Գլխավոր տեղեկություն
Номер
N 38-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.04.2003-29.03.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.04.11/8(126) Հոդ.158
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
12.03.2003
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
12.03.2003
Дата вступления в силу
21.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

12 մարտի 2003 թ.
ք. Երևան

N 38-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 70-րդ հոդվածով և 100-րդ հոդվածի 10-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրանքային կարգով ստուգելու և այդ նպատակով վիճակահանություն անցկացնելու կարգը (Հավելված 1):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 13.04.1999 թ. արձ.15 կետ 1 «Առաջադրման պաշտոնաթերթիկներում ստորագրությունների ընտրանքային ստուգման համար վիճակահանության և ստուգման կարգի մասին» որոշումը:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ
Ա. Սահրադյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. մարտի 12-ի թիվ 38-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում քաղաքացիների ստորագրությունների վավերականությունը ստուգվում է յուրաքանչյուր պաշտոնաթերթիկում ստորագրությունների փաստացի քանակի երկու տոկոսի ընտրանքային ստուգման միջոցով: Նշված երկու տոկոսը կազմող ստորագրությունների համարները որոշվում են վիճակահանությամբ:

2. Վիճակահանություն անցկացնելու` սույն կարգին համապատասխան հինգ արկղերում դրվում են ընդհանուր թվով 500 համարներ, յուրաքանչյուրում` հարյուրական (առաջին արկղ` 1-100, երկրորդ արկղ` 101-200, երրորդ արկղ` 201-300, չորրորդ արկղ` 301-400, հինգերորդ արկղ` 401-500):

Յուրաքանչյուր արկղից հանվում է երկու թիվ` ընդհանուր թվով տաս համար (1-500 ընկած սահմանում), որոնք ընդհանուր են առաջադրումը պաշտպանելու բոլոր պաշտոնաթերթիկների համար: Վիճակահանությամբ հանված թվերի համարներն ամրագրվում են հանձնաժողովի արձանագրությամբ:

Պաշտոնաթերթիկներից հանվում են վիճակահանությամբ ստացված 10 համարների դիմաց լրացված քաղաքացիների տվյալները, ամրագրվում արձանագրությամբ և համարվում ստուգման ենթակա:

Եթե պաշտոնաթերթիկներում ստորագրությունների թիվը պակաս է 500-ից, ապա ստուգվում են այն համարները, որոնք մտնում են տվյալ պաշտոնաթերթիկների վերջին ստորագրությանը համապատասխանող թվի սահմանի մեջ:

Եթե պաշտոնաթերթիկում առկա չեն ստուգման ենթակա համարի դիմաց լրացված քաղաքացու տվյալները կամ տվյալ քաղաքացու բացակայության պատճառով հնարավոր չէ նրա տվյալների փաստացի ստուգումը, ապա ենթակա է ստուգման այդ համարին նախորդող լրացված և չստուգված համարը, իսկ նախորդող համարը բացակայության դեպքում` դրան նախորդող և չստուգված, լրացված համարը: Նախորդող չստուգված համարների բացակայության դեպքում ստուգվում է հաջորդող, չստուգված համարը:

Անվավեր են համարվում կեղծված կամ ընտրելու իրավունք չունեցող անձին պատկանող ստորագրությունները, ինչպես նաև այն ընտրողների ստորագրությունները, որոնց տվյալները պաշտոնաթերթիկներում սխալ են լրացված:

Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները ընտրանքային կարգով ստուգելիս` պաշտոնաթերթիկներում և անձը հաստատող փաստաթղթում մնացած բոլոր տվյալների համապատասխանության պարագայում, քաղաքացու անձը հաստատող փաստաթղթում քաղաքացու հայրանվան բացակայության դեպքում հայրանունը չի ստուգվում:

3. Ընտրանքային ստուգումն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի կազմից կազմավորում է աշխատանքային խումբ (խմբեր):

4. Աշխատանքային խումբը, պաշտոնաթերթիկում ստորագրած քաղաքացիների վիճակահանությամբ ստացված տվյալները ստուգելիս նախ հավաստիանում է դրանց ամբողջականության, այնուհետև` անձը հաստատող փաստաթղթում ամրագրված տվյալների հետ համապատասխանության և վավերականության մեջ: Ստուգման արդյունքում հայտնաբերված կեղծիքների կամ անճշտությունների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրվում է աշխատանքային խմբի անդամների կողմից: Ստուգման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները (փաստաթղթերը) և պաշտոնաթերթիկները սահմանված ժամկետում հանձնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.03.2007, N 52-Ն 29.03.2007, N 38-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան