Գլխավոր տեղեկություն
Номер
N 39-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.09.2005-11.03.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.09.01/21(198) Հոդ.285
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
03.08.2005
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
03.08.2005
Дата вступления в силу
11.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 օգոստոսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605327

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

3 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

N 39-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 492 հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել տեղամասային կենտրոնում մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու կարգը (Հավելված 1):


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 


Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2005 թ. օգոստոսի 3-ի թիվ 39-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Տեղամասային կենտրոնում մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու

 

1. Նույն օրը տարբեր ընտրություններ (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում, յուրաքանչյուր ընտրության (հանրաքվեի) համար՝ քվեարկությունը կազմակերպելու նպատակով, տեղամասային կենտրոնում տեղադրվում է առնվազն մեկ քվեատուփ:

2. Հաշվի առնելով քվեաթերթիկի չափերը և ընտրական տեղամասում ընտրողների թիվը, 1000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասում քվեարկությունը կազմակերպելու նպատակով, մեկ ընտրության համար կարող է օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ տեղադրելով դրանք իրար վրա:

3. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստուգում է քվեատուփի (քվեատուփերի) դատարկ լինելը, փակում, կնքում է (հատուկ կապիչներով փակում է) քվեատուփը (քվեատուփերը) և տեղադրում տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

4. Միևնույն ընտրության համար նախատեսված՝ իրար վրա դասավորված քվեատուփերից առաջինը լցվելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակում, կնքում է (հատուկ կապիչներով փակում է) քվեատուփի ճեղքը և փոխում քվեատուփերի դասավորվածությունը՝ լցված քվեատուփը տեղադրելով ներքևում:

5. Տեղամասային կենտրոնում միևնույն ընտրության համար մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու դեպքում քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ հաջորդ քվեատուփը բացվում է առաջին քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները սահմանված կարգով տեսակավորելուց հետո: