Գլխավոր տեղեկություն
Номер
N 10/10-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2002-25.08.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.10.01/24(110) Հոդ.179
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
28.08.2002
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
28.08.2002
Дата вступления в силу
11.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002176

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

28 օգոստոսի 2002 թ.
ք. Երևան

N 10/10-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 133-րդ հովածի 2-րդ կետով և 134-րդ հոդվածի 7-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 24.09.1999 թ. թիվ արձ. 46 կետ 2 «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում թեկնածուների ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգի մասին» որոշումը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

Ա. Սահրադյան

 

 

Հավելված
ՀՀ ԿԸՀ-ի 2002 թ. օգոստոսի 28-ի
թիվ 10/10-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար ԵՎ ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու

 

1. Սույնով սահմանվում է համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում հաղթող թեկնածուների ձայների հավասարության դեպքում վիճակահանությամբ մանդատների բաշխման կարգը:

2. Մանդատների բաշխման վիճակահանությունը կատարվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում, որին կարող են ներկա գտնվել հավասար ձայներ ստացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, վստահված անձինք, դիտորդներ, լրատվության միջոցների ներկայացուցիչները։

3. Հավասար կողմ ձայներ ստացած թեկնածուների թվին համապատասխան պատրաստվում են վիճակահանության միատեսակ թերթիկներ։ Հանձնաժողովի քարտուղարի կողմից մեկ թերթիկի վրա լրացվում է «ընտրված է», իսկ մնացած թերթիկների վրա «ընտրված չէ» բառերը։ Թերթիկները ծալվում են քառապատիկ, այնպես, որ նշումը չերևա և գցվում վիճակահանության արկղի մեջ։

4. Թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները թեկնածուների ազգանունների այբբենական հաջորդականությամբ արկղից վերցնում եմ ծալված թերթիկը, բարձրաձայն կարդում թերթիկի վրա գրված բառը և փոխանցում հանձնաժողովի նախագահին։

5. Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը վիճակահանության արդյունքում հանել է «ընտրված է» թերթիկը։

6. Վիճակահանության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որի հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրվելու մասին։