.2. կետի բոլոր պահանջները:

4.2. Առավելություն կստանա այն մասնակիցը, որը կառաջարկի լավագույն շարժակազմ (որոշվում է համապատասխանորեն հավաքված բալերով), սպասարկման (փոխադրավարձի) նվազագույն գին:

Հավասար բալերի դեպքում հաղթողը որոշվում է քվեարկության միջոցով:

Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը կազմում է արդյունքների մասին ամփոփ արձանագրություն, որի օրինակը մնում է հանձնաժողովի մոտ:

Մասնակիցներից յուրաքանչյուրը ստանում է մեկական օրինակ:

4.3. Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի օրը իր հայտը հետ վերցնել` այդ մասին գրավոր տեղյակ պահելով մրցութային հանձնաժողովին:

 

5. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Մրցույթի արդյունքները մասնակիցների կողմից կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

 

Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

- սահմանված ժամկետներում հանձնաժողովը նշված պայմաններին բավարարող ոչ մի առաջարկ չի ստացել.

- մրցույթի անցկացման ժամանակ խախտվել են սույն կարգի պահանջները:

 

7. ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Որոշումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում Արարատի մարզպետարանի և մրցույթի հաղթողի միջև կնքվում է երթուղու սպասարկման պայմանագիր:

Եթե հաղթող ճանաչված սուբյեկտը 10 օրվա ընթացքում չի կնքում երթուղու սպասարկման պայմանագիրը, մրցույթի արդյունքները համարվում են անվավեր:

Մրցույթում հաղթած տնտեսվարող սուբյեկտի հետ կնքած պայմանագրում հաստատված սպասարկման գինը ենթակա է փոփոխման միայն հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:

 

8. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ (ՀԱՎԵԼՎԱԾ 2 ԵՎ 2/1)

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության
Արարատի մարզպետարան

 

 Հ Ա Յ Տ

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի միջհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիները փոխադրողներին հատկացնելու մրցույթին մասնակցելու

 

Հայտատու ___________________________________________

                          Ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն, հեռախոսը

Խնդրում եմ ընդգրկել ___________________________ երթուղում

                                                ավտոբուսային կամ միկրոավտոբուսային

մրցույթին մասնակցելու հայտը:

Կից ներկայացնում եմ հետևյալ տվյալները և փաստաթղթերի պատճենները

1. Պետռեգիստրի վկայականի N ______

2. Լիցենզիայի N _____ և տրման օրը _________ ________ թ.

3. Վճարային փաստաթուղթ N ________

4. Վարորդների ԱԱՀ-ը և մեքենաների տեխնիկական տվյալները`

 

N

ԱԱՀ

մակնիշը

Պ/հ

սեփականության
ձևը

1.

 

     

2.

       

3.

       

4.

       

5.

       

6.

       

7.

       

8.

       

9.

       

10.

       

11.

       

 

5. Երթուղու սպասարկման նախատեսվելիք գինը ___________________

6. Լրացուցիչ տեղեկություններ ______________________________

__________________________________________________

__________________________________________________

__________________________________________________

 

Ներկայացված փաստաթղթերի ճշտության համար ստորագրում եմ

 

_________________                             ____  ____________ 200  թ.

              կ.տ.

 

Գործերն ընդունեց ____________________________________

 

 

Հավելված 2

 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

Սույն կարգով հաստատվում են մրցույթին ներկայացված փոխադրամիջոցների գնահատման ձևը, գնահատականների չափը, մրցույթի ամփոփման ձևը, մրցութային թերթիկի ձևը:

1. Մրցույթին ներկայացված փոխադրամիջոցների գնահատման ձևը, գնահատականների չափը

1.1. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթին ներկայացված ավտոբուսների (միկրոավտոբուսների) վերաբերյալ իր գնահատականները լրացնում է մրցութային թերթիկում (ձևը կցվում է), որի 4-11 -րդ սյունակներում ներկայացված են տվյալներ ավտոբուսի (միկրոավտոբուսի) վերաբերյալ:

1.2. Մրցութային թերթիկի 7-րդ սյունակում գրանցվում են տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) երթևեկության անվտանգությանը սպառնացող ակնհայտ անսարքությունների (ղեկային կառավարման, արգելակային համակարգի, լուսաազդանշանային միջոցների անսարքությունների և անվադողերի սահմանային մաշ.) առկայության գնահատականը (0-10): Նշված անսարքությունների բացակայության դեպքում նշանակվում է 10 միավոր:

1.3. Մրցութային թերթիկի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ սյունակներում համապատասխանորեն 0-10 միավորով գրանցվում են ավտոբուսի (միկրոավտոբուսի) գնահատականները ըստ`

- անվադողերի մաշվածության աստիճանի.

- արտաքին տեսքի և ուղևորասրահի վիճակի.

- ապակիների վիճակի (ճաքեր, փոխարինում այլ չափի ապակիով, թիթեղով, օրգանական ապակիով).

- կոնստրուկտիվ փոփոխությունների:

1.4. Մրցութային թերթիկի 12-րդ սյունակում գրանցվում է 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ սյունակների գնահատականների գումարայինը:

1.5. Մրցութային թերթիկի 13-րդ սյունակում գրանցվում է մրցույթի մասնակցի կողմից տվյալ երթուղու սպասարկման համար 1 ուղևորի փոխադրավարձի առաջարկվող գինը (այս գինը մրցույթի մասնակիցները փակ ծրարով հանձնում են մրցույթի հայտի հետ միասին): Ծրարը բացվում է մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ: Մասնակցի կողմից փոխադրավարձի գին չներկայացնելը հանդիսանում է մասնակցի համաձայնությունը գործող գնին:

1.6. Մրցութային թերթիկի 14-րդ սյունակում գրանցվում է տվյալ երթուղում գործող մեկ ուղևորի փոխադրավարձի գինը:

1.7. Մրցութային թերթիկի 15-րդ սյունակում գրանցվում է տվյալ երթուղում առաջարկվող փոխադրավարձի և գործող փոխադրավարձի գների տարբերությունից գոյացած բալերը ըստ հետևյալ հաշվարկի.

1. Ուղևորի փոխադրավարձի գործող գնից ցածր առաջարկած յուրաքանչյուր 10 %-ի համար մասնակիցը լրացուցիչ ստանում է 3 միավոր:

2. Մրցույթի ամփոփման ձևը.

2.1. Մրցութային թերթիկի 16-րդ սյունակում գրանցվում է 12-րդ և 15-րդ սյունակների միավորների գումարը, որը և համարվում է ընդհանուր միավորների քանակ:

2.2. Ընդհանուր առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող:

2.3. Հավաքած հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է քվեարկության միջոցով:

 

Հավելված 2/1

 

Մրցույթին մասնակցող ավտոբուսների (միկրոավտոբուսների) գնահատման

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԹԵՐԹԻԿ

 

Մրցույթի հանձնաժողովի անդամ _________________ ___ _______ թ.

 

N

Երթուղին

Մասնակցի
անուն
ազգանունը

Ավտոբուսի,
միկրոավտո-
բուսի
մակնիշը

Պետհամա-
րանիշը

Թողար-
կման
տարե-
թիվը

Ակնհայտ
անսար-
քություն-
ների
գնահա-
տականը

Արտաքին
տեսքի
և ուղևո-
րասրահի
վիճակի
գնահա-
տականը

Ապակիների
վիճակի
գնահա-
տականը

Անվադողերի
մաշվածու-
թյան
աստիճանի
գնահա-
տականը

Կոնստրուկ-
տիվ փոփո-
խությունների
գնահա-
տականը

Միավոր-
ների
քանակը
(7+8+9+
+10+11)

Փոխադրա-
վարձի
առաջար-
կվող
գինը

Երթուղում
գործող
փոխադրա-
վարձի
գինը

Գների
տարբե-
րության
բալային
արտահայ-
տությունը

Ընդհանուր
միավորների
քանակը
(12+15)

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

14.

15.

16.

Փոխադրողի անվանումը

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

  

  

  

  

  

  

  

  

  

  

  

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   
                               
                               
                               

 

___________________ /______________________ /

        ստորագրություն                                                    ազգանուն

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
12 մարտի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11001055