«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
26 ապրիլի 2005 թ. |
թիվ 200-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԹԻՎ 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները կանոնակարգ 21-ը հաստատելու մասին» թիվ 175-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 21-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.1 Կանոնակարգի ամբողջ տեքստում «և այլ արժեքների» բառերը հանել, ինչպես նաև Կանոնակարգի 1.2 կետի «բ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
1.2 Կանոնակարգի 3.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ. «3.1 Վարկային կազմակերպության դրամարկղ կանխիկ դրամի մուտքագրման ժամանակ գանձապահը դրամանիշերի վճարունակությունը ստուգելիս պետք է ղեկավարվի սույն գլխով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի կանոն 3-ով:»:
1.3 Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 4.5 կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է 2005 թվականի օգոստոսի 1-ից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|