Գլխավոր տեղեկություն
Номер
N 21-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2005-11.03.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.08.01/19(196) Հոդ.236
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
22.06.2005
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
22.06.2005
Дата вступления в силу
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60605269

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունիսի 2005 թ.
ք. Երևան
N 21-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ, ՄԱՐՎԱԾ, ՏԵՍԱԿԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ, ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵԼՈՒՆԴՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ և 10-րդ ենթակետերով, 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները, քվեաթերթիկների ելունդները և ընտրողների ցուցակները փաթեթավորելու կարգը (Հավելված 1)։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 28-ի «Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու և զմռսելու կարգը սահմանելու մասին» N 10/4-Ն, «Սխալ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկի փոխարեն ընտրողին նոր քվեաթերթիկ հատկացնելու արձանագրության ձևը հաստատելու մասին» N 10/5-Ն որոշումները։


ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ`

Գ. Ազարյան

 


Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2005 թ.
հունիսի 22-ի թիվ 21-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված եվ հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված եվ հաշվարկված քվեաթերթիկները, քվեաթերթիկների ելունդները ընտրողների ցուցակները փաթեթավորելու

 

1. Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկն անհապաղ մարվում է: Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկը մարելուց հետո՝ անհապաղ, ընտրողներին հատկացվող քվեաթերթիկների 100-ական կապից հանվում է քվեաթերթիկից առանձնացված ելունդ՝ նույն կարգով մարվում, իսկ մարված ելունդը ամրացվում մարված քվեաթերթիկին: Քվեաթերթիկի և ելունդի մարման մասին գործավարության մատյանում կազմվում է համապատասխան արձանագրություն:

Օգտագործված քվեաթերթիկների ելունդները հաշվարկելիս մարված ելունդների թիվը հաշվի չի առնվում:

2. Քվեաթերթիկները (ելունդները) մարվում են դրանք ներքևի աջ կամ ձախ անկյունից կտրելու միջոցով, սակայն այնպես, որ չվնասվեն հանձնաժողովի անդամների՝ քվեաթերթիկի վրա առկա ստորագրությունները:

3. Քվեարկության արդյունքներն ամփոփելիս, որպես մարված քվեաթերթիկների թիվ արձանագրվում է չօգտագործված (այդ թվում` խոտանված) քվեաթերթիկների և ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկների թվերի գումարը:

4. Մարված բոլոր քվեաթերթիկները փաթեթավորվում են մեկ փաթեթում (ծրարում):

5. Ընտրողների ցուցակները և ընտրողների լրացուցիչ ցուցակները՝ կից վճիռներով, փաթեթավորվում են մեկ փաթեթում (ծրարում): Նույն կարգով փաթեթավորվում են նաև ընտրողների կողմից օգտագործված քվեաթերթիկների ելունդները:

6. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները փաթեթավորվում են ըստ տեսակների՝ առանձին փաթեթներում (ծրարներում):

7. Փաթեթը (ծրարը) փակման մասում կնքվում է հանձնաժողովի կնիքով և ստորագրվում  հանձնաժողովի  երեք անդամի կողմից: Հանձնաժողովի մյուս անդամները և /կամ/ վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա:

8. Սույն կարգում սահմանված գործառույթների վերաբերյալ համապատասխան գրառումներ է կատարվում հանձնաժողովի գործավարության մատյանում:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան