Գլխավոր տեղեկություն
Номер
N 1665-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2003.10.01/23(141) Հոդ.362
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
01.09.2003
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
01.09.2003
Дата вступления в силу
11.10.2003

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 սեպտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 50003288

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

1 սեպտեմբերի 2003 թ.
Երևան

N 1665-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2002 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՈՒ ԱՅԴ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հ. 1473-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2003 թ. օգոստոսի 11-ի «ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի հ. 19-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հ. 334-Ն որոշումը.

1. Երևանի քաղաքապետի 29.08.2002 թ. հ. 1473-Ն որոշմամբ հաստատված հ. 1 և հ. 2 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1. 6-րդ կետերի «9» թիվը փոխարինել «6» թվով,

1.2. 6-րդ կետերի «18» թիվը փոխարինել «24» թվով‚

1.3. 6-րդ կետերի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով‚

1.4. Ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետերի վերջին նախադասությունն ամբողջությամբ:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությանը (Ա. Սարգսյան)` օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման գրանցումը որպես նորմատիվ իրավական ակտ:

3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ս. Կոշեցյանի վրա։

 

Երևանի քաղաքապետ 

Ե. Զախարյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան