Գլխավոր տեղեկություն
Номер
N 16/3-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2002-11.08.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.11.19/29(115) Հոդ.238
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
08.11.2002
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
08.11.2002
Дата вступления в силу
29.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.08.2005

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 նոյեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 60602292

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

8 նոյեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 16/3-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՇԱՐԱԴՐԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ կետով և 82-րդ հոդվածի 1 կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

Սահմանել Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը (Հավելված 1-2):

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ա. Սահրադյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2002 թ. նոյեմբերի 8-ի թիվ 16/3-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կ.Տ.

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

 

Ամսաթիվ, ամիս, տարի

 

Թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը

Ում կողմից է առաջադրված

Նշումի համար

  Արամյան Արամ Արամի ԱԱԱ

 

  Օհանյան Օհան Օհանի ԲԲԲ
 
  Պողոսյան Պողոս Պողոսի Նախաձեռնող խումբ
 

Բոլորին դեմ եմ

 

 

1. Ընտրողը նշում է կատարում այն թեկնածուի անվան դիմացի վանդակում, որին կողմ է քվեարկում: Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով։

2. Եթե ընտրողը դեմ է բոլոր թեկնածուներին, ապա նա նշում է կատարում «Բոլորին դեմ եմ» տողի դիմացի վանդակում:

3. Անվավեր են համարվում մեկից ավելի թեկնածուների օգտին նշումներ պարունակող, որևէ թեկնածուի օգտին և միաժամանակ «Բոլորին դեմ եմ» տողում նշումներ պարունակող, առանց որևէ նշումի, ավելորդ նշումներով, սահմանված նշագրումից տարբերվող կամ այլ գրառումներով քվեաթերթիկները:

 

 

Հավելված 2
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2002 թ. նոյեմբերի 8-ի թիվ 16/3-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կ.Տ.

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿ

 

Ամսաթիվ, ամիս, տարի

 

Թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը

Ում կողմից է առաջադրված

Արամյան Արամ Արամի

ԱԱԱ

 

Կողմ եմ

 

Դեմ եմ

 

 

1. Ընտրողը թեկնածուին կողմ լինելու դեպքում նշում է կատարում «Կողմ եմ» բառերի դիմացի վանդակում: Նշումը կատարվում է միայն V ձևի նշանով։

2. Եթե ընտրողը դեմ է թեկնածուին, նշում է կատարում «Դեմ եմ» բառերի դիմացի վանդակում:

3. Անվավեր են համարվում «Կողմ եմ» և «Դեմ եմ» բառերի դիմացի վանդակում միաժամանակ առանց նշումների, կամ ավելորդ նշումներով, սահմանված նշագրումից տարբերվող կամ այլ գրառումներով քվեաթերթիկները: