Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 68
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
19.03.2002
Վավերացման ամսաթից
19.03.2002
Дата вступления в силу
20.03.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 մարտի 2002 թվականի

թիվ 68

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ» ԵՎ «ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ, 69-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

 Որոշում է.

 

1. Հաստատել «Բանկերի միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի ցանկը» (կցվում է):

2. Հաստատել «Բանկերի միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող միացման ծրագրում ընդգրկվող տեղեկությունների ցանկը» (կցվում է):

3. Սահմանել, որ միացող բանկերը միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են դիմում միացող բանկերի բարձրագույն մարմինների միացման մասին որոշումների ընդունման պահից տասնհինգօրյա ժամկետում:

4. Սահմանել, որ բանկերի միացման արդյունքում պահպանվող բանկում նոր նշանակալից մասնակցություն կամ մասնակցություններ առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը նախնական համաձայնություն է տալիս բանկերի միացման պայմանագրի կնքմանը` բացառապես նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի (անձանց) և նրա (նրանց) հետ փոխկապակցված անձանց նշանակալից մասնակցությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով նախնական համաձայնություն տալու դեպքում:

5. Սահմանել, որ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված գրանցումն իրականացվում է նույն օրենքի 33-րդ հոդվածով և փոփոխությունների գրանցման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում:

6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի թիվ 140 որոշումն ու դրանով հաստատված «Բանկերի վերակազմավորման և լուծարման մասին» կանոնակարգ 6-ը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1996 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 6, 1997 թվականի ապրիլի 30-ի թիվ 120 որոշումները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

 2002 թվականի մարտի 19-ի թիվ 68 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

 ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

Բանկերի միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու նպատակով միացող բանկերը ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1. բանկերի միացման գրավոր գործարքի էական պայմանները, որոնք պետք է ընդգրկեն միացման կարգը, պայմաններն ու ժամկետները,

2. բանկերի միացման ծրագիրը,

3. պահպանվող բանկի նոր կանոնադրության կամ կանոնադրության փոփոխությունների լրացումներն ու փոփոխությունները,

4. յուրաքանչյուր միացող բանկի կառավարման բարձրագույն մարմնի միանալու մասին որոշումը կամ նիստի արձանագրությունից քաղվածք` վավերացված և կնքված բանկի կնիքով և խորհրդի նախագահի կամ ժողովի նախագահի ստորագրությամբ,

5. պահպանվող բանկի մասնակիցների ամբողջական ցուցակը` մասնակցությունների համապատասխան չափերով (քանակական և տոկոսային),

6. բանկերի միացման արդյունքում պահպանվող բանկում նոր նշանակալից մասնակցություն կամ մասնակցություններ առաջանալու դեպքում, պահպանվող բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի (անձանց) և նրա (նրանց) հետ փոխկապակցված անձանց նշանակալից մասնակցությանը նախնական համաձայնություն ստանալու դիմումը (դիմումները) և ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

 2002 թվականի մարտի 19-ի թիվ 68 որոշմամբ

 

 ՑԱՆԿ

 

 ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Բանկի միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու նպատակով ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող միացման ծրագրում պարտադիր ընդգրկվում են պահպանվող բանկի`

1. անվանումն ու գտնվելու վայրը,

2. կանոնադրական կապիտալի չափը,

3. ներքին կազմակերպական կառուցվածքը,

4. նախատեսվող ֆինանսական գործառնությունների և գործունեության հիմնական ուղղությունները,

5. ակտիվների և պասիվների կանխատեսվող կազմն ու կառուցվածքը,

6. գործունեության առաջիկա երկու տարվա կանխատեսվող ֆինանսական հաշվետվությունները` կազմված յուրաքանչյուր տարվա վերջին օրվա դրությամբ:

Միացող բանկերը կարող են միացման ծրագրում ներառել նաև սույն ցանկում չնախատեսված այլ տեղեկություններ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան