Գլխավոր տեղեկություն
Номер
N 41-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.04.2003-11.09.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2003.04.11/8(126) Հոդ.161
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
12.03.2003
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
12.03.2003
Дата вступления в силу
21.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

12 մարտի 2003 թ.
ք. Երևան

N 41-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ կետով, 41-րդ հոդվածի 29-րդ ենթակետով և 80-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել՝

ա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների և ծախսերի հաշվառման կարգը (Հավելված 1),

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների և ծախսերի հաշվառման կարգը (Հավելված 2):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.04.1999 թ. արձ.18 կետ 22 «ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող թեկնածուների կողմից նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով ձևավորվող նախընտրական հիմնադրամի՝ Հայխնայբանկում ժամանակավոր հատուկ հաշվեհամարների բացման և սպասարկման կարգի մասին» որոշումը:

 

ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ
Ա. Սահրադյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. մարտի 12-ի թիվ 41-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների ԵՎ ծախսերի հաշվառման

 

Սույն կարգը սահմանված է ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթների համաձայն և կարգավորում է Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կամավոր մուծումներ կատարելու կարգը, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառման և գործավարության հետ կապված հարաբերությունները:

 

1.

Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կամավոր մուծումներ կատարելը

 

1.1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուն իր կամ իր լիազոր ներկայացուցչի անունով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում (հատուկ հաշվեհամարում կարող է հիմնել նախընտրական հիմնադրամ՝ ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների տեղաբաշխման ցանկի:

1.2. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների հաշվառման ժամանակավոր հատուկ հաշվեհամարի (այսուհետ՝ հաշվեհամար) բացման համար պատգամավորության թեկնածուն կամ իր լիազոր ներկայացուցիչը համապատասխան բանկի կամ նրա տարածքային մասնաճյուղի հետ կնքում է բանկային հաշվի պայմանագիր՝ համաձայն բանկում հաշիվների բացման և վարման համար գործող իրավական ակտերի:

1.3. Հաշվեհամարների մուծումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության արժույթով՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

1.4. Հաշվեհամարներին կատարվող կանխիկ վճարման մուտքագրման օրդերի, իսկ անկանխիկ վճարման հանձնարարականի «Վճարման նպատակը» մասում պարտադիր նշվում է՝

ա) իրավաբանական անձանց դեպքում՝ իրավաբանական անձի լրիվ ֆիրմային անվանումը, հարկ վճարողի հարկային հաշիվը (ՀՎՀՀ), բանկային վավերապայմանները, կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում՝ օտարերկրյա միջոցների տոկոսը,

բ) ֆիզիկական անձանց դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անունը և ազգանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել:

1.5. Նախընտրական հիմնադրամներ մուծումներ կարող են կատարվել պատգամավորության թեկնածուների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրվանից մինչև քվեարկության օրը:

1.6. Թեկնածուների նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:

Քվեարկության օրվանից հետո հիմնադրամից վճարումներ կարող է կատարել միայն մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրավոր թույլտվությամբ:

1.7. Նախընտրական հիմնադրամից պատգամավորության թեկնածուների կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը:

1.8. Պատգամավորության թեկնածուների կողմից իրենց նախընտրական հիմնադրամներում կատարվող անձնական մուծումների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը:

1.9. Պատգամավորության թեկնածու առաջադրած կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամ կատարած մուծումների չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը:

Կուսակցությունների դաշինքները պատգամավորության թեկնածուի հիմնադրամում մուծումներ չեն կատարում:

1.10. Պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներում յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կամավոր մուծում կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով և յուրաքանչյուր իրավաբանական անձ՝ մինչև 150-ապատիկի չափով:

1.11. Սույն կարգի 1.7 կետով սահմանված նախընտրական հիմնադրամների առավելագույն չափը լրացված լինելուց հետո ստացված գումարները Հայխնայբանկի համապատասխան տարածքային մասնաճյուղը վերադարձնում է նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարելու իրավունք ունեցող անձանց:

1.12. Սույն կարգի 1.8, 1.9 կետերով սահմանված չափերը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:

1.13. Պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարելու իրավունք չունեն՝

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները,

գ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք,

բ) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները),

դ) քաղաքացիություն չունեցող անձինք,

ե) այն տնտեսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմաս ունեն Հայաստանի Հանրապետություն կամ համայնքները,

զ) այն կազմակերպությունները, որոնց բաժնեհավաք կապիտալում 30 տոկոսից ավելին կազմում են օտարերկրյա միջոցները,

է) բարեգործական և կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները:

Սույն կետում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե:

1.14. Համապատասխան բանկը կամ նրա տարածքային մասնաճյուղը պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամի հաշվեհամարում կատարված մուծումների և շարժի վերաբերյալ քաղվածքներն ուղեկցող գրությամբ, եռօրյա պարբերականությամբ ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

 

2.

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառումը

 

2.1. Թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառումը կատարվում է պատգամավորության թեկնածուին գրանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից՝ համապատասխան բանկի կամ նրա տարածքային մասնաճյուղի կողմից ներկայացված տվյալների հիման վրա՝ դրանց հաշվառման համար բացված գրանցամատյանում:

2.2. Համապատասխան բանկը կամ նրա տարածքային մասնաճյուղը պատգամավորության թեկնածուների նախընտրական հիմնադրամների հաշվեհամարներում կատարված մուծումների և ծախսերի (շարժի) վերաբերյալ քաղվածքները պատգամավորության թեկնածուին գրանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում յուրաքանչյուր պատգամավորության թեկնածուի համար առանձին:

2.3. Պատգամավորության թեկնածուին գրանցած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ թեկնածուի հայտարարագիրը ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, դրանք ուղարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:

 

3.

Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի հաշվառման գրանցամատյան վարելը

 

3.1. Նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարությունն իրականացնելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում բացվում է հատուկ գրանցամատյան:

3.2. Գրանցամատյանում յուրաքանչյուր պատգամավորության թեկնածուի համար նախատեսված մասում նշվում են՝ ստացված փաստաթղթերի հերթական համարը, ուղարկման տարին, ամիսը, ամսաթիվը, փաստաթղթի համառոտ բովանդակությունը:

Գրանցամատյանում կարող են կատարվել նաև այլ նշումներ:

 

 

Հավելված 2
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. մարտի 12-ի թիվ 41-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների ԵՎ ծախսերի հաշվառման

 

Սույն կարգը սահմանված է ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթների համաձայն և կարգավորում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներում կամավոր մուծումներ կատարելու կարգը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառման և գործավարության հետ կապված հարաբերությունները:

 

1.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ մուծումներ կատարելը

 

1.1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) իր լիազոր ներկայացուցչի անունով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում կարող է ստեղծել նախընտրական հիմնադրամ:

1.2. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների հաշվառման ժամանակավոր հատուկ հաշվեհամարի (այսուհետ՝ հաշվեհամար) բացման համար կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ կնքում է բանկային հաշվի պայմանագիր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում հաշիվների բացման և վարման համար գործող իրավական ակտերի:

1.3. Հաշվեհամարների մուծումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության արժույթով՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

1.4. Հաշվեհամարներին կատարվող կանխիկ վճարման մուտքագրման օրդերի, իսկ անկանխիկ վճարման հանձնարարականի «Վճարման նպատակը» մասում պարտադիր նշվում է՝

ա) իրավաբանական անձանց դեպքում՝ իրավաբանական անձի լրիվ ֆիրմային անվանումը, հարկ վճարողի հարկային հաշիվը (ՀՎՀՀ), բանկային վավերապայմանները, կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում՝ օտարերկրյա միջոցների տոկոսը,

բ) ֆիզիկական անձանց դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անունը և ազգանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել:

1.5. Նախընտրական հիմնադրամներ մուծումներ կարող են կատարվել կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրվանից մինչև քվեարկության օրը:

1.6. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:

Քվեարկության օրվանից հետո հիմնադրամից վճարումներ կարող է կատարել միայն մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրավոր թույլտվությամբ:

1.7. Նախընտրական հիմնադրամից կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կատարած ծախսերի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 60 000-ապատիկը:

1.8. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից իրենց նախընտրական հիմնադրամներում կատարվող անձնական մուծումների չափը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը:

1.9. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կամավոր մուծում կատարել նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով և յուրաքանչյուր իրավաբանական անձ՝ մինչև 150-ապատիկի չափով:

1.10. Սույն կարգի 1.7 կետով սահմանված նախընտրական հիմնադրամների առավելագույն չափը լրացված լինելուց հետո ստացված գումարները Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վերադարձնում է նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարելու իրավունք ունեցող անձանց:

1.11. Սույն կարգի 1.8 և 1.9 կետերով սահմանված չափերը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:

1.12. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարելու իրավունք չունեն՝

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները,

բ) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները),

գ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք,

դ) քաղաքացիություն չունեցող անձինք,

ե) այն տնտեսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմաս ունեն Հայաստանի Հանրապետություն կամ համայնքները,

զ) այն կազմակերպությունները, որոնց բաժնեհավաք կապիտալում 30 տոկոսից ավելին կազմում են օտարերկրյա միջոցները,

է) բարեգործական և կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները:

Սույն կետում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե:

1.13. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամի հաշվեհամարում կատարված մուծումների և շարժի վերաբերյալ քաղվածքներն ուղեկցող գրությամբ, եռօրյա պարբերականությամբ ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

2.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառումը

 

2.1. Կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի (շարժի) հաշվառումը կատարվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից ներկայացված տվյալների հիման վրա՝ դրանց հաշվառման համար բացված գրանցամատյանում:

2.2. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշվեհամարներում կատարված մուծումների և ծախսերի (շարժի) վերաբերյալ քաղվածքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համար առանձին:

 

3.

Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և ծախսերի հաշվառման գրանցամատյան վարելը

 

3.1. Նախընտրական հիմնադրամների և ընտրական գրավների հետ կապված գործավարությունն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բացվում է հատուկ գրանցամատյան:

3.2. Գրանցամատյանում յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համար նախատեսված մասում նշվում են՝ ստացված փաստաթղթերի հերթական համարը, ուղարկման տարին, ամիսը, ամսաթիվը, փաստաթղթի համառոտ բովանդակությունը:

Գրանցամատյանում կարող են կատարվել նաև այլ նշումներ: