«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60603049
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
5 փետրվարի 2003 թ. |
N 3-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 29/13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով և 81-րդ հոդվածի առաջին կետով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 15-ի «Հանրապետության Նախագահի թեկնածուների կողմից զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 29/13-Ն որոշմամբ հաստատված կարգը լրացնել նոր 201 կետով հետևյալ բովանդակությամբ.
«201. Հանրային հեռուստառադիոընկերության եթերաժամով նախընտրական քարոզչության իրականացումը զուգահեռաբար հեռարձակել նաև Հանրային հեռուստառադիոընկերության արբանյակային կապով»:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Ա. Սահրադյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|